Posted in ճամբար

ՀՈՒՆՎԱՐՅԱՆ ՃԱՄԲԱՐ, ՕՐ ԱՌԱՋԻՆ

«Մենք» ջոկատ

Այսօր հունվարյան նախագծային, ստուգատեսային առկա-հեռավար-ընտանեկան ճամբարի առաջին օրն էր:
Օրն սկսվեց առավոտյան ընդհանուր պարապմունքով: Պարապմունքից հետո հավաքվեցինք և Միս Մելքոնյանի հետ քննարկեցինք մեր «Մենք » ջոկատի աշխատանքները:

Մեր ջոկատը մասնակցում է Ազգագրական փառատոն-2021-ին՝ «Ազգային ուտեստներ» նախագծով: Խոսեցինք ազգային խոհանոցի և ուտեստների մասին: Վաղը կշարունակենք մեր աշխատանքները:

Օրվա լուսաբանման պատասխանատու՝ Նարեկ Մնացականյան: