Posted in Без рубрики

Պատում. Դիլիջան

Պատում. Դիլիջան

Մենք ունեցանք 3 հիանալի օր մեր շատ սիրելի դասավանդողների հետ, այցելեցինք լիքը հետաքրքիր վայրեր, որոնք են` Ջուխտակ վանք, Գոշավանք, Գոշի լիճ, Աղավնավանք։

ՕՐ1

 Մենք այցելեցինք Ջուխտակ վանք, իսկ երեկոյան խաղացինք տարբեր հետաքրքիր խաղեր,  ունեցանք քննարկում խարույկի շուրջ։

ՕՐ2

Երկրորդ օրը շատ լավ անցավ. սկզբում այցելեցինք Անանյանի անվան դպրոց, որտեղ մեզ պատմեցին իր մասին, խաղացինք տարբեր հետաքրքիր խաղեր` գրողի հետ կապված։ Հետո այցելեցինք Գոշավանք և Գոշի լիճ, որի ճանապարհը բավական բարդ էր, բայց շատ հետաքրքիր էր։ Երեկոյան գնացինք զբոսանքի, որի ընթացքում հանդիպեցինք մի խումբ օտարազգիների, որոնք խաղում էին մի ֆրանսիական հետաքրքիր խաղ, նաև մեզ սովորեցրին, և մենք էլ իրենց հետ սկսեցինք խաղալ. բավական հետաքրքիր էր։

ՕՐ3

Երևան վերադառնալուց առաջ բարձրանանք Աղավնավանք և վերադարձանք Երևան։

Չնայաց մեր` նախագծից դուրս արկածների` այս ճամփորդությունը շաատ լավ անցավ։ Շնորհակալություն մեր ուսուցիչներին այս ճամփորդության համար։)

Posted in Без рубрики

ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ

  1. Գտիր ուղիղ խնդիրները, ընդգծիր:
  • Արևը վերևից կրակ է թափում:
  • Երկրաշարժը քանդել է նրա խարխուլ կացարանը:
  • Անհրաժեշտ դեղը բուժեց ծանր հիվանդին:
  • Ամպերը ծածկեցին երկինքը:
  • Նահապետը ներս հրավիրեց հարևաններին:
  • Ծերունի Մովսեսը, վերցնելով գավաթը, օրհնանքի խոսքեր ասաց,խրատներ կարդաց Նուբարին:
  • Նուբարը սուփրա փռեց, սեղանին մի կուլա գինի դրեց:

2. Կետերի փոխարեն գրիր ներգործող խնդիր (ո՞ւմ կողմից, ինչի՞ց, ինչո՞վ):

  • Հանցագործը քննադատվում էր դատավորի կողմից:
  • Բնությունը փոխվում է եղանակից:
  • Վայրենիներն ազատ արձակվեցին տանջանքներից  :
  • Կեսօրին փողոցները փակվել էին ավտովթարից :
  • Հրատապ լուրը հայտնվեց լուրերով՝հաղորդավարի կողմից :

3. Ուղիղ խնդիրով նախադասությունները շրջել՝ դարձնելով ներգործող խնդիր ունեցող նախադասություններ:

  • Աղջիկը խոհանոցում համեղ ընթրիք էր պատրաստում: Խոհանոցում համեղ ընթրիք էր պատրաստվում աղջկա կողմից։
  • Երկրաշարժը քանդել է նրա խարխուլ կացարանը: Նրա խարխուլ կացարանը քանդվեց երկրաշարժից։
  • Անհրաժեշտ դեղը բուժեց ծանր հիվանդին: Ծանր հիվանդը բուժվեց անհրաժեշտ դեղից:
  • Ամպերը ծածկեցին երկինքը: Երկինքը ծածկվեց ամպերից:
  • Նահապետը ներս հրավիրեց հարևաններին: Հարևանները ներս հրավիրվեցին ներս Նահապետի կողմից:
  • Ծերունի Մովսեսը օրհնանքի խոսքեր ասաց: Օրհնանքի խոսքերը ասվեցին ծերունի Մովսեսի կողմից։
  • Նուբարը սուփրա փռեց, սեղանին մի կուլա
Posted in Без рубрики

Ձմեռ պապ

Ես Մնացականյան Նարեկն եմ և ինքնաառաջադրվում եմ <<Ձմեռ պապ>> մրցանակի, որի շրջանակներում կներկայացնեմ իմ StartUp-ը։

Պատկերացրեք իրավիճակ, դուք հոգնած աշխատանքից վերադարձել եք տուն և պետք է կազմակերպեք ձեր ապագա հանգիստը, ձեզ պետք է մաքսիմալ արագ ծանոթանալ բազմաթիվ հյուրանոցների, տեսարժան վայրերի, և փոխադրամիջոցների հետ։
Այդ հարցում ձեզ կօգնի իմ օնլայն հարթակը Mapstopը։ իմ հարթակը կօգնի կազմակերպել ձեր բյուջեին համապատասխան անմոռանալի հանգիստ և ճանապարհորդություն ողջ աշխարհով։ Եվ այդ ամեն ինչը ընդամենը մի քանի րոպեում։ եկեք տեսնենք թե իչպես է աշխատում իմ ծրագիրը։
Սկզբում մուտք գործել կայք,

Մուտքագրում տվյալներ թե որ երկիր եք ցանկանում այցելել,ձեր նախասիրությունները, ինչ տրանսպորտի տեսակից եք օգտվելու մինչ երկիր հասնելը և երկիր ներսում, նշում եք  թէ մոտավորապես ինչքան գումար եք պատրաստ ծախսել և վերջում ընտրում եք ներկայացված օրինակներց մեկը և վայելում ձեր արժանի հանգիստը։
Իմ պրոդուկտը լուծում է հետևյալ խնդիրները

Խնայում է ձեր ժամանակը, խնայում է ձեր ջանքերը և առաջարկում է ամենամատչելի տարբերակները։

 MapstopTrip AdvisorTrip.comKayak.com
Online++++
Reservation+++
Automated planning+
Daily routine+++
Best match+



ՈՒսումնասիրելով շուկան ես հասկացա որ իմ մրցակիցներնեն Trip Advisor Trip.com և Kayak.com։ Իտարբերություն մրցակիցների իմ առավելություններից են Աֆտոմատ պլանաորումը և լավագույն համընկնումը ։

Իմ հիմնական եկամուտի աղբյուրը լինելու է համագործակցությունները տարբեր ծառայություններ մատուցող կազմակերպություններ հետ օրինակ, ռեստորանները,հյուրանոցները, խանութները և թանգարաններ։

Posted in Без рубрики, քիմիա 9

Թեմատիկ հաևցեր.

  • Ինչպե՞ս  են  դասակարգվում  նյութերն  ըստ  բաղադրության
  • Ինչպե՞ս  են  դասակարգվում  նյութերն  ըստ  ծագումնաբանության
  • Անօրգանական  նյութերի  ինչպիսի՞ օրինակներ  գիտեք
  • Օրգանական  նյութերի  ինչպիսի՞  օրինակներ  գիտեք
  • Ո՞ր  նյութերն  են  ավելի  շատ, օրգանականը, թե՞ անօրգանականը, պատասխանը հիմնավորեք:

Առաջադրանքներ.  1). Հետևյալ նյութերից ընտրեք անօրգանական նյութերը և գրեք դրանց քիմիական բանձևերը. թթվածին, կերակրի աղ, շաքար, երկաթ, ջուր, քլոր, խմելու սոդա, գլյուկոզ, ծծմբական թթու, ազոտ, սպիտակուց, պղինձ, գինու սպիրտ, ածխաթթու գազ, շմոլ գազ, ճարպ:

2). Որոշեք  Ձեր  ընտրած  բարդ  անօրգանական  նյութերի  հարաբերական մոլեկուլային  զանգվածները Mr, որակական  և  քանակական բաղադրությունները՝ տարրերի  զանգվածային   հարաբերությունները, զանգվածային  և մոլային բաժինները:

Posted in Без рубрики

Ինքնաստուգման հարցաշար

Առաջադրանքներ հետևյալ նախագծերով՝

կատարել և մասնակցել ստուգատեսներին

Նախագծեր ապրիլ,մայիս ամիսների.2022թ.

      Կարգի բերել բլոգները

Ինքնաստուգման հարցաշար

1.Ո՞ր ֆիզիկական մեծությունն է կոչվում ճնշում:Գրել ճնշումը սահմանող բանաձևը:Որոնք են ճնշման միավորները

Մարմնի կողմից հենարանի վրա նրա մակերևույթին ուղղահայաց ազդող ուժը կոչվում է ճնշման ուժ:

P=F/S

Ճնշման միավորն է 1Ն/մ2, իսկ այդ միավորը կոչվում է Պա, ի պատիվ ֆրանսիացի գիտնական Բլեզ Պասկալի։

2.Ինչով է պայմանավորված գազում ճնշումը։Բացատրել գազում ճնշումը  ինչպես է փոփոխվում ,գազը բնութագրող մեծությունների(ծավալ,ջերմաստիճան,զանգված) փոփոխությունից կախված:

Գազում ճնշումը պայմանավորված է մոլեկուլների հարվածներով։ Բախվելով թաղանթի, մարմնի պատերին, նրանք առաջացնում են ճնշում։ Ինչքան բարձր է ջերմաստիճանը, այդքան բարձր է ճնշումը։

3․Ո՞րն է Պասկալի օրենքը։Հեղուկի ճնշում՝բանաձևը:

Հեղուկի կամ գազի վրա գործադրվող ճնշումը առանց փոփոխության հաղորդվում է հեղուկի կամ գազի ծավալի յուրաքանչյուր կետին։

P=F/S

4․Ձևակերպել Արքիմեդի օրենքը։

Հեղուկի կամ գազի մեջ ընկղմված մարմնի վրա ազդում է դուրս մղող մի ուժ, որն ուղղված է ուղղաձիգ դեպի վեր, հավասար է մարմնի արտամղած հեղուկի կամ գազի կշռին։

Ո՞ր դեպքում է մարմինը՝ա․խորասուզվում հեղուկում,բ․լողում նրա ներսում․գ․լողում նրա մակերևույթին։

ա)Երբ ծանրության ուժը մեծ է արքիմեդյան ուժից, մարմինը խորասուզվում է մինչև անոթի հատակը։

բ)Երբ մարմնի խտությունը փոքր է ջրի խտությունից, մարմինը լողում է հեղուկի ներսում։

գ)Երբ ծանրության ուժը փոքր է արքիմեդյան ուժից, մարմինը հեղուկում վեր է բարձրանում։

5․Մեխանիկայի ո՞ր բաժինն  են անվանում կինեմատիկա.։Ի՞նչ է մեխանիկական շարժումը

Մեխանիկայի այն բաժինը, որն ուսումնասիրում է մարմինների շարժումները՝ առանց դրանց պատճառների քննարկման, կոչվում է կինեմատիկա։

Ժամանակի ընթացքում մարմնի դիրքի փոփոխությունը կոչվում է մեխանիկական շարժում։

6․Ի՞նչն են անվանում նյութական կետ

Այն մարմինը, որի չափերը տվյալ պայմաններում կարելի է անտեսել, կոչվում է նյութական կետ։

4.Ի՞նչն են անվանում շարժման հետագիծ(թվարկել տեսակները )

Մի կետից ուրիշը տեղափոխվելիս, մարմինը շարժվում է որոշ հետագծով։ Շարժման հետագիծը լինում է կոր և ուղիղ։

5.Ի՞նչն են անվանում մարմնի անցած ճանապարհ

Հետագծի որոշակի երկարությունը, որով մարմինը անցում է որոշակի ժամանակում, կոչվում է մարմնի անցած ճանապարհ։

6.Ինչո՞վ է տարբերվում հետագիծը մարմնի անցած ճանապարհից:

Հետագծի դա այն ամբողջ ուղին է, որով անցել է մարմինը, իսկ անցած ճանապարհը միավոր ժամանակում, հետագծի որոշակի երկարությունն է։

7.Ո՞ր շարժումն են անվանում հավասարաչափ և որը ՝անհավասարաչափ:

Այն շարժումը, որի ընթացքում մարմինը կամայական հավասար ժամանակամիջոցներում անցնում է հավասար ճանապարհներ, կոչվում է հավասարաչափ շարժում:

Այն շարժումը, որի ժամանակ գոնե երկու հավասար ժամանակամիջոցներում մարմինն անցնում է անհավասար ճանապարհներ, կոչվում է անհավասարաչափ կամ փոփոխական շարժում:

8.Ո՞ր մարմինն են անվանում հաշվարկման մարմին ։

Հաշվարկման մարմինը ֆիզիկական մեծություն է, որի նկատմամբ դիտարկվում են այլ մարմինների դիրքերը։

9․Սահմանել անհավասարաչափ շարժման միջին արագություն:Գրել միջին արագության բանաձևը։Ի՞նչ է ակնթարթային արագությունը։

Մարմնի անցած ճանապարհի և այդ ճանապարհն անցնելու ժամանակի հարաբերությունն անվանում են մարմնի միջին արագություն։ v=s/t

Մարմնի շարժման ակնթարթային արագություն հետագծի որևէ կետում կոչվում է այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է այդ կետին հարող շատ փոքր տեղամասում շարժման միջին արագությանը։

10․Ո՞ր անհավասարաչափ շարժումն է կոչվում հավասարաչափ արագացող

Մարմնի շարժումը կոչվում է հավասարաչափ արագացող, եթե այդ շարժման արագությունը կամայական հավասար ժամանակամիջոցներում փոփոխվում է նույն չափով։

11.Ո՞ր ֆիզիկական մեծությունն է կոչվում հավասարաչափ արագացող շարժման արագացում։

Այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի շարժման արագության փոփոխության և այն ժամանակամիջոցի հարաբերությանը, որի ընթացքում կատարվել է այդ փոփոխությունը, կոչվում է հավասարաչափ արագացող շարժման արագություն։

12.Ի՞նչ է ցույց տալիս արագացումը:Գրել բանաձևը:Ո՞րն է արագացման միավորը,և ինչպե՞ս է այն սահմանվում:

Արագացումը մարմնի արագության փոփոխման պատճառն է։ Միավորը ՄՀ-ում 1մ/վ է։ Մեկ վայրկյանում մարմնի մեկ մետր անցած ճանապարհը։

13.Հավասարաչափ շարժման ճանապարհի և արագության բանաձևը։

s=vt; v=s/t

14․Որ շարժումն են անվանում ազատ անկում։Գրել և բացատրել ազատ անկման բանաձևը.Ձևակերպել Գալիլեյի օրենքը

Մարմինների անկումը վակուումում, միայն Երկրի ձգողության ազդեցությամբ, կոչվում է ազատ անկում։

Oրենքը – Բոլոր մարմինները Երկրի ձգողության ազդեցությամբ ընկնում են նույն արագացմամբ։

g=s/m

15.Որ շարժումն են անվանում   շրջանագծային հավասարաչափ շարժում:

Շրջանագծային շարժումը կոչվում է հավասարաչափ, եթե շարժման արագության բացարձակ արժեքը ժամանակի ընթացքում չի փոփոխվում։

16․Ինչ ուղղություն ունի արագությունը շրջանագծային հավասարաչափ շարժման դեպքում:

Այդպիսի շարժման ժամանակ արագության թվային արժեքը չի փոփոխվում, սակայն ուղղությունը շարժման ընթացքում անընդհատ փոփոխվում է։

17.Ինչ է պտտման պարբերությունը:Ինչ է պտտման հաճախությունը,և որոնք են նրանց միավորները:

Պտտման պարբերություն է կոչվում այն ժամանակամիջոցը, որի ընթացքում շրջանագծով հավասարաչափ շարժվող մարմինը կատարում է մեկ լրիվ պտույտ։

Բանաձև՝ T=t/N

Պտտման հաճախություն են անվանում այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է միավոր ժամանակամիջոցում մարմն կատարած պտույտների թվին։

Բանաձև՝ n=N/t

 18․Ի՞նչ է ուսումնասիրում մեխանիկայի  <<դինամիկա>> բաժինը։

Մեխանիկայի այն բաժինը, որն ուսումնասիրում է տարաբնույթ շարժումների առաջացման կամ փոփոխման պատճառները, կոչվում է դինամիկա։

 19. Ձևակերպիր Նյուտոնի առաջի օրենքը

մարմինը պահպանում է իր դադարի կամ ուղղագիծ հավասարաչափ շարժման վիճակը, եթե նրա վրա այլ մարմիններ չեն ազդում կամ դրանց ազդեցությունները համակշռում են։

  20.ՁևակերպիրՆյուտոնի երկրորդ օրենքը և գրեիր բանաձևը

մարմնի արագացումն ուղիղ համեմատական է մարմնի վրա ազդող ուժին և հակադարձ համեմատական է մարմնի զանգվածին։

Բանաձև՝ a=F/m; F=ma

  21.ՁևակերպիրՆյուտոնի երրորդ օրենք և գրեիր բանաձևը

երկու մարմիններ միմյանց հետ փոխազդում են մոդուլով հավասար և հակառակ ուղղված ուժերով։

  22.Ո՞ր մեծություննէ կոչվում մարմնի իմպուլս։Ի՞նչ բանաձևով է որոշվում մարմնի իմպուլսը։Ի՞նչ միավորով է չափվում իմպուլսը միավորների ՄՀ-ում

Մարմնի իմպուլս կոչվում է այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի զանգվածի և արագության արտադրյալին։

Բանաձև p=mv

Միավորը՝ 1 կգ է

  23.Ձևակերպել իմպուլսի պահպանման օրենքը

Փակ համակարգի մարմինների իմպուլսների գումարը, անկախ այդ մարմինների փոխազդեցությունից, չի փոխվում։

24.Ո՞ր շարժումն է կոչվում ռեակտիվ

Ռեակտիվ են անվանում այն շարժումը, որն առաջանում է, երբ մարմնից անջատվում է նրա մի մասը՝ որոշակի արագությամբ, որի հետևանքով մնացած մասը ձեռք է բերում հակառակ ուղղված արագություն։

25.Ո՞ր մեծություննէ կոչվում էներգիա։.Ի՞նչ միավորներով է չափվում էներգիանՄՀ-ում:

Էներգիան ֆիզիկական մեծություն է, որն բնութագրում է մարմնի աշխատանք կատարելու ունակությունը։

Միավորը՝ 1 Ջ – ջոուլն է։

26.Որոնք են մեխանիկական էներգիայի տեսակները։.Ո՞ր էներգիան են անվանում կինետիկ,որ բանաձևով է որոշվում։Որ էներգիան են անվանում  պոտենցիալ։Ինչ բանաձևով է որոշվում Երկրի մակերևույթից որոշակի բարձրությամբ մարմնի պոտենցիալ էներգիան

Մեխանիկայում ուսումնասիրվող էներգիան կոչվում է մեխանիկական էներգիա։

Մարմինների շարժմամբ պայմանավորված էներգիան անվանում են կինետիկ, իսկ մարմինների փոխազդեցությամբ պայմանավորված էներգիան՝ պոտենցիալ։

Մարմինների շարժմամբ պայմանավորված էներգիան անվանում են կինետիկ էներգիա։

Բանաձև՝ Eկ=mv2/2;    Eկ=p2/2m

Մարմինների փոխազդեցությամբ պայմանավորված էներգիան կոչվում է պոտենցիալ էներգիա։

Բանաձև՝ Eպ=mgh

27․Որ մեծություն է կոչվում մարմնի լրիվ մեխանիկական էներգիա:

Մարմնի կինետիկ և պոտենցիալ էներգիաների գումարը կոչվում է մարմնի լրիվ մեխանիկական էներգիա։

Eլր=Eկ+Eպ

28.Ձևակերպիր լրիվ մեխանիկական էներգիայի պահպանման օրենքը

Դիմադրության և շփման ուժերի բացակայությամբ մարմնի լրիվ մեխանիկական էներգիան շարժման ընթացքում մնում է հաստատուն․ պահպանվում է։

Posted in Без рубрики

Ջերմության քանակի հաշվում` խնդիրներ

Տարբերակ 1

I. m=1 գ

t=10C

c=380 Ջ/կգ0C

Q(Ջ)=?

Q=cmt=0,001կգ*10C*380ջ/կգ0C=0,38 Ջ

Պատ․` 2

II. m=250 գ=0,25 կգ

t=10C

c=380 Ջ/կգ0C

Q(Ջ)=?

Q=cmt=380Ջ/կգ0C*0,25 կգ*10C= 95 Ջ

Պատ.՝ 3

III. m=250գ=0,25 կգ

t1=200C

t2=6200C

c=380 Ջ/կգ0C

Q(Ջ)=cmt

t=t2-t1=620-20=6000C

Q=380 Ջ/կգ0C*0,25 կգ*6000C=57000 Ջ

Պատ՝․ 5

IV. m=0,5 կգ

t1=200C

t2=210C

c=4200 Ջ/կգ0C

Q(Ջ)=?

t=t2-t1=21-20=10C; Q=cmt=4200 Ջ/կգ0C*0,5 կգ* 10C=2100 Ջ=2,1 կՋ

Պատ՝․ 1

V. m=50 գ=0,05 կգ

t1=200C

t2=700C

c=920 Ջ/կգ0C

Q(Ջ)=?

Q=cm(t2-t1)=920 Ջ/կգ0C*0,05 կգ*500C=2300 Ջ=2,3 կՋ

Պատ՝․ 5

VI. m=40 գ

c=380 Ջ/կգ0C

Q=760 Ջ

t(0C)=?

t=Q/cm=760 Ջ/380 Ջ/կգ0C*40գ=200C

Պատ՝․ 2

Տարբերակ 2

I. m=1 կգ

t= 10C

c=380 Ջ/կգ0C

Q(Ջ)=?

Q=cmt=380 Ջ/կգ0C*1 կգ*10C=380 Ջ

Պատ՝․ 3

II. m=5 կգ

t= 10C

c=380 Ջ/կգ0C

Q(Ջ)=?

Q=cmt=c=380 Ջ/կգ0C*5 կգ*10C=1900 Ջ

Պատ՝․ 1

III. m=5 կգ

t1=7150C

t2=150C

c=380 Ջ/կգ0C

Q(Ջ)=?

Q=cm(t1-t2)=380 Ջ/կգ0C*5 կգ*7000C=1 330 000 Ջ

Պատ՝․ 4

IV. m=1 կգ

c=4200 Ջ/կգ0C

t1=200C

t2=700C

Q(Ջ)=?

Q=cm(t2-t1)=4200 Ջ/կգ0C*1 կգ*500C=210 000 Ջ=210 կՋ

Պատ՝․ 4

V. m=3 կգ

t1=200C

t2=1000C

c=460 Ջ/կգ0C

Q(Ջ)=?

Q=cm(t2-t1)=460 Ջ/կգ0C*3 կգ*1000C=138 000 Ջ=138 կՋ

Պատ՝․ 3

VI. t1=150C

t2=450C

Q=1260 կՋ=1260000 Ջ

c=4200 Ջ/կգ0C

m(կգ)=?

m=Q/c(t2-t1)=1260000 Ջ/(4200 Ջ/կգ0C*300C)=10 կգ

Պատ՝․ 1

Տարբերակ 3

I. m=1 կգ

t=10C

Q(Ջ)=?

Պատ՝․ 3

II. m=10 կգ

t=10C

c=380 Ջ/կգ0C

Q(Ջ)=?

Q=cmt=380 Ջ/կգ0C*10կգ*10C=3800 Ջ

Պատ՝․ 5

III. m=10 կգ

c=380 Ջ/կգ0C

t1=170C

t2=1670C

Q(Ջ)=?

Q=cm(t2-t1)=380 Ջ/կգ0C*10 կգ*1500C=570 000 Ջ= 570 կՋ

Պատ՝․ 2

IV. m=10 լ=10 կգ

c=4200 Ջ/կգ0C

t1=160C

t2=150C

Q(Ջ)=?

Q=cm(t1-t2)=4200 Ջ/կգ0C*10 կգ*10C=42000 Ջ=42 կՋ

Պատ՝․ 5

V. m=100 գ=0,1 կգ

t1=250C

t2=5250C

c=380 Ջ/կգ0C

Q(Ջ)=?

Q=cm(t2-t1)=380 Ջ/կգ0C*0,1կգ*5000C=19 000 Ջ=19 կՋ

Պատ՝․ 2

VI. m=100 լ=100 կգ

c=4200 Ջ/կգ0C

Q=1680 կՋ=1680000 Ջ

t(0C)=?

t=Q/cm=1680000 Ջ/(4200 Ջ/կգ0C*100 կգ)=40C

Պատ՝․ 4

Տարբերակ 4

I. m=1 կգ

t=10C

c=380 Ջ/կգ0C

Q(Ջ)=?

Q=cmt=380 Ջ/կգ0C*1 կգ*10C=380 Ջ

Պատ՝․ 3

II. m=100 գ=0,1 կգ

t=10C

c=380 Ջ/կգ0C

Q(Ջ)=?

Q=cmt=380 Ջ/կգ0C*0,1 կգ*10C=38 Ջ

Պատ՝․ 4

III. m=100 գ=0,1 կգ

t1=150C

t2=850C

c=380 Ջ/կգ0C

Q(Ջ)=?

Q=cm(t2-t1)=380 Ջ/կգ0C*0,1 կգ*700C=2660 Ջ

Պատ՝․ 3

IV. m=200 գ=0,2 կգ

c=4200 Ջ/կգ0C

t1=46,50C

t2=36,50C

Q(Ջ)=?

Q=cm(t1-t2)=4200 Ջ/կգ0C*0,2 կգ*100C=8400 Ջ=8,4 կՋ

Պատ՝․ 3

V. m=250 գ=0,25 կգ

t1=2000C

t2=1500C

c=380 Ջ/կգ0C

Q(Ջ)=?

Q=cm(t1-t2)=380 Ջ/կգ0C*0,25 կգ*500C=4750 Ջ

Պատ՝․ 1

VI. t1=100C

t2=600C

Q=210 կՋ=210 000 Ջ

c=4200 Ջ/կգ0C

m(կգ)=?

m=Q/c(t2-t1)=210 000 Ջ/4200 Ջ/կգ0C*500C=1 կգ

Պատ՝․ 5

Posted in Без рубрики

Լաբ․ աշխ․Նյութի կառուցվածքի վարկածի մասին ստուգման փորձեր փորձ 3

 Փորձ 3

Անհրաժեշտ սարքեր և նյութեր- երեք սրվակ, սրվակների պատվանդան, ջուր, կալիումի պերմանգանատ

Աշխատանքի ընթացքը. առաջին սրվակի մեջ ջուր լցրեցի,մեջը լցրեցի կալիումի պերմանգանատի բյուրեղներ, մատով փակեցի սրվակի բերանը, թափահարեցի, ստացա համասեռ լուծույթ: Այնուհետև ներկված լուծույթից մի քիչ լցրեցի երկրորդ սրվակի մեջ, և վրան ավելացրեցի մաքուր ջուր: Այժմ երկրորդ սրվակից մի քիչ ներկված ջուր լցրեցի երրորդ սրվակի մեջ և նորից վրան ավելացրեցի մաքուր ջուր: Ուշադիր նայեցի կատարված փորձին (երեք սրվակներին) և պատասխանեցի հետևյալ հարցերին։ Արեցի եզրակացություն.

1.համեմատիր առաջի , երկրորդ, երրորդ  սրվակների ներկված լուծույթների գույները՝ո՞ր սրվակում եղած լուծույթն էավելի թույլ ներկված և ինչո՞ւ

Ամենամուգ գույնը ստացվեց առաջին սրվակում, իսկ ամենաբաց գույնը՝ երրորդում։

Առաջին սրվակի մեջ լցնելով որոշ քանակությամբ բյուրեղներ, նկատեցի, որ այն տարածվեց։ Այսինքն, պերմանգանատի մասնիկները այնքան փոքր են, որ տեղավորվեցին ջրի մասնիկների արանքում։

2.քո պատկերացմամբ ի՞նչ կառուցվածք ունեն այս նյութերը,ինչպե՞ս են կոչվում այդ փոքրագույն մասնիկները,որոնցից բաղկացած են այդ նյութերը

Իմ կարծիքով այդ նյութերը բաղկացած են այդ փոքրագույն մասնիկներից, որոնց միջև կան արանքներ։ Այդ փոքրագույն մասնիկները մենք անվանում ենք մոլեկուլներ, իսկ անբաժանելի մասնիկները՝ ատոմներ։ Կառուցվածքը իրանց փոքր է, քանի որ անզեն աչքով այն չենք կարող տեսնել, բայց կարող ենք ասել, որ այդ արանքների շնորհիվ է կատարվում “դիֆուզիա” երևությը։ Դիֆուզիան նյութերի ինքնաբերաբար խառնման երևույթն է։ Իսկ մենք ականատես եղանք այս փորձում հեղուկների դիֆուզիա երևույթին։

3.կատարված փորձի դիտարկումներից ,ի՞նչ կարող ես ասել մոլեկուլների չափերի մասին և իրար նկատմամբ դասավորվածության մասին

Մոլեկուլների չափսերը շատ փոքր են, քանի որ մենք դրանք առանց զինված աչքի չենք կարող տեսնել։ Նրանք այնքան փոքր են, որ տեղավորվում են ուրիշ նյութերի մոլեկուլների մեջ՝ խառնվելով։

Եզրակացություն.համարո՞ւմ ես ,որ այս փորձով ապացուցվեց վարկածի իրավացիությունը

Այո, ես համարում եմ, քանի որ մենք ապացուցեցինք վարկածը, թե “նյութերը բաղկացած են փոքրագույն մասնիկներից, որոնց միջև կան արանքներ”։

Տեսանկարիր փորձը դիր քո բլոգում,հղումը ուղարկիր ինձ ՝g.mkhitaryan@mskh.am

Posted in Без рубрики

Հետաքրքիր է իմանալ՝ Գալիլեյի գիտափորձի մասին

Հետաքրքիր է իմանալ

Գալիլեյի գիտափորձի մասին

Համարում են, որ փորձարարական ֆիզիկան ծնունդ է առել այն պահից, երբ Պիզայի համալսարանի մաթեմատիկայի երիտասարդ դասախոս Գալիլեյը Պիզայի թեք աշտարակից միաժամանակ բաց թողեց հրետագունդը և մուշկետի գնդակը: 1591 թվականն էր։ Գիտափորձի օրը ուսանողների և հետաքրքրասերների բազմությունը շրջապատել էր Պիզայի նշանավոր աշտարակը։ Համալսարանի ճանաչված պրոֆեսորները նման հավաքույթներին, բնականաբար, չէին մասնակցում:

Նրանց կարծիքով` Գալիլեյի այդ արտառոց վարքը վարկաբեկում էր համալսարանը: Անբան շրջմոլիկներին հրապարակում հավաքելը վայել է ձեռնածուներին և լարախաղացներին, բայց ոչ գիտնականին:

Stream Գալիլեյի գիտափորձի մասին by Nelli Arghutyan | Listen online for free  on SoundCloud

Միայն մի քանի դասախոս էր ներկա:

Եվ քչերը գիտեին, որ Գալիլեյն աշտարակից վայր է նետելու զանազան առարկաներ՝ ապացուցելու համար, որ տարբեր զանգվածներով մարմինները նույն բարձրությունից ընկնում են նույն ժամանակում: Հավաքվածների մի մասը նույնիսկ հավատացել էր այն լուրին, թե մաթեմատիկայի դասախոս սինյոր Գալիլեյը ցատկելու է աշտարակից:

LearnPro

Նույնիսկ երբ ծանր գունդը և թեթև գնդակը, միասին ընկնելով, միասին էլ հարվածեցին գետնին, հիացմունքի որևէ արտահայտություն չլսվեց։ Ընդհակառակը, Գալիլեյի ձեռնարկն արհամարհական արտահայտությունների և տարակուսանքի տեղիք տվեց:

Մի՞թե նա իսկապես կարծում է, թե աշտարակից ինչ-որ գնդեր նետելով կարելի է հերքել Արիստոտելին: Մի դրա՜ն տեսեք՝ գիտական աստիճանից զուրկ այդ նորելուկ դասախոսին Գալիլեյը շրջապատված էր լուռ թշնամանքով, և հաջորդ տարի նրա պայմանադիրը Պիզայի համալսարանի ղեկավարության հետ չշարունակվեց: Բայց ոչ ոք չգիտեր, որ Գալիլեյին սպասում էին Պադուայում. նրան նշանակել էին Պադուայի համալսարանի մաթեմատիկայի պրոֆեսոր:

Posted in Без рубрики

Արատես

Արատեսում մենք անցկացրել ենք հավես ժամանակ։ Մեկնելուց ճանապարհին կանգառ ունեցանք Արփա գետի և Զորաց քարերի մոտ։ Արատեսում կատարել ենք մաքրման աշխատանքներ, աղբն ենք տեսակավորել՝ ըստ պլաստիկի, թղթի և սննդի մնացորդների։ Ունեցանք երգի ժամ, խաղացինք ֆուտբոլ և ինտելեկտուալ խաղեր։ Հաջորդ օրը՝ առավոտյան, կատարեցինք նախավարժանք, որից հետո նախաճաշեցինք և գնացինք Խաչոց ձոր և Արատեսի վանք։ Հետո մասնակցել ենք ռազմամարզական նախագծի, այնտեղ սովորեցինք պաշտպանվել դանակի հարվածներից և նետեցինք նռնակներ։ Վերջում ունեցանք շատ հետաքրքիր ռազմամարզական քվեսթ։ Երեկոյան խաղացինք անկեղծության հետաքրքիր խաղ։ Այս Արատեսը երբեք չեմ մոռանա, որովհետև անցավ շատ-շատ հետաքրքիր։

Posted in Без рубрики

Արատես

Արատեսում մենք անցկացրել ենք հավես ժամանակ։ Մեկնելուց ճանապարհին կանգառ ունեցանք Արփա գետի և Զորաց քարերի մոտ։ Արատեսում կատարել ենք մաքրման աշխատանքներ, աղբն ենք տեսակավորել՝ ըստ պլաստիկի, թղթի և սննդի մնացորդների։ Ունեցանք երգի ժամ, խաղացինք ֆուտբոլ և ինտելեկտուալ խաղեր։ Հաջորդ օրը՝ առավոտյան, կատարեցինք նախավարժանք, որից հետո նախաճաշեցինք և գնացինք Խաչոց ձոր և Արատեսի վանք։ Հետո մասնակցել ենք ռազմամարզական նախագծի, այնտեղ սովորեցինք պաշտպանվել դանակի հարվածներից և նետեցինք նռնակներ։ Վերջում ունեցանք շատ հետաքրքիր ռազմամարզական քվեսթ։ Երեկոյան խաղացինք անկեղծության հետաքրքիր խաղ։ Այս Արատեսը երբեք չեմ մոռանա, որովհետև անցավ շատ-շատ հետաքրքիր։