Posted in Без рубрики

Արքիմեդի օրենք։

22․11-26․11

Կրկնել անցած նյութը,կարգի բերել բլոգները։

Թեման․Արքիմեդի օրենքը։Մարմինների լողալու պայմանները։Նավերի լողալը։Օդագնացություն։

Լաբորատոր աշխատանք․<<Հեղուկի մեջ ընկղմված մարմինն արտամղող ուժի որոշումը>>

Քննարկվող հարցեր․

1․Ո՞րն է հեղուկում արքիմեդյան ուժի առաջացման պատճառը.

Հեղուկի կողմից մարմնի վրա ազդող բոլոր ուժերը փոխարինենք մի ուժով, որը մարմնի վրա նույն ազդեցությունն է գործում, ինչ որ այդ ուժերը միասին վերցրած։ Քանի որ այդ ուժն ուղղված է ուղղաձիգ դեպի վեր, այն անվանում են դուրս հրող ուժ։  Այդ ուժն այլ կերպ անվանում են արքիմեդյան ուժ:

2․Ի՞նչ մեծություններից է կախված արքիմեդյան ուժը.

Այն կախված է խտությունից և ծավալից։

3․Ձևակերպել Արքիմեդի օրենքը

Հեղուկի կամ գազի մեջ ընկղմված մարմնի վրա ազդում է դուրս մղող մի ուժ, որն ուղղված է ուղղաձիգ դեպի վեր, հավասար է մարմնի արտամղած հեղուկի կամ գազի կշռին։

4․Ո՞ր դեպքում է մարմինը՝ա․խորասուզվում հեղուկում,բ․լողում նրա ներսում․գ․լողում նրա մակերևույթին։

ա) Երբ ծանրության ուժը մեծ է արքիմեդյան ուժից, մարմինը խորասուզվում է մինչև անոթի հատակը։

բ) Երբ մարմնի խտությունը փոքր է ջրի խտությունից, մարմինը լողում է հեղուկի ներսում։

գ) Երբ ծանրության ուժը փոքր է արքիմեդյան ուժից, մարմինը հեղուկում վեր է բարձրանում։

Սովորել Է.Ղազարյանի դասագրքից(7-րդ դասարան )էջ 151-ից մինչև էջ 163-ը,պատրաստել նյութ էջ 150-ի թեմայով:

Posted in Без рубрики

ԼԱԲՈՐԱՏՈՐ ԱՇԽԱՏԱՆՔ․ ՀԵՂՈՒԿԻ ՄԵՋ ԸՆԿՂՄՎԱԾ ՄԱՐՄԻՆՆ ԱՐՏԱՄՂՈՂ ՈՒԺԻ ՈՐՈՇՈՒՄԸ

Աշխատանքի նպատակը․ հաշվել ջրում ընկղմված մարմնի վրա ազդող արքիմեդյան ուժը և փորձով ստուգել ստացված արդյունքը։

Անհրաժեշտ սարքեր և նյութեր․ ամրակալան կծորթիչով (թաթ), ուժաչափ, դույլի մեջ տեղադրված մարմին, ջրթափ անոթ, վերամբարձ, չափագլան, ջուր։

Փորձի ընթացքը․ Ամրակալանի կծորթիչից ամրացրեցի ուժաչափը։ Ուժաչափից կախեցի դույլը, դույլի տակից մարմինը, որի ծավալը հավասար է դույլի ներսի ծավալին։ Նրա տակ տեղադրեցի վերամբարձը, որի վրա դրեցի ջրթափ անոթը։ Ջրթափ անոթի մեջ լցրեցի ջուր մինչև ծորակը՝ կարմիր գիծը։ Նայեցի ուժաչափի ցուցմունքին՝ մարմնի կշիռը օդում հավասար է P0 = 1,5Ն։ Այնուհետև չափագլանը դրեցի ծորակի տակ և սկսեցի վերամբարձը բարձրացնել այնքան մինչև մարմինը ամբողջությամբ ընկղմվեց ջրի մեջ և ուշադիր հետևելով ուժաչափի ցուցմունքին ես տեսա, որ մարմնի ջրի մեջ սուզվելու հետ փոքրանում էր ուժաչափի ցուցմունքը, ամբողջությամբ սուզվելուց հետո ցուցմունքը չէր փոխվում։

Եզրակացություն․ Ստացվեց, որ մարմինը ջրում թեթևացավ, կարծես ներքևից՝ ջրի միջից ուղղահայաց նրա վրա ուժ էր ազդում։

Posted in Без рубрики

Fill in the correct form of the words in brackets (comparative or superlative).

  1. My house is (bigger)  than yours.
  2. This flower is more beautiful  than that one.
  3. This is the most. interesting  book I have ever read.
  4. Non-smokers usually live longer  than smokers.
  5. Which is the  most (dangerous)  animal in the world?
  6. A holiday by the sea is better  than a holiday in the mountains.
  7. It is strange but often a coke is  more expensive than a beer.
  8. Who is the  richest  woman on earth?
  9. The weather this summer is even worse  than last summer.
  10. He was the cleverest  thief of all.
Complete the sentences, using the positive, comparative and superlative of the adjectives in brackets.
1. Dad’s car is much faster than mine. (fast)
2. I think scuba diving is more fascinating  than climbing. (fascinating)
3. His thirst grew bigger  and bigger . (big / big)
4. He thinks this test was more difficult  than the last one. (difficult)
5. They live in a really beautiful house. (beautiful)
6. She is the best tennis player of the world. (good)
7. Susan is a nice girl. She’s much nicer than her sister. (nice / nice)
8. This suitcase is heavier than the others. (heavy)
9. Hotels in London are more expensive than in Vienna. (expensive)
10. Bob is taller than Keith, but Phil is the tallest . (tall / tall)
11. Doris reads  more books than Peter, but Frank reads the most . (many / many)
12. France is as beautiful as Spain. (beautiful)
13. They live in a  big house, but Fred lives in a bigger one. (big / big))
14. My sister is three years younger than me. (young)
15. This was the worst   film I have ever seen. (bad)
16. I think tennis is more interesting than cycling. (interesting)
17. I talked to Claire and she is a very smart girl. (smart)
18. His company earned  less money than the years before. (little)
19. She was the most popular  girl at college. (popular)
20. They didn’t stay out as late as last Saturday. (late)

Posted in Без рубрики

Հիդրոստատիկ ճնշում։ Հեղուկի ճնշում անոթի հատակին ու պատերին։

1․ Ի՞նչ է հիդրոստատիկ ճնշումը։

Յուրաքանչյուր շերտ իր կշռով ճնշում է ստեղծում ներքևի շերտերի վրա։ Այդ ճնշումն անվանում են հիդրոստատիկ ճնշում։ Ճնշումը փոփոխվում է միայն ուղղաձիգով ՝մի շերտից մյուս անցնելիս։

2. Ինչու՞ է հեղուկի հիդրոստատիկ ճնշումը փոփոխվում միայն ուղղաձիգով։ Աճու՞մ, թե՞ նվազում է հեղուկի ճնշումն ուղղաձիգով դեպի ներքև ուղղությամբ։ Ինչու՞։

Հեղուկն իր կշռով ստեղծում է ճնշում,որը կոչվում է հիդրոստատիկ ճնշում․ Հեղուկի մեջ խորանալուն զուգընթաց հիդրոստատիկ ճնշումն աճում է։

3․ Բերեք օրինակներ՝ ցույց տալու համար, որ հեղուկում խորանալուն զուգընթաց հիդրոստատիկ ճնշումն աճում է։

Ռետինե հատակով գլանաձև անոթի մեջ ջուր լցնենք։ Ջրի կշռի ազեցությամբ ռետինե հատակը կճկվի։ Որքան բարձր է ջրի սյունը, այնքան շատ է ճկվում ռետինե հատակը։ Հեղուկն իր կշռով ստեղծում է ճնշում, որը կոչվում է հիդրոստատիկ ճնշում․ հեղուկի մեջ խորանալուն զուգընթաց հիդրոստատիկ ճնշումն աճում է։

4. Կախվա՞ծ է արդյոք անոթի հատակին հեղուկի ճնշումն անոթի ձևից։

Պատ՝․ Ոչ

5. Գրեք հեղուկի ազատ մակերևությից h խորությամբ կետում անոթի պատի վրա հիդրոստատիկ ճնշման բանաձևը։

p=po+ρgh

6. Կշռվելով՝ իմացեք ձեր զանգվածը և մոտավորապես ձեր մարմնի ծավալը։

m=53կգ = 53000գ

ρ=1 գ/սմ3

v=?

v=m/ρ=53000/1=53000

Պատ՝․ 53000 սմ3

7. Ո՞ր մեծություններից է կախված ջրի ճնշումը։ Կախվա՞ծ է արդյոք ջրի ճնշումն անոթի հատակի մակերեսից։ Իսկ ճնշման ու՞ժը։

Ջրի ճնշումը կախված է հեղուկի խտությունից և սյան բարձրությունից։ Ջրի ճնշումը կախված չէ անոթի հատակի մակերեսից։ Իսկ ճնշման ուժը կախված է անոթի հատակի մակերեսից։