Posted in Ֆիզիկա9

1.Որոշեք ցրող ոսպնյակի օպտիկական ուժը, եթե նրա կեղծ կիզակետը գտնվում է ոսպնյակից 200 սմ հեռավորության վրա:  

Picture42.png

D=1/F

1/200=1/2=0,5

2. Ոսպնյակի օպտիկական ուժը 2 դպտր է: Ինչպիսի՞ ոսպնյակ է այն՝ հավաքող, թե՞ ցրող: Որքա՞ն է նրա կիզակետային հեռավորությունը:

Պատ.՝ հավաքող

Կիզակետային հեռավորությունը= F=1×D=2

3.Ինչպիսի՞ն է ապակե երկգոգավոր ոսպնյակը:

 ցրող

իրական

կեղծ

հավաքող

4.Ինչպե՞ս է կոչվում այն կետը, որում ոսպնյակում բեկվելուց հետո հավաքվում են հավաքող ոսպնյակի գլխավոր օպտիկական առանցքին զուգահեռ ճառագայթները: 

Պատ.՝ Գլխավոր կիզակետ


5. Առարկայի բարձրությունը 70 սմ է, իսկ նրա պատկերի բարձրությունը 52 սմ:
Որքա՞ն է ոսպնյակի գծային խոշորացումը:

Г=H/h=70/52=1,3

6.Որքա՞ն է 0.8 մետր բարձրությամբ առարկայի պատկերի բարձրությունը, եթե ոսպնյակի գծային խոշորացումը 2.5 է: Պատասխանը գրել տասնորդականի ճշտությամբ:

3-20130814-114443.jpg

H=Г*h=0,8*2,5=2

Posted in Հայոց լեզու 9

ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ

Տրված նախադասություններում երկրորդական նախադասությունները վերածիր դերբայական դարձվածի (նպատակի պարագա, հանգման խնդիր, պայմանի պարագա, որոշիչ)։

  • Անցնում եմ Երևանի հարավային թաղամասերից մեկով, որ բռնեմ Արարատյան դաշտի ճանապարհը։

Արարատյան դաշտի ճանապարհը բռնելու համար, անցնում եմ Երևանի հարավային թաղամասերից մեկով։

  • Ես գիշերուզօր որոնումներ էի կատարում, որ մի հարմար աշխատանք գտնեմ։

Մի հարմար աշխատանք գտնելու համար, ես գիշերուզօր որոնումներ էի կատարում։

Posted in Գրականություն 9

Կամուրջը։ Կաֆկա

Ես սառն էի և ամուր էի, ես կամուրջ էի, ես պառկած էի անդնդի վրա: Այս կողմում ոտքերիս մատները մտան հողի մեջ, իսկ այն կողմում՝ ձեռքերս: Ես ատամներս խրեցի կավահողի մեջ: Իմ սերթուկի փեշերը ճոճվում են կողքից: Ներքևում աղմկում է առվակը, որի մեջ կան կարմրախայտեր: Ոչ մի ճանապարհորդ չի մագլցել այս բարձունքը, կամուրջը դեռ նշված չէ քարտեզների վրա: Ամեն կամուրջ քանի դեռ չի փլվել, եթե այն կառուցված է, չի դադարում կամուրջ լինելուց:

Դա պատահեց երեկոյան. չգիտեմ, առաջին երեկոն էր, թե հազարերորդ երեկոն. իմ մտքերը միշտ ցաքուցրիվ էին և պտտվում էին: Մի երեկո աղբյուրը կչկչաց ավելի խուլ, և ես լսեցի մարդկային քայլերի ձայնը: Դեպի ինձ, դեպի ինձ… Բացվիր կամուրջ, ծառայիր, առանց բազրիքների գերան, պահիր նրան, ով վստահել է քեզ: Մեղմիր նրա քայլվածքի անվստահությունը, բայց եթե նա հանկարծ ճոճվի, ցույց տուր նրան, թե ինչի ես ընդունակ, և որպես լեռնային աստված, նետիր նրան այս կողմ:

Continue reading “Կամուրջը։ Կաֆկա”
Posted in Ֆիզիկա9

1. Արևոտ օրը 4.5 մ բարձրություն ունեցող խնձորենին գցում է 0.75 մ երկարությամբ ստվեր, իսկ լորենին՝ 4 մ երկարությամբ ստվեր:

Ինչի՞ է հավասար լորենու բարձրությունը:

Պատասխանը գրել մետրերով՝ տասնորդական թվի ճշտությամբ:

slide_5.png

2. Ուղղաձիգ դրված քառորդ մետրանոց քանոնի ստվերի երկարությունը 0.45 մ է: Դրա օգնությամբ որոշեք հուշարձանի բարձրությունը, եթե վերջինիս ստվերի երկարությունը 4.8 մ է:

Պատասխանը գրել տասնորդականի ճշտությամբ:

5338273_oril,kg - Copy.jpg

3.Հոր հասակը 50 սմ-ով ավելի է դստեր հասակից:

Նրանց ստվերների երկարությունների տարբերությունը 65 սմ է:

Որքա՞ն է աղջկա հասակը, եթե նրա ստվերի երկարությունը 150 սմ է:

Պատասխանը ներկայացնել սմ-ով, ամբողջ թվի ճշտությամբ:Art-Shadwos.jpg

Posted in Պատմության 9

Տրդատ երրորդ

1-թվականից շարունակում են Հռոմը և Պարթեվստանը մրցակցում են, որ մեծ հայկում իրենց ազդեծությունը ունենալ։ 18-34 օտար դրածոներն են կառավարել, բոլորին հայերը սպանել են կամ ապստամբել։ Մենակ մի դրածոին են ընդունել: Պարթեվ թագավոր իր եղբոր, Տրդատի հետ մտնում են Հայաստան։ Այդ ժամանակ Հայեր Պարթեվստանին աջակցում, և սկսվում է 54-64 Հռոմեական և Պարթեվստական պատերազմը։ Հռենդյաի 64-ին հաղթում են Հայերը և Պարթեվները։ Նեոնը թագադրում է Տրդատին և ուղարկում է Հայաստան։ 66-428 Արշակունիների Հայաստան։ Տրդատը, Խոսրովին սպանում են, որին տանում են Հռոմ։ Տրդատը տանում են կապադովկյան, Տրդատ որ եկավ Հայաստան 287 թիվ և դառնում է թագավոր։ Նույն ժամանակ գալիս է Գրիգորը գալիս է Հայաստան, և հետանոս չի։ Տրդատը փակում է Գրիգորին և նրա բանտարկության ժամանակ Տրդատը շարունակում է հեթանոսությունը զարգացնել, բայց հիվանդանում է։ Գրիգորը բուժում է և Տրդատը լավ է վերաբերվում իր և քրիստոնեության։ մինչև 333֊է կառավարել։

Posted in Հայոց լեզու 9

ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ

Գրել կետադրվող դերբայական դարձվածով հինգ նախադասություն և ներկայացնել դրանցում դերբայական դարձվածը տարբեր դիրքերում, կետադրել:

Օրինակ՝

Ես, շատ արագ արթնանալով, վազեցի խոհանոց:

Շատ արագ արթնանալով՝ ես վազեցի խոհանոց:

Ես վազեցի խոհանոց՝ շատ արագ արթնանալով:

Նարեկը, վազելով դեպի հեռախոսը, չնկատեց ինձ։

Գոռը չպատասխանեց նամակիս՝ զբաղված լինելու պատճառով։

Լայն ժպտալով՝ գնացի դպրոց։

Ես, որպես այս խաղի լավագույն խաղացող, տեսնում եմ քո սխալ քայլերը։

Դավիթը արհամարհելով ինձ՝կարծում էր, որ դա է ճիշտը։

Posted in Պատմության 9

Արտավազդ երրորդ

Արտավազդ երկրորդ ավելի շատ Պարթվստանի կողմ էր այն հույսով, որ Հռոմի ազդեծությունից դուրս կգա։ Կրասոսին բաժին է հասնում արևելքը, և շարժվում է ասորիք, որ ըտեղից մտի Պարթեվստան։ Արտավազդը 40000-անոց զորք է առաջարկում և ասում է Հայաստանից մտի Պարթեվստան։ Արտաշատի պայմանագրի պատճառով, Արտավազդը պարտավոր էր օգնել։ Կրասոսը չլսելով, գնում է իր ճանապարհով և պարտվում։ Պարթեվստանին անհանգստացնում է, և նա ներխուժում է Հայաստան, սահմանամերծ տարածքներ։ Արքան հետ է գալիս Հայաստան, որ պաշպանի Հայաստան, և դաշինք են կնքում Արտաշատում։ Արտավազդի քույրը ամուսնացնում են Պարթեվստանի Արքայի տղու հետ։ Կրասոսը զոհվում է ճակատամարտի ժամանակ։ Հարսանիքի ժամանակ Կրասոսի գլուխն են բերում։ Հռոմը ներխուժում է Պարթեվստան մի անգամ էլ, այս անգամ Մարկոս Անտոնիոսն է կառավարում։ Անտոիոսին առաջարկում է Արտավազդը 13000֊ոց զորք, 300 սայլերը թողեց հետևում և Անտոնիոսը պարտվում է։ Անտոնիոսը ուզում է վրեժ լուծել։ Առաջին դեսպան․ Ասում է որ հաջորդ տարվա համար պլան գծեն։ Երկրորդ Դեսպան․ խնդրում է աղջկա ձերք։ Անտոնիոսը ներխուժում է Հայաստան և ձերփակալում է Արտավազդին։ 31֊ին Արտավազդին և կնոջը սպանում են։ Արտաշես երկրորդ փաշնում է։

Posted in Հայոց լեզու 9

ԴԵՐԲԱՅԱԿԱՆ ԴԱՐՁՎԱԾ

Գտնել դերբայական դարձվածները և կետադրել։

Փորձելով պայքարել նրա դեմ՝ ես հասկացա, որ պարտված եմ:

Ես, փորձելով պայքարել նրա դեմ, հասկացա, որ պարտված եմ:

Ես պատահաբար ընկա՝ ուժեղ ցավեցնելով ու վնասելով ոտքս:

Շուտով տուն վերադարձավ Կարինեն՝ կրծքին մի գեղեցիկ ծաղկեփունջ սեղմած:

Սուրենը, հասկանալով իր սխալը, ներողություն խնդրեց բոլորից:

Աստղիկ տատիկը լալիս էր՝ պատմելով իր ընտանիքի հետ կատարված ոճրագործության մասին:

Փոքրիկն արթնացավ՝ վախեցած անսպասելի ու հանկարծակի աղմուկից:

Գուրգեն պապիկը, գլուխը դժգոհությամբ օրորելով, խոսում էր մեր կառավարության վարած քաղաքականությունից:

Արմինեն ասմունքի դասերի էր հաճախում՝ ցանկանալով լավ ու ճանաչված դերասանուհի դառնալ:

Հրճվանքից ասես ոտքերը գետնից կտրված՝ փոքրիկ Հրաչիկն անհամբեր սպասում էր իր նվերին:

Քննության օրը, հուզված ու փոքր-ինչ շփոթված, ուսանողները կրկնելով հարցաշարը, սպասում էին իրենց հերթին:

Հնագետները պատմում էին որ գտել են մի արհեստական սիրտ՝ շատ հմտորեն պատրաստված:

Հիացած ու զարմացած մեր գեղատեսիլ ու զարմանահրաշ բնությամբ ու պատմամշակութային կոթողներով, զբոսաշրջիկներն ամեն տարի գալիս են Հայաստան:

Վիրավոր գայլը, աստիճանաբար խեղճանալով, պատրաստ էր անձնատուր լինել:

Տղան մտածում էր իր անելիքների մասին՝ հայացքը հառած պատից կախված նկարին:

Փորձելով լավ ներկայացնել տնային աշխատանքը՝ աղջիկն աշխատում էր չշտապել ու առոգանությամբ կարդալ:

Նկարիչը նայելով բնորդուհու գեղեցիկ մարմնին՝ փորձում էր ընդգծել ամեն մի մանրուք:

Տիկին Աիդան գնաց մոտակա գեղեցկության սրահ՝ մազերը հարդարելու:

Posted in քիմիա 9

ՍՊԻՏԱԿՈՒՑՆԵՐ

Սպիտակուցները կազմում են մեր օրգանիզմի չոր զանգվածի համարյա կեսը` 44%-ը: Տարբերվում են լիարժեք եւ ոչ լիարժեք սպիտակուցներ, որոնք բաղկացած են ամինաթթուներից: Սպիտակուցներն ազոտ պարունակող օրգանական նյութեր են, որոնք օրգանիզմի աճի եւ ռեգեներացիայի համար անհրաժեշտ բիոգեն ազոտի անփոխարինելի աղբյուր են։ Նրանք նպաստում են սննդի մարսողությանը, վերականգնում են հյուսվածքները եւ նպաստում օրգանիզմի աճին: Կենդանական ծագում ունեցող սպիտակուցները՝ համեմատած ոչ կենդանականի հետ, կենտրոնական նյարդային համակարգի գրգռվածության բարձրացման շնորհիվ կարող են էլ ավելի ուժեղացնել սրտանոթային համակարգի գործունեությունը: Մասնագետները նյարդային համակարգը գրգռող մսամթերքին հակադրել են կաթնա-բուսականը, որը հանգստացնում է նյարդային համակարգը եւ լավացնում քունը: Դրանք չափազանց կարեւոր նշանակություն ունեն սրտանոթային համակարգի նորմալ աշխատանքի համար, որը ամենեւին չի նշանակում մսամթերքից հրաժարվել: Սպիտակուցի հիանալի աղբյուր են համարվում կաթնամթերքը, ընկուզեղենը, ձուն, հնդկահավը, սոյան եւ լոբազգիները, արեւածաղկի սերմերը, ձուկը եւ անյուղ միսը: Ամինաթթուների ներծծման համար կարեւոր է սպիտակուցների մարսողությունը: Սպիտակուցները ստամոքսաաղիքային տրակտում մարսողական հյութերի ազդեցության տակ տրոհվում են մինչեւ ամինաթթուների, որոնցից հետագայում գոյանում է տվյալ օրգանիզմին հատուկ սպիտակուցը: Սպիտակուցները օրգանիզմում չեն պահեստավորվում եւ սննդում սպիտակուցի դեֆիցիտի դեպքում օրգանիզմը ստիպված է լինում օգտագործել իր ֆունկցիոնալ պրոտեինները։ Նույնը տեղի է ունենում նաեւ ցանկացած անփոխարինելի ամինաթթվի դեֆիցիտի դեպքում։ Օրական կարելի է օգտագործել 2-3 չափաբաժին սպիտակուցով հարուստ սննդամթերք: Կանանց խորհուրդ է տրվում օգտագործել 0.75 գրամ սպիտակուց, իսկ տղամարդկանց՝ 0.84 գրամ: Տարիքով մարդկանց, հղիների, սպորտսմենների եւ քաշ հավաքող սպորտսմենների համար սպիտակուցի չափաքանակը կարող է տատանվել: 

Posted in Հայոց լեզու 9

ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ

Չարենցի ստեղծագործություններից գտնել ու մգեցնել դերբայական դարձվածներով հատվածներ:

Թողած Կարսում, գետի ափինտունս՝ շինված անտաշ քարով,
Կարսը թողած, Կարսի այգին ու հայրենի երկինքը մով
Եվ Կարինե Քոթանճյանին անգամ չասած մնաս բարով
Ա՜նց եմ կենում հիմա օտար քաղաքների ճանապարհով:

Անց եմ կենում, շուրջս-մարդիկ, շուրջս դեմքեր հազա՜ր-հազա՜ր.
Շուրջս աշխարհն է աղմկում, մարդկային կյանքն անհավասար.
Եվ ո՞վ կասի՝ ինչո՞ւ ես դու, և ով կասի, թե ո՞ւր հասար,―
Դեմքերը, ախ, բութ են այնպես՝ կարծես շինված են տապարով:

Գորշ, տաղտկալի ու խելագար երգ է կարծես այս կյանքը մի.
Ինչ-որ մեկի սրտում բացված— վերք է կարծես այս կյանքը մի.
Եվ ո՞ւմ համար- էլ ո՞ւմ համար կարոտակեզ երգե հիմի
Սիրտս՝ լցված տարիների սեղմ արճիճով ու կապարով:

Բայց շուրջս թող որքան կուզե աշխարհը այս խնդա, ցնդի―
Ես- հաշմանդամ ու խելագար ու հավիտյան վտարանդի՜
Դեպի երկինք պիտի գնամ, դեպի եզերքը Ամենտի―
Իմ բարձր, հին ու աստղային երազների ճանապարհով…

Ու էլ ամե՛ն մեղքի համար սիրտս հիմա ունի ներում.
Պիտի անդարձ ես հեռանամ, պիտի գնամ՝ ա՜չքս է հեռուն.
Թե Կարինե Քոթանճյանին տեսնեք Կարսի փողոցներում―
Ասե՜ք նրան՝ Չարենցն ասավ — մնաս բարո՜վ, մնաս բարո՜վ…