Posted in Без рубрики

Ձմեռ պապ

Ես Մնացականյան Նարեկն եմ և ինքնաառաջադրվում եմ <<Ձմեռ պապ>> մրցանակի, որի շրջանակներում կներկայացնեմ իմ StartUp-ը։

Պատկերացրեք իրավիճակ, դուք հոգնած աշխատանքից վերադարձել եք տուն և պետք է կազմակերպեք ձեր ապագա հանգիստը, ձեզ պետք է մաքսիմալ արագ ծանոթանալ բազմաթիվ հյուրանոցների, տեսարժան վայրերի, և փոխադրամիջոցների հետ։
Այդ հարցում ձեզ կօգնի իմ օնլայն հարթակը Mapstopը։ իմ հարթակը կօգնի կազմակերպել ձեր բյուջեին համապատասխան անմոռանալի հանգիստ և ճանապարհորդություն ողջ աշխարհով։ Եվ այդ ամեն ինչը ընդամենը մի քանի րոպեում։ եկեք տեսնենք թե իչպես է աշխատում իմ ծրագիրը։
Սկզբում մուտք գործել կայք,

Մուտքագրում տվյալներ թե որ երկիր եք ցանկանում այցելել,ձեր նախասիրությունները, ինչ տրանսպորտի տեսակից եք օգտվելու մինչ երկիր հասնելը և երկիր ներսում, նշում եք  թէ մոտավորապես ինչքան գումար եք պատրաստ ծախսել և վերջում ընտրում եք ներկայացված օրինակներց մեկը և վայելում ձեր արժանի հանգիստը։
Իմ պրոդուկտը լուծում է հետևյալ խնդիրները

Խնայում է ձեր ժամանակը, խնայում է ձեր ջանքերը և առաջարկում է ամենամատչելի տարբերակները։

 MapstopTrip AdvisorTrip.comKayak.com
Online++++
Reservation+++
Automated planning+
Daily routine+++
Best match+



ՈՒսումնասիրելով շուկան ես հասկացա որ իմ մրցակիցներնեն Trip Advisor Trip.com և Kayak.com։ Իտարբերություն մրցակիցների իմ առավելություններից են Աֆտոմատ պլանաորումը և լավագույն համընկնումը ։

Իմ հիմնական եկամուտի աղբյուրը լինելու է համագործակցությունները տարբեր ծառայություններ մատուցող կազմակերպություններ հետ օրինակ, ռեստորանները,հյուրանոցները, խանութները և թանգարաններ։

Posted in Պատմության 9

հայրենական մեծ պատերազմը

1.Ներկայացրե՛ք հայկական դիվիզիաները, ԽՍՀՄ հայ հերոսներին և մարշալներին, նրանց մարտական ուղին։

ԽՍՀՄ-ից Երկրորդ աշխարհամարտին մասնակցել է 500 հազար հայ, ներառյալ 300 հազարը Խորհրդային Հայաստանից։ Տարբեր հավաքված տվյալներով պարզվեց, որ զոհվեցին նրանց մոտ կեսը՝ 300 հազար կամ 33 տոկոսը՝ 200 հազարը։ Կազմավորվեցին հայկական 6 դիվիզիաներ։ 103 հայ արժանացավ հերոսի կոչման, 27-ը դարձել է փառքի շքանշանի լրիվ ասպետ, իսկ մեդալներով ու շքանշաններով պարգևատրվել են շուրջ 80.000 հայ։ Ստալինգրադի ճակատամարտին մասնակցել է 30.000 հայ։ Հայ գեներալիտետի թիվը ԽՍՀՄ-ում կազմել է 64 մարդ (մարշալներ, գեներալներ, ծովակալներ)։ Նրանք պատերազմի ընթացքում ստանձնել են բարձր և շատ պատասխանատու պաշտոններ. 1-ը՝ ռազմաճակատի, 3-ը՝ բանակի, 5-ը՝ կորպուսի, 22-ը՝ դիվիզիայի, 25-ը՝ բրիգադի, 100-ը՝ զորագնդի հրամանատարներ։

ԽՍՀՄ բանակի գեներալիտետում ամենաբարձր կոչումներն ունեին խորհրդային ավիացիայի գլխավոր մարշալ Արմենակ Խանփերյանցը, նավատորմի ծովակալ Հովհաննես Իսակովը, բանակի գեներալ, հետագայում` մարշալ Հովհաննես Բաղրամյանը, զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանը, ինժեներական զորքերի մարշալ Սերգեյ Ագանովը: Նշանավոր անուններն էին նաև բժշկական ծառայության գեներալ-գնդապետ Լևոն Օրբելին, ինժեներատեխնիկական ծառայության գեներալ-մայոր Համո Յոլյանը:

Posted in Պատմության 9

1․ 1960-ական թթ. բնութագրվում են որպես ազգային զարթոնքի շրջան։
Ի՞նչ փաստերով կարղ եք հիմնավորել այդ բնութագիրը։ Ի՞նչ կարևոր հարցեր
բարձրացվեցին ազգային կյանքի աշխուժացման ընթացքում։

Ազգային զարթոնքի ժամանակ հայ ժողովուրդը ցանկանում էր, որ իր իրավունքները պահվեն, Թուրքիան ընդունի Հայոց ցեղասպանությունը։ Եվ կառավարությունը նախաձեռնում է ու այդ ժամանակ՝ 1967թ․ բացվում է եղեռնի զոհերին նվիրված հուշակոթողը։ Մեկ տարի անց Սարդարապատի 50-ամյակի առթիվ բացվում է հուշահամալիր։

2․ Ձեր կարծիքով՝ ի՞նչ է այլախոհությունը: Ե՞րբ է սկզբնավորվել այլախոհական շարժումը Հայաստանում:  Նշե՛ք ձեզ հայտնի այլախոհների: Ըստ ձեզ՝ ո՞վ կարող է
դառնալ այլախոհ:

Այլախոհ մարդը այլ կարծիք, դիրքորոշում ունեցող մարդն է։ Այլախոհական շարժումը Հայաստանում սկզբնավորվել է 1962-1963թթ․, որին անվանել են՝ Հայ երիտասարդական միություն։ Հայտնի այլախոհ էր Պ․ Հայրիկյանը։ Այլախոհներն ըստ իս ընդդիմադիրներն են։

3․ Նկարագրե՛ք վերակառուցման քաղաքականության վերափոխումները և դրանց հետևանքները։

Վերակառուցումը նախագիծ է, որը չէր համապատասխանում Խորհրդային միության հիմքում ընկած կոմունիստական պահանջներին: Վերակառուցումը նպատակ ուներ վերափոխումներ անել տնտեսության մեջ, սակայն որպես հետևանք փլուզվեց կայսրությունը:

Posted in Ֆիզիկա9

Զուգահեռ ու հաջորդական միացումներ

1. Ինչի՞ է հավասար նկարում պատկերված շղթայի տեղամասի ընդհանուր դիմադրությունը, եթե միմյանց զուգահեռ միացված միատեսակ լամպերից յուրաքանչյուրի դիմադրությունը 60 Օմ է:

image-5f26d071.png

1/R=1/R1+1/R2=1/60+1/60+1/60=3/60=> 60/3=20 Օմ։

Պատ՝․ միատեսակ լամպերի տեղամասի ընդհանուր դիմադրությունը 20 Օմ է։

2. Շղթայի տեղամասի ընդհանուր դիմադրությունը 84 Օմ է: Շղթայի տեղամասը բաղկացած է միմյանց հաջորդաբար միացված 2 միատեսակ լամպերից և ռեոստատից: Որոշեք լամպերից յուրաքանչյուրի դիմադրությունը, եթե ռեոստատի դիմադրությունը՝ 2 Օմ է:

Nk 9-5-1-12.jpg

R=84 Օմ

R1=2 Օմ

R2=R3=?

—————

R2=R-R1/2=84 Օմ-2 Օմ/2=82 Օմ/2=41 Օմ

Պատ՝․ 41 Օմ

3. Լարումը նկարում պատկերված շղթայի տեղամասում 50 Վ է, իսկ հոսանքի ուժը՝ 2.5 Ա: Որոշեք երկրորդ ռեզիստորի դիմադրությունը, եթե առաջինինը՝ 7 Օմ է:

13.jpg

U=50 Վ

I=2.5 Ա

R1=7 Օմ

R2=? Օմ

—————

R=U/I=50 Վ/2.5 Ա=20 Օմ

R2=R-R1=20 Օմ -7 Օմ=13 Օմ

Պատ՝․ 13 Օմ

4. 150 Օմ և 400 Օմ դիմադրություններով երկու ռեզիստորներ հաջորդաբար միացված են հոսանքի աղբյուրին: Երկրորդ ռեզիստորի ծայրերում լարումը 300 Վ է: Որոշեք հոսանքի ուժը շղթայում և լարումը տեղամասի ծայրերում:

13.jpg

R1=150 Օմ

R2=400 Օմ

U2=300 Վ

I=? Ա

U=? Վ

—————

U1=R1*U2/R2=150 Օմ*350 Վ/400 Օմ=112.5 Վ

U=U1+U2=112.5 Վ+300 Վ=412.5 Վ

R=R1+R2=150 Օմ+400 Օմ=550 Օմ

I=U/R=412.5 Վ/550 Օմ=0.75 Ա

Պատ՝․ 0.75 Ա

5. Շղթան կազմված է միմյանց հաջորդաբար միացված երեք հաղորդիչներից, համապատասխանաբար՝ 2 Օմ, 3 Օմ և 5 Օմ դիմադրություններով: Լարումը այդ տեղամասի ծայրերում 40 Վ է: Որոշեք լարում յուրաքանչյուր հաղորդչի ծայրերին:

R1=2 Օմ

R2=3 Օմ

R3=5 Օմ

U=40 Վ

—————

R1+R2+R3=2 Օմ+3 Օմ+5 Օմ=10 Օմ

U/R=40 Վ/10 Օմ=4

U1=2=> 2*4=8 Վ

U2=3=> 3*4=12 Վ

U3=5=> 5*4=20 Վ

Պատ՝․ 8 Վ, 12 Վ, 20 Վ

13.jpg

6. 300 Օմ դիմադրություն ունեցող ալյումինե հաղորդալարը բաժանեցին 4 հավասար մասի և դրանք միացրեցին միմյանց զուգահեռաբար: Որոշեք ստացված հաղորդալարի դիմադրությունը:

fd91abed413b91f470a0152a3e11de9e3b6e06d4.jpg

R=300 Օմ

N=4 հատ

U1=U2=U3=U4

U1, U2, U3, U4=?

R/N=U1=> 300/4=75 Օմ

Պատ՝․ 75 Օմ

7. Նկարում պատկերված շղթայում լարումը 80 Վ է, A ամպերաչափը ցույց է տալիս 1.6 Ա, իսկ առաջին հաղորդիչի դիմադրությունը՝ R1=120 Օմ: Որոշե՛ք երկրորդ հաղորդչի դիմադրությունը՝ R2-ը, ինչպես նաև A1 և A2 ամպերաչափի ցուցմունքները: Պատասխանը գրել հարյուրերորդականի ճշտությամբ:

U=80

IA=1.6

R1=120

R2=?

8. Նույն հաստության պղնձե հաղորդալարերից առաջինի երկարությունը 30 սմ է, իսկ երկրորդինը՝ 3 մ է: Ո՞ր հաղորդալարի դիմադրությունն է ավելի մեծ և քանի անգամ:

L1=30 սմ

L2=3 մ=300 սմ

R1 >,<,= R2 (?)

L2/L1=300 սմ/30 սմ=10 անգամ

Պատ՝․ երկրորդ հաղորդալարի դիմադրությունը ավելի մեծ է (10 անգամ)

9. Եռակցման ապարատը միացված է լարման ցանցին 100 մ երկարության և 10 մմ² լայնական հատույթի մակերեսով պղնձե հաղորդալարով: Որոշեք լարումը հաղորդալարի ծայրերին, եթե նրանով անցնող հոսանքի ուժը 150 Ա է: Պղնձի տեսակարար դիմադրության արժեքը վերցրեք տեսական մասում բերված աղյուսակից: Պատասխանը գրել տասնորդականի ճշտությամբ:

L=100 մ

S=10 մմ2

I=150 Ա

ρ=0.017 Օմ*մմ2

U=?

—————

Ըստ Օհմի օրենքի՝

R=ρ*L/S=0.017 Օմ*մմ2/մ*100 մ/150 Ա=0.0113 Օմ

U=I*R=150 Ա*0.0113 Օմ=1.695 Վ

Պատ՝․ 1.695 Վ

uyio.png

10. Որքա՞ն է էլեկտրամագնիսի կոճին փաթաթված պղնձե հաղորդալարի երկարությունը, եթե նրա լայնական հատույթի մակերեսը 0.18 մմ² է, իսկ դիմադրությունը` 40 Օմ: Մետաղների տեսակարար դիմադրության արժեքը վերցրեք տեսական մասում բերված աղյուսակից:

S=0.18 մմ2

R=40 Օմ

ρ=0.017 Օմ*մմ2

L=? (մ)

—————

Ըստ Օհմի օրենքի՝

R=ρ*L/S=> L=R/ρS=> L=40 Օմ/0.017 Օմ*մմ2/մ*0.18 մմ2=423.36 մ

Պատ՝․ 423.36 մ

Posted in Պատմության 9

Հայաստանի հանրապետությունը 1991 թվականից մինչև մեր օրերը Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը

1․ Միջազգային ի՞նչ կառույցների անդամ է ՀՀ-ը։ Թվարկե՛ք։

ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի ասոցացված անդամ ՀԱՊԿ անդամ։ 2021 թվականի մարտի 1-ից ուժի մեջ մտավ Եվրամիություն-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (CEPA):


2․ Հակիրճ նկարագրե՛ք ՀՀ-ի հարաբերությունները հարևան երկրների հետ։

ադրբեջանի հետ թշնամական։ թուրքիայի հետ թշնամական։ Չնայած այն հանգամանքին, որ Վրաստանի և Հայաստանի միջև կնքված են ավելի քան 80 պայմանագրեր, այդուհանդերձ երկրների միջև հարաբերությունները միանշանակ չեն։ Իրանի հետ հարաբերությունները բարիդրացիական են։ Հանրապետությունը մեծապես կարևորում է կապը Իրանի հետ և վերջինիս համարում է իր ռազմավարական դաշնակիցը։ 


3․ Ե՞րբ է ընդունվել և փոփոխվել ԼՂՀ Սահմանադրությունը։ Ի՞նչ գիտեք դրա մասին։
 –

2006 թ։ Դեկտեմբերի 10 ին


4․ Ձեր կարծիքով, որո՞նք են 2020-ի Արցախյան պատերազմի պարտության հիմնական պատճառները
 /բլոգային աշխատանք/․– Պատերազմի շատ վատ պլանավորում: Դավաճանություն. Ոմանց համար պայքարելու չկամությունը։ Ադրբեջանական դաժան պատերազմի մարտավարությունը։

Posted in Ֆիզիկա9

Դաս 18-20։ Հոսանքի աշխատանքը և հզորությունը։ Ջոուլ-Լենցի օրենք

Էլեկտրական հոսանքն օժտված է էներգիայով, որի հաշվին նա կարող է աշխատանք կատարել: Հոսանքի կատարած աշխատանքի շնորհիվ էլեկտրական էներգիան փոխակերպվում է էներգիայի այլ տեսակների:

Օրինակ՝ ջեռուցիչ սարքերում էլեկտրաէներգիան փոխակերպվում է ջերմային էներգիայի, էլեկտրաշարժիչում՝ մեխանիկական էներգիայի, էլեկտրոլիզի ժամանակ՝ քիմիական  էներգիայի և այլն: 

Ենթադրենք սպառիչ (լամպ, ջերմատաքացուիչ, էլեկտրաշարժիչ) պարունակող շղթայի տեղամասում լարումը U է, հոսանքի ուժը I և t ժամանակամիջոցում նրանով անցել է q լիցք: Լարման սահմանումից հետևում է, որ A=q⋅U, իսկ քանի որ հաստատուն հոսանքի դեպքում  q=I⋅t , ապա՝  A=U⋅I⋅t (1): Այսինքն. Հաստատուն հոսանքի աշխատանքը շղթայի տղամասում հավասար է հոսանքի ուժի, լարման և այն ժամանակամիջոցի արտադրյալին, որի ընթացքւմ կատարվել է այդ աշխատանքը: Աշխատանքի այս (1) բանաձևը թույլ է տալիս որոշել հոսանքի կատարած աշխատանքը, անկախ այն բանից, թե այդ հոսանքի էներգիան էներգիայի ի՞նչ տեսակների է փոխակերպվել՝ ջերմային, մեխանիկական, թե քիմիական: Միավորների ՄՀ-ում հոսանքի աշխատանքը արտահայտում են ջոուլով (Ջ):

Էլեկտրական շղթայում հոսանքի՝ աշխատանք կատարելու արագությունը բնութագրող մեծությունը անվանում են հոսանքի հզորություն և նշանակում ՝ P տառով: Եթե t ժամանակում հոսանքը կատարում է  A աշխատանք, ապա P=A/t (2): Հաշվի առնելով աշխատանքի (1) բանաձևը կստանանք P=U⋅I (3): Հաստատուն հոսանքի հզորությունը շղթայի տվյալ տեղամասում հավասար է հոսանքի ուժի և տեղամասի ծայրերին կիրառված լարման արտադրյալին: Օգտվելով Օհմի օրենքից (3) բանաձևը կարելի է ներկայացնել հետևյալ տեսքով  P=U2/R և P=I2⋅R: 

Միավորների ՄՀ-ում հզորությունն արտահայտվում է վատտով (Վտ). 1 Վտ=1 Ջ/վ: Հզորությունը հավասար է 1Վտ — ի, եթե 1վ — ում կատարվում է 1Ջ աշխատանք: Կիրառվում են նաև 1 կՎտ (կիլովատ), 1 ՄՎտ (մեգավատ), 1 մՎտ (միլիվատ) միավորները: 1մՎտ=0.001Վտ; 1 ՄՎտ=1000000 Վտ; 1 կՎտ=1000 Վտ: Հզորությունը չափող սարքը կոչվում է Վատտմետր: Կենցաղում հոսանքի աշխատանքը չափում են: Էլեկտրական հաշվիչ կոչվող հատուկ սարքով: Այս դեպքում գործածվում է հոսանքի աշխատանքի արտահամակարգային միավորը՝ 1ԿՎտ·ժ: 1ԿՎտ*Ժ=1000 Վտ*3600 վ=3600000 Ջ:

Փորձը ցույց է տալիս, որ հաղորդիչները տաքանում են, երբ նրանցով էլեկտրական հոսանք է անցնում: Հոսանքի ջերմային ազդեցությունը ուսումնասիրեցին անգլիացի ֆիզիկոս Ջ. Ջոուլը, իսկ ևս մեկ տարի անց՝ ռուս գիտնական Է. Լենցը: Նրանք միմյանցից անկախ սահմանեցին օրենք՝ Ջոուլ-Լենցի օրենքը, որը բացահայտում է, թե ի՞նչ մեծություններից և ինչպե՞ս է կախված հաղորդչում անջատված ջերմաքանակը:      

  Ջոուլ-Լենցի օրենքը հայտնագործվել է փորձնական ճանապարհով, սակայն դրան կարելի է նաև տեսական հիմնավորում տալ: Եթե շղթայի տեղամասում մեխանիկական աշխատանք չի կատարվում, նրանում քիմիական ռեակցիա տեղի չի ունենում, ապա հոսանքի ամբողջ աշխատանքը ուղղված է հաղորդչի ներքին էներգիայի մեծացմանը:     Ընդ որում, հաղորդչի շրջապատի տրված Q ջերմաքանակը, համաձայն էներգիայի պահպանման օրենքի հավասար է հաղորդչի ներքին էներգիայի փոփոխությանը, այսինքն՝ հոսանքի աշխատանքին՝ A=Q Քանի որ էլեկտրական հոսանքի կատարած աշխատանքը հավասար է A=U⋅I⋅T հետևաբար և Q=U⋅I⋅T   Օգտվելով Օհմի օրենքից, բանաձևը կարելի է ներկայացնել նաև այլ տեսքով՝ Q=U2 ⋅t /R կամ Q=I2⋅R⋅t Այս վերջին բանաձևն էլ արտահայտում է Ջոուլ-Լենցի օրենքը:   Հոսանքակիր հաղորդչում անջատված ջերմաքանակը հավասար է հոսանքի ուժի քառակուսու, հաղորդչի դիմադրության և նրանով հոսանքի անցման ժամանակի արտադրյալին:

Թեմատիկ հարցեր և խնդիրներ՝

1. Բնակարանի տաքացման համար օգտագործվող 140 Օմ դիմադրություն ունեցող էլեկտրական ջերմատաքացուցիչը նախատեսված է 3.5 Ա հոսանքի ուժի համար: Որքա՞ն էներգիա կծախսի այդ ջերմատաքացուցիչը  8 ժամ անընդհատ աշխատելու դեպքում:

R=140 Օմ

I=3.5 Ա

t=8 ժ=28.800 վ

A=? (Ջ)

—————

U=I*R=3.5 Ա*140 Օմ=490 Վ

A=I*U*t=3.5 Ա*490 Վ*28800 վ=49392000 Ջ=49392 կՋ

Պատ՝․ 49392 կՋ

2. Ավտոտնակում  էլեկտրական լամպը մոռացել էին անջատել: Որքա՞ն աշխատանք էր իզուր կատարվել 24 ժամում, եթե լամպը միացված էր 110 Վ լարման ցանցին և նրանով անցնող հոսանքի ուժը 0.8 Ա էր:

t=24 ժ=86400 վ

U=110 Վ

I=0.8 Ա

A=? (Ջ)

—————

A=I*U*t=0.8 Ա*110Վ*86400 վ=7603200 Ջ=7603.2 կՋ

Պատ՝․ 7603.2 կՋ

3. 50 Օմ դիմադրություն ունեցող էլեկտրական վարսահարդարիչը միացրեցին 127 Վ լարման ցանցին: Որքա՞ն աշխատանք կկատարի նրանում հոսանքը 15 րոպեի ընթացքում: 

R=50 Օմ

U=127 Վ

t=15 ր=900 վ

A=? (Ջ)

—————

I=U/R=127 Վ/50 Օմ=2.54 Ա

A=I*U*t=2.54 Ա*127 Վ*900 վ=290322 Ջ

Պատ՝․ 290322 Ջ

4. 6 Վ լարման և 2 Ա հոսանքի ուժի դեպքում համակարգչի մարտկոցի լիցքավորումը տևեց 1.5 ժամ: Որոշե՛ք հոսանքի կատարած աշխատանքը այդ ընթացքում: 

U=6

I=2

t=1.5=5400

A=? (Ջ)

—————

A=I*U*t=2 Ա*6 Վ*5400 վ=64800 Ջ

Պատ՝․ 64800 Ջ

5. 450 Վտ հզորություն ունեցող հեռուստացույցը, ըստ հաշվիչի ցուցմունքի, ծախսել է 360 կՋ էներգիա: Որքա՞ն ժամանակ է միացված եղել հեռուստացույցը:

P=450 Վտ

A=360 կՋ=360000 Ջ

t=? (վ)

—————

t=A/P=360000 Ջ/450 Վտ=800 վ

Պատ՝․ 800 վ

6. Ճեպընթաց էլեկտրագնացքը, որի շարժիչների ընդհանուր հզորությունը 200 կՎտ է, շարժվում է 180 կմ/ժ միջին արագությամբ: Որքա՞ն աշխատանք են կատարում նրա էլեկտրաշարժիչները 560 կմ ճանապարհ անցնելիս:

P=200 կՎտ=200000 Վտ

V=180 կմ/ժ

S=560 կմ

A=? (Ջ)

—————

t=S/V=560 կմ/180 կմ/ժ=3.1 ժ*3600=11160 վ

A=P*t=200*11160=2320000 Ջ=2320 կՋ

Պատ՝․ 2320 կՋ

7. Ի՞նչ ջերմաքանակ կանջատվի 80 վ-ում 40 Օմ դիմադրություն ունեցող ջեռուցիչ տարրում, եթե այն միացված է 120 Վ լարման ցանցին: 

t=80 վ

R=40 Օմ

U=120 Վ

Q=? (Ջ)

—————

Q=U2*t/R=14400 Վ*80 վ/40 Օմ=28800 Ջ=28.8 կՋ

Պատ՝․ 28.8 կՋ

8. Հաղորդչի  դիմադրությունը 150 Օմ է, նրանով անցնող հոսանքի ուժը՝ 1.6 Ա: Ի՞նչ ջերմաքանակ կանջատվի նրանում 10 վ-ի ընթացքում: 

R=150 Օմ

I=1.6 Ա

t=10 վ

Q=? (Ջ)

—————

Q=I2*R*t=2.08 Ա*150 Օմ*10 վ=3120 Ջ

Պատ՝․ 3120 Ջ

9. Շղթայի տեղամասում միմյանց հաջորդաբար միացված են R1=40 Օմ և R2 =60 Օմ դիմադրություններով ռեզիստորներ: Տեղամասի ծայրերում լարումը 100 Վ է: 2 րոպեի ընթացքում ի՞նչ ջերմաքանակ կանջատվի հաղորդիչներից յուրաքանչյուրում: Պատասխանը գրել ամբողջ թվի ճշտությամբ: 

R1=40 Օմ

R2=60 Օմ

U=100 Վ

t=2 ր=120 վ

Q=? (Ջ)

—————

R=R1+R2=40 Օմ+60 Օմ=100 Օմ

Q=U2*t/R=10000 Վ*120 վ/100 Օմ=12000 Ջ=12 կՋ

Պատ՝․ 12 կՋ

images.jpg

10. Էլեկտրական ջեռուցչի 0.017 Օմ⋅մմ2 /մ տեսակարար դիմադրությամբ պղնձե սնուցող հաղորդալարի երկարությունը 1.5 մ է, լայնական հատույթի մակերեսը՝ 2 մմ2 : Որքա՞ն ջերմաքանակ կանջատվի այդ հաղորդալարում 25 րոպեի ընթացքում, եթե շղթայում հոսանքի ուժը 4 Ա է: 

0db254a4af.jpg

ρ=0.017 Օմ*մմ2

L=1.5 մ

S=2 մմ2

t=25 ր=1500 վ

I=4 Ա

A=? (Ջ)

—————

R=ρ*L/S=0.017 Օմ*մմ2/մ * 1.5 մ/2 մմ2=0.01275 Օմ

U=I*R=4 Ա*0.01275 Օմ=0.051 Վ

A=I*U*t=4 Ա*0.051Վ*1500 վ=306 Ջ

Պատ՝․ 306 Ջ

Posted in Ֆիզիկա9

Առաջադրանք 02.12.2022

1․Ի՞նչ ջերմաքանակ կանջատվի 100 վ-ում 25 Օմ դիմադրություն ունեցող մետաղե պարույրում, եթե այն միացված է 120 Վ լարման ցանցին:

iStock_000019129839_Small.jpg

t=100 վ

R=25 Օմ

U=120 Վ

A=? (Ջ)

—————

I=U/R=120 Վ/25 Օմ=4.8 Ա

A=I*U*t=4.8 Ա*120 Վ*100 վ=57600 Ջ=57.6 կՋ

Պատ՝․ 57.6 կՋ

2․ Ջեռուցիչ տարրի դիմադրությունը 200 Օմ է, նրանով անցնող հոսանքի ուժը՝ 0.6 Ա: Ի՞նչ ջերմաքանակ կանջատվի նրանում 10 վ-ի ընթացքում:

hot_electric_hob.jpg

R=200 Օմ

I=0.6 Ա

t=10 վ

A=? (Ջ)

—————

U=I*R=0.6 Ա*200 Օմ=120 Վ

A=I*U*t=0.6 Ա*120 Վ*10 վ=720 Ջ

Պատ՝․ 720 Ջ

3․ Շղթայի տեղամասում միմյանց հաջորդաբար միացված են R1=20 Օմ և R2=80 Օմ դիմադրություններով ռեզիստորներ: Տեղամասի ծայրերում լարումը 200 Վ է: 2 րոպեի ընթացքում ի՞նչ ջերմաքանակ կանջատվի հաղորդիչներից յուրաքանչյուրում:

images.jpg

R1=20 Օմ

R2=80 Օմ

U=200 Վ

t=2 ր=120 վ

A=? (Ջ)

—————

R=R1+R2=20 Օմ+80 Օմ=100 Օմ

I=U/R=200 Վ/100 Օմ=2 Ա

A=I*U*t=2 Ա*200 Վ*120 վ=48000 Ջ=48 կՋ

Պատ՝․ 48 կՋ

4․ Նույն չափերի 0.1 Օմ⋅մմ2/մ  տեսակարար դիմադրությամբ երկաթե և 1.1 Օմ⋅մմ2/մ տեսակարար դիմադրությամբ նիքրոմե հաղորդալարերը միացված են շղթային հաջորդաբար: Ինչի՞ է հավասար նույն ժամանակամիջոցում առաջին և երկրորդ հաղորդալարերում անջատված ջերմաքանակների հարաբերությունը:

ρ1=0.1 Օմ*մմ2

ρ2=1.1 Օմ*մմ2

t1=t2

ρ=?

—————

ρ=ρ21=1.1 Օմ*մմ2/մ / 0.1 Օմ*մմ2/մ=11

Պատ՝․ 11 /հարաբերությունը/

5․ Էլեկտրական արդուկի 0.017 Օմ⋅մմ2/մ տեսակարար դիմադրությամբ պղնձե  սնուցող հաղորդալարի երկարությունը 2 մ է, լայնական հատույթի մակերեսը՝ 1.5 մմ2։ Որքա՞ն ջերմաքանակ կանջատվի այդ հաղորդալարում 10 րոպեի ընթացքում, եթե շղթայում հոսանքի ուժը 3 Ա է:

7cafe0adbff60a65bc8b63e185697658.jpg

ρ=0.017 Օմ*մմ2

L=2 մ

S=1.5 մմ2

t=10 ր=600 վ

I=3 Ա

A=? (Ջ)

—————

R=ρ*L/S=0.017 Օմ*մմ2/մ * 2 մ/1.5 մմ2=0.0221 Օմ

U=I*R=3 Ա*0.0221 Օմ=0.06 Վ

A=I*U*t=3 Ա*0.06 Վ*600 վ=108 Ջ

Պատ՝․ 108 Ջ

6․ Բնակարանի տաքացման համար օգտագործվող 100 Օմ դիմադրություն ունեցող էլեկտրական ջերմատաքացուցիչը նախատեսված է 3.5 Ա հոսանքի ուժի համար: Որքա՞ն էներգիա կծախսի այդ ջերմատաքացուցիչը 5 ժամ անընդհատ աշխատելու դեպքում:

R=100 Օմ

I=3.5 Ա

t=5 ժ=18000 վ

A=? (Ջ)

—————

A=I*U*t=I*IR*t=3.5 Ա*3.5*100 Վ*18000 վ=22050000 Ջ=22050 կՋ

Պատ՝․ 22050 կՋ

7․ Նկուղում էլեկտրական լամպը մոռացել էին անջատել: Որքա՞ն աշխատանք էր իզուր կատարվել 10 ժամում, եթե լամպը միացված էր 127 Վ լարման ցանցին և նրանով անցնող հոսանքի ուժը 0.8 Ա էր:

t=10 ժ=36000 վ

U=127 Վ

I=0.8 Ա

A=? (Ջ)

—————

A=I*U*t=0.8 Ա*127 Վ*36000 վ=3657600 Ջ=3657.6 կՋ

Պատ՝․ 3657.6 կՋ

8․ 30 Օմ դիմադրություն ունեցող էլեկտրական փոշեկուլը միացրեցին 120 Վ լարման ցանցին: Որքա՞ն աշխատանք կկատարի նրանում հոսանքը 8 րոպեի ընթացքում:

1377342770.gif_big.jpg

R=30 Օմ

U=120 Վ

t=8 ր=480 վ

A=? (Ջ)

—————

I=U/R=120 Վ/30 Օմ=4 Ա

A=I*U*t=4 Ա*120 Վ*480 վ=230400 Ջ=230.4 կՋ

Պատ՝․ 230.4 կՋ

9․ Էլեկտրական մսաղացի տեղեկագրում գրված է 127 Վ և 2.5 Ա: Որքա՞ն է նրա էլեկտրաշաժիչի հզորությունը:

myasorubka-mirta-mgr315r!Large.jpg

U=127 Վ

I=2.5 Ա

P=? (Ջ)

—————

P=I*U=127 Վ*2.5 Ա=317.5 Ջ

Պատ՝․ 317.5 Ջ

10․ 9 Վ լարման և 1 Ա հոսանքի ուժի դեպքում ռադիոընդունիչի մարտկոցի լիցքավորումը տևեց 1 ժամ: Որոշե՛ք հոսանքի կատարած աշխատանքը այդ ընթացքում:

b3.jpg

U=9 Վ

I=1 Ա

t=1 ժ=3600 վ

A=? (Ջ)

—————

A=I*U*t=1 Ա*9 Վ*3600 վ=32400 Ջ=32.4 կՋ

Պատ՝․ 32.4 կՋ

Posted in իրավունք

Իրավաբանական անձ

Իրավաբանական անձ է համարվում այն կազմակերպությունը, որը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով, կարող է իր անունից ձոռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ:

Հասարակական կազմակերպություն

Հասարակական կազմակերպությունը պետության ու կառավարության ներգրավվածությունից զերծ, ոչ առևտրային ու շահույթ չհետապնդող միավորում է։ Կազմավորվում է քաղաքացիների կողմից, ծառայում է մարդկանց։ Հասարակական կազմակերպությունները կամ ՀԿ-ները չեն ֆինանսավորվում կամ էլ որևէ կերպ չեն ապահովվում պետության կամ կառավարության կողմից։

Պետական կազմակերպություն

Պետական կազմակերպությունները իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող և շահույթ չհետապնդող առևտրային կազմակերպություններ են, որոնք ստեղծվում են հումանիտար բնագավառներում գործունեություն իրականացնելու նպատակով։

