Posted in իրավունք

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

  • Նշել զինծառայողի առնվազն 5 իրավունք
  • Նշել զինծառայողի առնվազն 5 պարտականություն

  • Հոդված 19. Զինծառայողը պարտավոր է գիտենալ և անշեղորեն պահպանել ռազմական գործողություններ վարելու, վիրավորների, հիվանդների և ռազմական գործողությունների շրջանի ազգաբնակչության, ինչպես նաև ռազմագերիների հետ վարվեցողության միջազգային կանոնները
  • Հոդված 17. Զինծառայողը պետք է պահպանի զինվորական ծառայության անվտանգության պահանջները, հիվանդությունների և հաշմվելու կանխման միջոցները, ամեն օր բարձրացնի ֆիզիկական կոփվածությունն ու մարզվածությունը:
  • Հոդված 14. Զինծառայողը պետք է պատվով կրի Հայաստանի Հանրապետության պաշտպանի բարձր կոչումը, թանկ գնահատի զինված ուժերի, իր զորամասի պատիվն ու մարտական փառքը և իր զինվորական կոչման պատիվը:

Հոդված 15. Զինծառայողը պարտավոր է դրսևորել հայրենասիրություն, նպաստել ազգերի և ժողովուրդների միջև եղբայրության ամրապնդմանը:

Զինծառայողների ուսուցման և դաստիարակության ընթացքում պետք է հարգանք ցուցաբերվի նրանց ազգային զգացմունքների, սովորությունների և ավանդույթների նկատմամբ:

Հայաստանի Հանրապետության զինված ուժերում որպես պետական լեզու օգտագործվում է հայերենը: Հայոց լեզվին թույլ տիրապետող զինծառայողներին տրվում են ուսումնական ձեռնարկներ, ժամանակ է առանձնացվում և ստեղծվում են այլ պայմաններ լեզուն ուսումնասիրելու համար:

Posted in իրավունք

Իրավաբանական անձ

Իրավաբանական անձ է համարվում այն կազմակերպությունը, որը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով, կարող է իր անունից ձոռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ:

Հասարակական կազմակերպություն

Հասարակական կազմակերպությունը պետության ու կառավարության ներգրավվածությունից զերծ, ոչ առևտրային ու շահույթ չհետապնդող միավորում է։ Կազմավորվում է քաղաքացիների կողմից, ծառայում է մարդկանց։ Հասարակական կազմակերպությունները կամ ՀԿ-ները չեն ֆինանսավորվում կամ էլ որևէ կերպ չեն ապահովվում պետության կամ կառավարության կողմից։

Պետական կազմակերպություն

Պետական կազմակերպությունները իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող և շահույթ չհետապնդող առևտրային կազմակերպություններ են, որոնք ստեղծվում են հումանիտար բնագավառներում գործունեություն իրականացնելու նպատակով։

Անհատ ձեռնարկատեր

Անհատ ձեռնարկատերը այն ֆիզիկական անձն է, որը իրավունք ունի առանց իրավաբանական անձի գրանցման ծավալել գործունեություն և հետապնդել շահույթ ինքնուրույն կրելով սեփական ռիսկերը։

ՍՊԸ

ՍՊԸ-ն իրավաբանական անձ է, քանի որ այն գրանցված է հարկային դաշտում, ունի սեփական կնիքն ու կոդը։ ՍՊԸ-ն առևտրային իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կառույց է։ Իրավաբանական անձինք՝ ՍՊԸ-ները ունեն սեփական գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու են այդ գույքով։ Իրավաբանական անձինք, ՍՊԸ-ները շահույթ հետապնդող կառույցներ են։