Posted in Հայոց լեզու 9

ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ

Տրված նախադասություններում երկրորդական նախադասությունները վերածիր դերբայական դարձվածի (նպատակի պարագա, հանգման խնդիր, պայմանի պարագա, որոշիչ)։

  • Անցնում եմ Երևանի հարավային թաղամասերից մեկով, որ բռնեմ Արարատյան դաշտի ճանապարհը։

Արարատյան դաշտի ճանապարհը բռնելու համար, անցնում եմ Երևանի հարավային թաղամասերից մեկով։

  • Ես գիշերուզօր որոնումներ էի կատարում, որ մի հարմար աշխատանք գտնեմ։

Մի հարմար աշխատանք գտնելու համար, ես գիշերուզօր որոնումներ էի կատարում։

Posted in Հայոց լեզու 9

ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ

Գրել կետադրվող դերբայական դարձվածով հինգ նախադասություն և ներկայացնել դրանցում դերբայական դարձվածը տարբեր դիրքերում, կետադրել:

Օրինակ՝

Ես, շատ արագ արթնանալով, վազեցի խոհանոց:

Շատ արագ արթնանալով՝ ես վազեցի խոհանոց:

Ես վազեցի խոհանոց՝ շատ արագ արթնանալով:

Նարեկը, վազելով դեպի հեռախոսը, չնկատեց ինձ։

Գոռը չպատասխանեց նամակիս՝ զբաղված լինելու պատճառով։

Լայն ժպտալով՝ գնացի դպրոց։

Ես, որպես այս խաղի լավագույն խաղացող, տեսնում եմ քո սխալ քայլերը։

Դավիթը արհամարհելով ինձ՝կարծում էր, որ դա է ճիշտը։

Posted in Հայոց լեզու 9

ԴԵՐԲԱՅԱԿԱՆ ԴԱՐՁՎԱԾ

Գտնել դերբայական դարձվածները և կետադրել։

Փորձելով պայքարել նրա դեմ՝ ես հասկացա, որ պարտված եմ:

Ես, փորձելով պայքարել նրա դեմ, հասկացա, որ պարտված եմ:

Ես պատահաբար ընկա՝ ուժեղ ցավեցնելով ու վնասելով ոտքս:

Շուտով տուն վերադարձավ Կարինեն՝ կրծքին մի գեղեցիկ ծաղկեփունջ սեղմած:

Սուրենը, հասկանալով իր սխալը, ներողություն խնդրեց բոլորից:

Աստղիկ տատիկը լալիս էր՝ պատմելով իր ընտանիքի հետ կատարված ոճրագործության մասին:

Փոքրիկն արթնացավ՝ վախեցած անսպասելի ու հանկարծակի աղմուկից:

Գուրգեն պապիկը, գլուխը դժգոհությամբ օրորելով, խոսում էր մեր կառավարության վարած քաղաքականությունից:

Արմինեն ասմունքի դասերի էր հաճախում՝ ցանկանալով լավ ու ճանաչված դերասանուհի դառնալ:

Հրճվանքից ասես ոտքերը գետնից կտրված՝ փոքրիկ Հրաչիկն անհամբեր սպասում էր իր նվերին:

Քննության օրը, հուզված ու փոքր-ինչ շփոթված, ուսանողները կրկնելով հարցաշարը, սպասում էին իրենց հերթին:

Հնագետները պատմում էին որ գտել են մի արհեստական սիրտ՝ շատ հմտորեն պատրաստված:

Հիացած ու զարմացած մեր գեղատեսիլ ու զարմանահրաշ բնությամբ ու պատմամշակութային կոթողներով, զբոսաշրջիկներն ամեն տարի գալիս են Հայաստան:

Վիրավոր գայլը, աստիճանաբար խեղճանալով, պատրաստ էր անձնատուր լինել:

Տղան մտածում էր իր անելիքների մասին՝ հայացքը հառած պատից կախված նկարին:

Փորձելով լավ ներկայացնել տնային աշխատանքը՝ աղջիկն աշխատում էր չշտապել ու առոգանությամբ կարդալ:

Նկարիչը նայելով բնորդուհու գեղեցիկ մարմնին՝ փորձում էր ընդգծել ամեն մի մանրուք:

Տիկին Աիդան գնաց մոտակա գեղեցկության սրահ՝ մազերը հարդարելու:

Posted in Հայոց լեզու 9

ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ

Չարենցի ստեղծագործություններից գտնել ու մգեցնել դերբայական դարձվածներով հատվածներ:

Թողած Կարսում, գետի ափինտունս՝ շինված անտաշ քարով,
Կարսը թողած, Կարսի այգին ու հայրենի երկինքը մով
Եվ Կարինե Քոթանճյանին անգամ չասած մնաս բարով
Ա՜նց եմ կենում հիմա օտար քաղաքների ճանապարհով:

