Posted in Без рубрики

Ինքնաստուգման հարցաշար

Առաջադրանքներ հետևյալ նախագծերով՝

կատարել և մասնակցել ստուգատեսներին

Նախագծեր ապրիլ,մայիս ամիսների.2022թ.

      Կարգի բերել բլոգները

Ինքնաստուգման հարցաշար

1.Ո՞ր ֆիզիկական մեծությունն է կոչվում ճնշում:Գրել ճնշումը սահմանող բանաձևը:Որոնք են ճնշման միավորները

Մարմնի կողմից հենարանի վրա նրա մակերևույթին ուղղահայաց ազդող ուժը կոչվում է ճնշման ուժ:

P=F/S

Ճնշման միավորն է 1Ն/մ2, իսկ այդ միավորը կոչվում է Պա, ի պատիվ ֆրանսիացի գիտնական Բլեզ Պասկալի։

2.Ինչով է պայմանավորված գազում ճնշումը։Բացատրել գազում ճնշումը  ինչպես է փոփոխվում ,գազը բնութագրող մեծությունների(ծավալ,ջերմաստիճան,զանգված) փոփոխությունից կախված:

Գազում ճնշումը պայմանավորված է մոլեկուլների հարվածներով։ Բախվելով թաղանթի, մարմնի պատերին, նրանք առաջացնում են ճնշում։ Ինչքան բարձր է ջերմաստիճանը, այդքան բարձր է ճնշումը։

3․Ո՞րն է Պասկալի օրենքը։Հեղուկի ճնշում՝բանաձևը:

Հեղուկի կամ գազի վրա գործադրվող ճնշումը առանց փոփոխության հաղորդվում է հեղուկի կամ գազի ծավալի յուրաքանչյուր կետին։

P=F/S

4․Ձևակերպել Արքիմեդի օրենքը։

Հեղուկի կամ գազի մեջ ընկղմված մարմնի վրա ազդում է դուրս մղող մի ուժ, որն ուղղված է ուղղաձիգ դեպի վեր, հավասար է մարմնի արտամղած հեղուկի կամ գազի կշռին։

Ո՞ր դեպքում է մարմինը՝ա․խորասուզվում հեղուկում,բ․լողում նրա ներսում․գ․լողում նրա մակերևույթին։

ա)Երբ ծանրության ուժը մեծ է արքիմեդյան ուժից, մարմինը խորասուզվում է մինչև անոթի հատակը։

բ)Երբ մարմնի խտությունը փոքր է ջրի խտությունից, մարմինը լողում է հեղուկի ներսում։

գ)Երբ ծանրության ուժը փոքր է արքիմեդյան ուժից, մարմինը հեղուկում վեր է բարձրանում։

5․Մեխանիկայի ո՞ր բաժինն  են անվանում կինեմատիկա.։Ի՞նչ է մեխանիկական շարժումը

Մեխանիկայի այն բաժինը, որն ուսումնասիրում է մարմինների շարժումները՝ առանց դրանց պատճառների քննարկման, կոչվում է կինեմատիկա։

Ժամանակի ընթացքում մարմնի դիրքի փոփոխությունը կոչվում է մեխանիկական շարժում։

6․Ի՞նչն են անվանում նյութական կետ

Այն մարմինը, որի չափերը տվյալ պայմաններում կարելի է անտեսել, կոչվում է նյութական կետ։

4.Ի՞նչն են անվանում շարժման հետագիծ(թվարկել տեսակները )

Մի կետից ուրիշը տեղափոխվելիս, մարմինը շարժվում է որոշ հետագծով։ Շարժման հետագիծը լինում է կոր և ուղիղ։

5.Ի՞նչն են անվանում մարմնի անցած ճանապարհ

Հետագծի որոշակի երկարությունը, որով մարմինը անցում է որոշակի ժամանակում, կոչվում է մարմնի անցած ճանապարհ։

6.Ինչո՞վ է տարբերվում հետագիծը մարմնի անցած ճանապարհից:

Հետագծի դա այն ամբողջ ուղին է, որով անցել է մարմինը, իսկ անցած ճանապարհը միավոր ժամանակում, հետագծի որոշակի երկարությունն է։

7.Ո՞ր շարժումն են անվանում հավասարաչափ և որը ՝անհավասարաչափ:

Այն շարժումը, որի ընթացքում մարմինը կամայական հավասար ժամանակամիջոցներում անցնում է հավասար ճանապարհներ, կոչվում է հավասարաչափ շարժում:

Այն շարժումը, որի ժամանակ գոնե երկու հավասար ժամանակամիջոցներում մարմինն անցնում է անհավասար ճանապարհներ, կոչվում է անհավասարաչափ կամ փոփոխական շարժում:

8.Ո՞ր մարմինն են անվանում հաշվարկման մարմին ։

Հաշվարկման մարմինը ֆիզիկական մեծություն է, որի նկատմամբ դիտարկվում են այլ մարմինների դիրքերը։

9․Սահմանել անհավասարաչափ շարժման միջին արագություն:Գրել միջին արագության բանաձևը։Ի՞նչ է ակնթարթային արագությունը։

Մարմնի անցած ճանապարհի և այդ ճանապարհն անցնելու ժամանակի հարաբերությունն անվանում են մարմնի միջին արագություն։ v=s/t

Մարմնի շարժման ակնթարթային արագություն հետագծի որևէ կետում կոչվում է այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է այդ կետին հարող շատ փոքր տեղամասում շարժման միջին արագությանը։

10․Ո՞ր անհավասարաչափ շարժումն է կոչվում հավասարաչափ արագացող

Մարմնի շարժումը կոչվում է հավասարաչափ արագացող, եթե այդ շարժման արագությունը կամայական հավասար ժամանակամիջոցներում փոփոխվում է նույն չափով։

11.Ո՞ր ֆիզիկական մեծությունն է կոչվում հավասարաչափ արագացող շարժման արագացում։

Այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի շարժման արագության փոփոխության և այն ժամանակամիջոցի հարաբերությանը, որի ընթացքում կատարվել է այդ փոփոխությունը, կոչվում է հավասարաչափ արագացող շարժման արագություն։

12.Ի՞նչ է ցույց տալիս արագացումը:Գրել բանաձևը:Ո՞րն է արագացման միավորը,և ինչպե՞ս է այն սահմանվում:

Արագացումը մարմնի արագության փոփոխման պատճառն է։ Միավորը ՄՀ-ում 1մ/վ է։ Մեկ վայրկյանում մարմնի մեկ մետր անցած ճանապարհը։

13.Հավասարաչափ շարժման ճանապարհի և արագության բանաձևը։

s=vt; v=s/t

14․Որ շարժումն են անվանում ազատ անկում։Գրել և բացատրել ազատ անկման բանաձևը.Ձևակերպել Գալիլեյի օրենքը

Մարմինների անկումը վակուումում, միայն Երկրի ձգողության ազդեցությամբ, կոչվում է ազատ անկում։

Oրենքը – Բոլոր մարմինները Երկրի ձգողության ազդեցությամբ ընկնում են նույն արագացմամբ։

g=s/m

15.Որ շարժումն են անվանում   շրջանագծային հավասարաչափ շարժում:

Շրջանագծային շարժումը կոչվում է հավասարաչափ, եթե շարժման արագության բացարձակ արժեքը ժամանակի ընթացքում չի փոփոխվում։

16․Ինչ ուղղություն ունի արագությունը շրջանագծային հավասարաչափ շարժման դեպքում:

Այդպիսի շարժման ժամանակ արագության թվային արժեքը չի փոփոխվում, սակայն ուղղությունը շարժման ընթացքում անընդհատ փոփոխվում է։

17.Ինչ է պտտման պարբերությունը:Ինչ է պտտման հաճախությունը,և որոնք են նրանց միավորները:

Պտտման պարբերություն է կոչվում այն ժամանակամիջոցը, որի ընթացքում շրջանագծով հավասարաչափ շարժվող մարմինը կատարում է մեկ լրիվ պտույտ։

Բանաձև՝ T=t/N

Պտտման հաճախություն են անվանում այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է միավոր ժամանակամիջոցում մարմն կատարած պտույտների թվին։

Բանաձև՝ n=N/t

 18․Ի՞նչ է ուսումնասիրում մեխանիկայի  <<դինամիկա>> բաժինը։

Մեխանիկայի այն բաժինը, որն ուսումնասիրում է տարաբնույթ շարժումների առաջացման կամ փոփոխման պատճառները, կոչվում է դինամիկա։

 19. Ձևակերպիր Նյուտոնի առաջի օրենքը

մարմինը պահպանում է իր դադարի կամ ուղղագիծ հավասարաչափ շարժման վիճակը, եթե նրա վրա այլ մարմիններ չեն ազդում կամ դրանց ազդեցությունները համակշռում են։

  20.ՁևակերպիրՆյուտոնի երկրորդ օրենքը և գրեիր բանաձևը

մարմնի արագացումն ուղիղ համեմատական է մարմնի վրա ազդող ուժին և հակադարձ համեմատական է մարմնի զանգվածին։

Բանաձև՝ a=F/m; F=ma

  21.ՁևակերպիրՆյուտոնի երրորդ օրենք և գրեիր բանաձևը

երկու մարմիններ միմյանց հետ փոխազդում են մոդուլով հավասար և հակառակ ուղղված ուժերով։

  22.Ո՞ր մեծություննէ կոչվում մարմնի իմպուլս։Ի՞նչ բանաձևով է որոշվում մարմնի իմպուլսը։Ի՞նչ միավորով է չափվում իմպուլսը միավորների ՄՀ-ում

Մարմնի իմպուլս կոչվում է այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի զանգվածի և արագության արտադրյալին։

Բանաձև p=mv

Միավորը՝ 1 կգ է

  23.Ձևակերպել իմպուլսի պահպանման օրենքը

Փակ համակարգի մարմինների իմպուլսների գումարը, անկախ այդ մարմինների փոխազդեցությունից, չի փոխվում։

24.Ո՞ր շարժումն է կոչվում ռեակտիվ

Ռեակտիվ են անվանում այն շարժումը, որն առաջանում է, երբ մարմնից անջատվում է նրա մի մասը՝ որոշակի արագությամբ, որի հետևանքով մնացած մասը ձեռք է բերում հակառակ ուղղված արագություն։

25.Ո՞ր մեծություննէ կոչվում էներգիա։.Ի՞նչ միավորներով է չափվում էներգիանՄՀ-ում:

Էներգիան ֆիզիկական մեծություն է, որն բնութագրում է մարմնի աշխատանք կատարելու ունակությունը։

Միավորը՝ 1 Ջ – ջոուլն է։

26.Որոնք են մեխանիկական էներգիայի տեսակները։.Ո՞ր էներգիան են անվանում կինետիկ,որ բանաձևով է որոշվում։Որ էներգիան են անվանում  պոտենցիալ։Ինչ բանաձևով է որոշվում Երկրի մակերևույթից որոշակի բարձրությամբ մարմնի պոտենցիալ էներգիան

Մեխանիկայում ուսումնասիրվող էներգիան կոչվում է մեխանիկական էներգիա։

Մարմինների շարժմամբ պայմանավորված էներգիան անվանում են կինետիկ, իսկ մարմինների փոխազդեցությամբ պայմանավորված էներգիան՝ պոտենցիալ։

Մարմինների շարժմամբ պայմանավորված էներգիան անվանում են կինետիկ էներգիա։

Բանաձև՝ Eկ=mv2/2;    Eկ=p2/2m

Մարմինների փոխազդեցությամբ պայմանավորված էներգիան կոչվում է պոտենցիալ էներգիա։

Բանաձև՝ Eպ=mgh

27․Որ մեծություն է կոչվում մարմնի լրիվ մեխանիկական էներգիա:

Մարմնի կինետիկ և պոտենցիալ էներգիաների գումարը կոչվում է մարմնի լրիվ մեխանիկական էներգիա։

Eլր=Eկ+Eպ

28.Ձևակերպիր լրիվ մեխանիկական էներգիայի պահպանման օրենքը

Դիմադրության և շփման ուժերի բացակայությամբ մարմնի լրիվ մեխանիկական էներգիան շարժման ընթացքում մնում է հաստատուն․ պահպանվում է։