Posted in Պատմության 9

Իմ պապերը Հայրենական մեծ պատերազմի ժամանակ

Ես կցանկանամ պատմել իմ նախապապերի` մայրական կողմից Մուրադյան Անդրանիկի և Վլադիմիր Ենոքյանի, իսկ հայրական կողմից` Ստեփան Ստեփանյանի և Թադևոս Մնացականյանի մասին։

Մայրական կողմի նախապապերս

Անդրանիկ պապը պատերազմի ժամանակ վիրավորվել է և վերադարձել Հայրենիք` ապաքինվելու, ունեցել է քաղ. ղեկավարի պաշտոն։ Մասնագիտությունը պատմաբան է եղել, և եթե չեմ սխալվում, 1950-60-ական թվականներին եղել է սովխոզի տնօրեն։ Անդրանիկ պապի մոտիկ ընկերը` Անտոն Երվանդի Քոչինյանը, միշտ երախտապարտությամբ է հիշել նրան։

Վլադիմիր պապը եղել է աշխատանքային կարմիր դրոշի շքանշանակիր ու բավական մեծ ճանաչում է ունեցել Հայաստանում։ Նա նույնպես եղել է սովխոզի տնօրեն և պատմաբան։

Հայրական կողմի նախապապերս

Տատիկիս հայրիկը` Ստեփան Ստեփանյանը, զոհվել է Հայրենական մեծ պատերազմի ժամանակ։

Իսկ Թադևոս պապը հասել է ավերակների վերածված Բեռլին, այնտեղ ավանդական քոչարի պարել, բարձրացրել հայկական պետական դրոշը և հաղթանակած վերադարձել։ Նա ունեցել է գնդապետի կոչում և նույնպես եղել է պատմաբան։

Posted in Գրականություն 9

Անհատական նախագիծ

Որպես անհատական նախագիծ ես կցանկանամ պատմել իմ մասնագիտական կողմնորոշման մասին․ թե ինչ քայլեր եմ ձեռնարկում, որպեսզի հասնեմ այդ նպատակիս։ Իմ ապագա մասնագիտությունը կապված է բիզնես ոլորտի հետ։ Եթե լինեմ ավելի կոնկրետ, ապա ինձ շատ է հետաքրքրում <<Startup>> ոլորտը, որում ես ունեմ բավական մեծ հաջողություններ։ Ի՞նչու եմ ընտրել հենց այդ ոլորտը։ Պատասխանեմ։ Որովհետև ինձ շատ են հետաքրքրում նորարարություններ, կախված լինի դա բիզնես ոլորտի, թե առօրյաա կյանքում տեղի ունեցող իրադարձությունների հետ։ Ավելի քան մեկ տարի է, ինչ ես հաճախում եմ մասնագիտացված դպրոց, որի շրջանակներում ստեղծեցի իմ նորարարությունը, որն իրենից ենթադրում է մի հարթակ, որը կօգնի կազմակերպել ձեր բյուջեին համապատասխան անմոռանալի հանգիստ և ճանապարհորդություն ողջ աշխարհով։ Եվ այդ ամեն ինչը ընդամենը մի քանի րոպեում Mapstop your trip by your desktop – ի շնորհիվ։ Ներկա պահին ես հաճախում եմ պրակտիկ բիզնես դասընթացներին, որի շրջանակներում կատարելագործում եմ իմ գիտելիքը այդ ոլորտում և այդ ամենին մեկտեղ զբաղվում եմ ինքնակրթությամբ։ Ընթերցում եմ տարբեր մասնագիտական գրքեր, որոնց մի մասը ներկայացրել եմ իմ բլոգում՝ <<MOVE: The 4-question Go-to-Market Framework >> <<Amazon SWOT Analysis>>: Այս ամառվա ընթացքում նախատեսում եմ կարդալ <<rich dad poor dad>>, <<Lean Analytics>>, <<Good To Grat>> գրքերը, որոնք կոքնեն ինձ կատարելագործել իմ <Startup>-ը։