Անց եմ կենում, շուրջս-մարդիկ, շուրջս դեմքեր հազա՜ր-հազա՜ր.
Շուրջս աշխարհն է աղմկում, մարդկային կյանքն անհավասար.
Եվ ո՞վ կասի՝ ինչո՞ւ ես դու, և ով կասի, թե ո՞ւր հասար,―
Դեմքերը, ախ, բութ են այնպես՝ կարծես շինված են տապարով:

Գորշ, տաղտկալի ու խելագար երգ է կարծես այս կյանքը մի.
Ինչ-որ մեկի սրտում բացված— վերք է կարծես այս կյանքը մի.
Եվ ո՞ւմ համար- էլ ո՞ւմ համար կարոտակեզ երգե հիմի
Սիրտս՝ լցված տարիների սեղմ արճիճով ու կապարով:

Բայց շուրջս թող որքան կուզե աշխարհը այս խնդա, ցնդի―
Ես- հաշմանդամ ու խելագար ու հավիտյան վտարանդի՜
Դեպի երկինք պիտի գնամ, դեպի եզերքը Ամենտի―
Իմ բարձր, հին ու աստղային երազների ճանապարհով…

Ու էլ ամե՛ն մեղքի համար սիրտս հիմա ունի ներում.
Պիտի անդարձ ես հեռանամ, պիտի գնամ՝ ա՜չքս է հեռուն.
Թե Կարինե Քոթանճյանին տեսնեք Կարսի փողոցներում―
Ասե՜ք նրան՝ Չարենցն ասավ — մնաս բարո՜վ, մնաս բարո՜վ…

Posted in Հայոց լեզու 9

ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ

Մգեցնել դերբայական դարձվածները (նախադասությունները կետադրված չեն)։

  1. Ճշմարտախոսության իր սկզբունքն այս անգամ էլ ամրապնդեց իր ունեցած արիությունը։
  2. Այդ հուշակոթողին մոտենալիս օդը դառնում է թափանցիկ ու զով։
  3. Մի առավոտ Անդրանիկը Երվանդին ուղարկեց կայազորի պետի մոտ իրենց ձիերը տեսնելու։
  4. Լիովին սթափվեց տեսնելով Միքայելին։
  5. Բանախոսելու եկածներն ահից դողում էին։
Posted in Հայոց լեզու 9

ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ

  1. Ընդգծել դերբայական դարձվածները:
    • Աշխարհի քաղաքական քարտեզը թերթելով` մարդ հաճախ զարմանում է: Իրադարձություններին ուշադիր հետևելու դեպքում բոլորովին անհայտ երկրներ կգտնի` իրենց սահմաններով ու քաղաքներով: Աոաջին քարտեզը գծելու օրվանից քանի՜ անգամ է  փոխվել աշխարհի քարտեզը: Վարդագույն, կանաչ, մոխրակապտավուն, դեղին բծերը մերթ սեղմվում են, մերթ լայնանում, մերթ էլ բոլորովին անհետանում գուցե և ավելի ուշ հանդես գալու համար:
  2. Կազմել նախադասություններ դերբայական դարձվածներով (7-8 նախադասություն):

Ես բարձր երգելիս մոռանում եմ ամեն ինչի մասին։

Արմենը տարբեր խաղեր խաղացած տղա է, կօգնի։

Խրոխտ խոսելու համար պետք է ինքնավստահ լինել։

Ադելի պես լավ երգելու համար պետք է շատ աշխատել։

Անկեղծ կարծիք հայտնելու մեջ վատ բան չկա։

Ժրաջան աշխատող մարդուն պետք է գնահատել։

Սիրելի մարդու համար նվեր գնելը բարդ գործընթաց է։

Posted in Հայոց լեզու 9

ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ

Նախապատրաստվում ենք դերբայական դարձվածի թեմային։

  • Վերհիշել անկախ դերբայները։
  • Որևէ բայի անորոշ, ենթակայական, հարակատար դերբայներ կազմել և հոլովել։ Օրինակ` գրած, գրածի, գրածի (ն), գրած (ը), գրածից …

Սիրել — սիրելու, սիրելուն, սիրելը, սիրելուց, սիրելու մեջ

Սիրող — սիրողի, սիրողին, սիրողին, սիրողից, սիրողի մեջ

Սիրած — սիրածի, սիրածին, սիրածը, սիրածից, սիրածի մեջ

Սիրելիս

Posted in Հայոց լեզու 9

ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ

Կազմել այնպիսի ստորադասական նախադասություն, որի երկրորդական միտքը (մասը, նախադասությունը) կատարի:

  • ենթակայի պաշտոն, օրինակ՝
    • Եկավ նա, ով վաղուց էր խոստացել գալ:
    • Եկավ նա, ով կոտրել էր ծաղկամանը։
  • ստորոգելիի պաշտոն, օրինակ՝
    • Իմ ուզածն այն էր, որ ամեն բան լավ ավարտվեր:
    • Իմ ասածն այն էր, որ չանես էլ նման բան։
  • որոշչի պաշտոն

Նա գրեց այն գրիչով, որը մեծ էր։

  • հատկացուցչի պաշտոն

Ես կերակրիցի նրա ձագին, ում երեկ տեսել էի։

  • բացահայտչի պաշտոն

Եկավ նա, ով երեկ ուշացել էր։

  • ուղիղ խնդրի պաշտոն, անուղղակի տարբեր խնդիրների պաշտոններ

Ես վերցրի այն, ինչ սեղանին էր։

Ես մոտեցա նրան, ով այնտեղ էր կանգնած։

  • տարբեր պարագաների պաշտոններ

Ես եկա այն ժամանակ, երբ ծագեց արևը։

Ես կերա այնքան, ինչքան դու երեկ էիր կերել

Posted in Հայոց լեզու 9

ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ

Ընդգվածներից ո՞րը նախադասություն չէ

1)    Մի փոքր անզգուշություն, և ամբողջ աշխատանքդ ջուրը կընկներ:

2)    Իմ զայրույթը լիքն է սիրով, իմ գիշերը` լիքն աստղերով:

3)    Կոտորած,կոտորած, կոտորած…Քաղաքներուն մեջ և քաղաքներից դուրս…

4)    Սիրտս, չգիտեմ ինչու, վատ բան է գուշակում:

Ընդծվածներից ո՞րն է միակազմ նախադասություն:

1)    Ոհ, կը դողդոջեմ, տժգույն եմ, տժգույն:

2)    Ախ, իմ բախտը կանչում է ինձ,

Չեմ հասկանում` դեպի ուր…

3)   Լռություն, լռություն, լռություն անսահման…

4)    Կյանքն անցնում է տիեզերքում զընգալեն,

Մեկն ապրում է, մյուսը` սպասում. Թասդ բե’ր:

8.   Ո՞ր նախադասությունը միակազմ չէ:

1)    Բարելավել վերահսկողական աշխատանքները:

2)    Խելոքին` գերի, անգետին` ոչ սիրելի:

3)    Մթնշաղ է. անձրևում է միալար:

4)    Աշխատանքից հոգնեցին:

Ո՞րն է անենթակա նախադասություն:

1)    Քայլել ու քայլել, թափառել մենակ աշխարհի փոշոտ ճանապարհներին…

2)    Պտուղդ քաղող չկա, մասրենի’…

3)    Պտուղը ծառից են ճանաչում:

4)    Կախարդվածի պես կանգնած`

Տներ, տներ ավերակ…

Ո՞րն է անենթակա նախադասություն:

1)    Մամուռներում կորան արահետ ու կածան:

2)    Ինձ հառաչել չթողին,

Էլ ուր մնաց շառաչել:

3)    Եկան օրեր ու անցան,

Ու ինձ ոչինչ չմնաց:

4)    Մանուկ հասակիս հնչուն ծիծաղի

Արձագանքն ահա լսում եմ նորից

Posted in Հայոց լեզու 9

ԱՆԿԱՆՈՆ ԲԱՅԵՐ

Գտիր անկանոն բայերը, որոշիր եղանակը, ժամանակը, սեռը եթե անդեմ է, դերձայական ձևը.

  1. Ամպերը ճերմակ երամով անցան, իմ սիրտն է լալիս կարոտով անհուն։
  2. Գիտեինք, որ քեռիս զինվոր եղած ժամանակ ընդդիմացել է։
  3. Հետո կուշտ կերած մեր հյուրերը սկսեցին բարձրանալ քարոտ արահետով։
  4. Երազ տեսա՝ Սայաթ-Նովեն մոտս եկավ սազը ձեռին։
  5. Սիրտս վառեց, մոխիր դարձավ, ինքը կրակ ու հուր մնաց.
    Դու էլ նրա գովքը արա, որ գա ոսկե մասը ձեռքին։՝՝՝՝
  6. Բոլորը տամ ու նվիրեմ, ինձ ոչ մի հուր թող չմնա,
    Դու չմրսես ձմռան ցրտում. բոլորը քեզ…
  7. Ոչ ոք չէր համարձակվում որևէ բան ասել։
  8. Ես ամուր առողջություն ունեի և կարող էի մինչև լույս աշխատել։

Եղած-հարակատար, պարզ
Կերած-հարակատար, պարզ
Տեսա-անցյալ կատարյալ
Եկավ-անցյալ կատարյալ, սահմանական, 3-րդ դեմք, եզակի, պարզ
Դարձավ-սահմանական, անցյալ կատարյալ, 3-րդ դեմք, եզակի, չեզոք
Արա-հրամայական, 2-րդ դեմք, եզակի
Գա-անկատար ներկա, 3-րդ դեմք, սահմանական, եզակի, պարզ
Տամ-անկատար ներկա, 1-ին դեմք, սահմանական, եզակի, պարզ