Անհատ ձեռնարկատեր

Անհատ ձեռնարկատերը այն ֆիզիկական անձն է, որը իրավունք ունի առանց իրավաբանական անձի գրանցման ծավալել գործունեություն և հետապնդել շահույթ ինքնուրույն կրելով սեփական ռիսկերը։

ՍՊԸ

ՍՊԸ-ն իրավաբանական անձ է, քանի որ այն գրանցված է հարկային դաշտում, ունի սեփական կնիքն ու կոդը։ ՍՊԸ-ն առևտրային իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կառույց է։ Իրավաբանական անձինք՝ ՍՊԸ-ները ունեն սեփական գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու են այդ գույքով։ Իրավաբանական անձինք, ՍՊԸ-ները շահույթ հետապնդող կառույցներ են։

Posted in Պատմության 9

Հայաստանի առաջին հանրապետության միջազգային դրությունը և հայկական հարցը

1․ Նկարագրե՛ք ՀՀ հարաբերությունները 1918-1920 թթ․ և այսօր՝
ա/ Հայ-վրացական հարաբերությունները 1918-1920թթ․ և այսօր
Վրաստանի հետ Հայաստանը ունեցել է խնդիր 1918 թվականին։ Լոռու և Ջավախքի համար են նրանք պատերազմել, և կարողացել են համաձայնության գալ։ Լոռին մնաց Հայաստանին, իսկ Ջավախքը անցավ Վրաստանի կազմի մեջ։
բ/ Հայ-ադրբեջանական տարածքային խնդիրները 1918-1920թթ․ և այսօր
Ադրբեջանի հետ խնդիրներն նույնն են, քանի որ մինչև հիամ մենք նրանց հետ լուծում են տարածքային խնդիրներ։
գ/ Հայ-թուրքական հարաբերություններում առկա խնդիրները 1918-1920թթ․ և այսօր
1918-1920 թվականներին եղել են ճակատամարտեր, որոնցում հայերը ապրելու կռիվ են տվել և տոնել են հաղթանակներ, իսկ այսօր մեր և Թուրքերի հարաբերությունները լավ չեն, քանի որ նրանք Ադրբեջանի հետ ցանկանում են բնաջնջել հայ ազգը։
դ/ Հայ-իրանական հարաբերությունները 1918-1920 թթ․ և այսօր
Իրանի հետ Հայաստանը այս շրջանում չի ունեցել խնդիրներ։
2․ Վերոնշյալ լրացուցիչ նյութերն ուսումնասիրելուց հետո՝ ներկայացրե՛ք ձեր կարծիքը Սևրի պայմանագրի վերաբերյալ:
Սևրի պայմանագրում հաշվի չեն առել Հայաստանին, քանի որ այդ պայմանագրից հետո Հայաստանը պետք է դառնար 161330կմ2, նաև պետք է ունենար ելք դեպիք Սև ծով։ Սևրի պայմանագիրը կնքվել է առաջին համաշխարհային պատերազմի հաղթանակած դաշնակից պետությունների մեջ։

Posted in Պատմության 9

ՀՍԽՀ

1․Ներկայացրե՛ք փետրվարյան ապստամբության պատճառները և հետևանքները։

Փետրվարյան ապստամբության պատճառն այն էր, որ 1921 թվականի ապրիլի 2-ին տեղի ունեցավ՝ բոլշևիկների կողմից Երևանի վերագրավումը։ Խորհրդային պատմագրության մեջ և մամուլում հիշատակվում էր որպես`Փետրվարյան խռովություն, 1921 թվականի փետրվարի 18-ին սկիզբ առած հակախորհրդային շարժում Խորհրդային Հայաստանում։

2․Ի՞նչ նպատակ էր հետապնդում Անդրկովկասյան Դաշնության կազմակերպումը։

Անդրկովկասյան Դաշնության կազմակերպումը հետապնդում էր այս նպատակը. թուրքական բանակի՝ Արևմտյան Հայաստանի ազատագրված տարածքներ, իսկ ապա՝ նախկին Ռուսական կայսրությանը պատկանած Արևելյան Հայաստանի տարածքներ ներխուժումից հետո Անդրկովկասում հիմնվեց Անդրկովկասյան Դեմոկրատական Ֆեդերատիվ Հանրապետություն։

3․Ձեր կարծիքով՝ ինչ փոփոխություններ կրեց Խորհրդային Հայաստանի կարգավիճակը ԽՍՀՄ-ի կազմում։

Իմ կարծիքով Խորհրդային Հայաստանի կարգավիճակը ԽՍՀՄ-ի կազմում լավ վիճակում էր, զարգացել էր հատկապես արդյունաբերությունը։ Զարկ տրվեց խոր մասնագիտական ծավալներին, ստեղծելով գիտական խոշոր մակարդակ։ Հայաստանի արտադրանքը արտահանվում էր յոթանասուն արտասահմանյան երկրներ։ Շատ բարձրության վրա էր գտնվում կրթության բնագավառը։