Posted in Без рубрики

Բնության դերը մարդու կյանքում

Այսպիսով, բնությունը հսկայական դեր է խաղում յուրաքանչյուր մարդու կյանքում: Նա կարող է նաև ֆինանսապես ապահովել նրան ՝ ապահովելով սնունդ, ջուր և վառելիքի: Եվ գոնե դրա համար մարդիկ պետք է շնորհակալ լինեն բնությանը: Այնուամենայնիվ, ճշմարտությունը ստիպված կլինի որոշակի ջանքեր գործադրել: Բնությունն ընդունակ է ոչ միայն նյութական բարիքների: Այն նաև մարդուն տալիս է հոգևոր զարգացում, մտքի սնունդ:

Posted in Без рубрики

Լրացուցիչ կրթություն

Փակագծերում տրված բայերը գրի՛ր պահանջված ձևով:

Պարզվում է, որ մարդու առողջական վիճակը նախ և առաջ (կախվել) կախված է մարդկային հարաբերություններից: Նախանձը, օրինակ, ոչ միայն որդի նման (կրծել) կրծում է (մարդու հոգին և (տակնուվրա անել) տակնուվրա անում էությունը, այլև (առաջացնել)առաջացնում է ստամոքսի խոց ու արյան ճնշման հիվանդություններ: Ահա թե ինչու են ասում. «Եթե (չցանկանալ) չես ցանկանում տառապել, մի՛ նախանձիր»: Զրպարտությունը, վիրավորանքը, շողոքորթությունը, անտաշ վերաբերմունքն ու հայհոյանքը ալկոհոլի նման (թունավորել) թունավորում է նաև մարդու օրգանիզմը:

Երկրում առաջին ծխողներր եգիպտական փարավոններն են եղել (լինել): Մ.թ. ա. երկրորդ հազարամյակին վերաբերող մի թանգարանում հնագետները ծխելու հարմարանքներ են գտել (գտնել): Սենյակները ներկելիս պատուհաններն ու դռները փակ պիտի լինեն, որովհետև միջանցիկ քամին ու խոնավ օդը չեն թողնում, որ ներկը հավասարապես չորանա (չորանալ):

Posted in Без рубрики

Գազի ճնշում

27․09-1․10;4․10-8․10

Թեման.Գազի ճնշում

1․Որոնք են ճնշման միավորները

Ճնշման միավորն է 1 Պա, ի պատիվ ֆրանսիացի գիտնական Բլեզ Պասկալի։ Կա Նաև ՄՊա, կարդացվում է ՄեգաՊասկալ։ Այն հավասար է 1000 Պա։

1 ՄՊա=1000 ՄՊա։

2․Ինչով է պայմանավորված գազի <<ինքնակամ >> ընդարձակումը:

Արտաքին ազդեցությունների բացակայության պատճառով գազն ինքն իրեն շարունակ ընդարձակվում է, լայնանում է, տարածվում է։ Եթե արտաքին ազդեցությունները առկա լինեն, ապա գազն ինքնիրեն չի տարածվի։

3․Ինչու են գազերը ճնշում գործադրում անոթի պատերին:

Գազի ճնշումն անոթի պատերի (և գազի մեջ գտնվող մարմնի) վրա պայմանավորված է գազի մոլեկուլների բախումներով: 

4․Բացատրեք գազում ճնշումը  ինչպես է փոփոխվում ,գազը բնութագրող մեծություններից կախված:

Ինչքան ջերմաստիճանը բարձր է, նույնքան բարձր է գազում ճնշումը։ Փորձերը դա ապացուցել են։

Է.Ղազարյանի դասագրքից՝ էջ 102-ից,մինչև էջ  108-ը:

Posted in Без рубрики

Բլեզ Պասկալ

Մեր ֆիզիկայի առաջին թեմաներից է ճնշումը։ Ճնշման վերաբերյալ առաջին գաղափարը ծագել է ֆրանսիացի գիտնական Պասկալի մոտ։ Դրա համար որոշեցի ուսումնասիրել այն։ Հետաքրքիր էր իմանալ, թե ինչպես է այդ գաղափարը ծագել նրա մոտ։

Բլեզ Պասկալ՝ նա ծնվել է հունիսի 19-ին 1623թ.-ին իրավաբանի ընտանիքում, իսկ մահացել է օգոստոսի 19-ին 1662թ.-ին:Նա ֆրանսիացի մաթեմաթիկոս, ֆիզիկոս և գրող էր եղել:Նաև նա է Հիդրոստատիկայի հիմնական օրենքի հեղինակը։ Մի քանի հետաքրքիր Պասկալի մասին:

1.Պասկալի գիտական ձեռքեբերումների, հայտնագործությունների պատվին իրենց անուններն են ստացել ճնշման միավորը Միջազգային Միավորների Համակարգում, ամերիկացի գիտնական Նիքլաուս Ուիրթի Պասկալ ծրագրավորման լեզուն, հիդրոստատիկայի կարևոր սկզբունք համարվող Պասկալի օրենքը և Պասկալի եռանկյունին։

2. Պասկալը ստեղծեց Պասկալի օրենքը, որն ասում է՝ հեղուկի կամ գազի վրա գործադրվող ճնշումը առանց փոփոխության հաղորդվում է հեղուկի կամ գազի ծավալի յուրաքանչյուր կետին։

3. 1641թ. նա ստեղծել է գումարող մեքենա, գտել ամբողջ թիվը մեկ այլ ամբողջ թվի վրա բաժանելու երկանդամային գործակիցների հաշվման եղանակ, որը հայտնի է Պասկալի եռանկյուն անունով:

4. Բլեզ Պասկալի պատվին իր անունն է ստացել նաև (4500) Պասկալ աստերոիդը։

Այն հայտնաբերվել է Փետրվարի 3-ին 1989թ.-ին: Մաթեմատիկայում Պասկալի ամենախոշոր ներդրումը հավանականության տեսության զարգացումն է։Գրականության ասպարեզում Պասկալը համարվում է Ֆրանսիական Դասական Շրջանի ամենակարևոր հեղինակներից մեկը, և առ այսօր էլ նրա գրածները կարդում են որպես ֆրանսիական արձակի ամենամեծ վարպետի գործեր։

5. Պասկալն 1669թ. հրատարակած «Խորհրդածություններ…» անավարտ փիլիսոփայական երկում, մարդու արժանիքը համարելով մտածելու ունակությունը, միաժամանակ առաջ է քաշել մարդու ողբերգականության և դյուրաբեկության գաղափարը, մարդուն անվանել է «մտածող եղեգ»: Նա մարդու փրկության միակ ուղին տեսնում էր քրիստոնեական հավատի մեջ:

1662թ. նրա առողջությունը կտրուկ վատանում է, և. 39 տարեկան հասակում մահանում է: