Posted in քիմիա 9

ՈՒՂՂՈՐԴՈՂ ՀԱՐՑԵՐ

  • Մարդկությանը հուզող ինչպիսի՞ էկոլոգիական հիմնախնդիրներ գիտեք, թվարկեք…

Մարդկությանը հուզող էկոլոգիական հիմնախնդիրներից են երկրագնդի մթնոլորտի և օզոնի շերտի քայքայումը, որն կարող է հանգեցնել շատ վտանգավոր երևույթների, երկրագնդի անտառազրկումը, հողերի վատթարացումն ու էրոզիան, համաշխարհային օվկիանոսի աղտոտումը, կենսաբանական տեսակների բազմազանության հիմնախնդիրները, քաղցրահամ ջրերի որակի վատացումը, գլոբալ տաքացումը, էկոլոգիապես մաքուր սնունդը, ջուրն ու օդը՝ որպես առաջնային։

  • Ի՞նչ կարծիք ունեք կենսական միջավայրի մասին։

Ես ունեմ հստակ կարծիք, որ պետք է պահպանենք կենսական միջավայրը, քանի որ հակառակ դեպքում կունենանք լրջագույն հետևանքներ՝ օդի, ջրի աղտոտում, կենսական բազմազանության անհետացում և այլ խնդիրներ։ Իսկ սա կատարելու համար պետք է պահպանել հիգիենա և հոգ տանել շրջակա՝ կենսական միջավայրի մասին։ Մեր օրերում, շրջապատը շատ աղտոտված է։

  • Որո՞նք են առողջ ապրելակերպի սկզբունքները։

Առողջ ապրելակերպն ունի մի քանի սկզբունք՝ առողջ ու էկոլոգիապես մաքուր սնունդ, ջուր, ինչպես նաև օդ, առողջ ու անխոչընդոտ քուն՝ “888” սխեմայով, սպորտ, քայլք, հիգիենա, վատ սովորություններից զերծ մնալը, սթրեսային իրավիճակներից ուրախ դուրս գալը։ Սրանք բոլորը պահպանելով, մենք նաև պահպանում ենք առողջ ապրելակերպի կարևորագույն սկզբունքները։ “888” սխեման իրենից ենթադրում է մարդուն ամենահամապատասխան առօրյա գրաֆիկ։ Այսինքն, 8 ժամ քուն, 8 ժամ՝ աշխատանքի ու գործերի համար, 8 ժամ՝ քայլելու, զբաղվելու, հանգստանալու համար։

  • Ինչպիսի՞ թունավոր նյութեր կան օդում, հողում և ջրում։

Տարատեսակ տարրեր, անպիտան նյութեր, գազեր, փոշի, աղբ։

  • Ո՞րն է համարվում էկոլոգիապես մաքուր սնունդ։

Այն սնունդն է, որը չի պարունակում վնասակար նյութեր։ Այսինքն, այնպիսի նյութեր, որոնք բացասաբար չեն ազդում մարդու առողջության վրա։ Մաքուր է այն սնունդը, որտեղ չկան քիմիական միացություններ, քիմիական ծագման պարարտանյութեր, թունաքիմիկատներ, ներկեր: Էկոլոգիապես մաքուր սնունդ ստանալու համար պետք է հաշվի առնել նաև աճեցման տեղը, օդի մաքրությունը, ոռոգման ջրերի քիմիական կազմը, արդյունաբերական  ազդեցության գոտուց հեռավորությունը:

  • Որո՞նք են սննդանյութերի օրգանոլեպտիկ հատկությունները։

Սննդանյութերի օրգանոլեպտիկ հատկություններից են գույնը, հոտը, համը, տեսքը։

  • Ի՞նչ  է  <<նիտրատային աղետը>>։

1970-ական թվականներին աշխարհի տարբեր երկրներում հանելուկային թունավորումների բռնկումներ գրանցվեցին: Ինչպես պարզվեց՝ պատճառը նիտրատներն էին, որոնք մեծ քանակություններով օգտագործվել էին, որպես պարարտանյութ: Ահա թե ինչու նիտրատներ պարունակող սննդամթերքներով զանգվածային թունավորումներն անվանվեցին նիտրատային աղետ:

  • Ո՞րն է համարվում մաքուր խմելու ջուր։

Այն ջուրը, որը ինչպես սնունդը, չի պարունակում վնասակար նյութեր, չի հոսում կեղտոտ կամ վտանգավոր վայրերում։ Ամենամաքուր ջուրը թորածն է, սակայն այն խմել չի կարելի։ Այնուամենայնիվ, ջուրը պետք է պարունակի որոշակի հավելցումներ՝ ֆտոր, քիմիական այլ միացություններ, տարրեր։

  • Որո՞նք են ջրի աղտոտման տեսակները։

Ջուրը աղտոտման հիմնական տեսակներից են՝ ածխաջրածինները, մակերևույթային ջրերը, ստորգետնյա աղտոտումը, թթվածնի կլանիչները, մանրէաբանական աղտոտվածությունը, կախված նյութերով աղտոտվածությունը, ջրի քիմիական աղտոտումը, սննդային աղտոտվածությունը։

  • Ի՞նչ է թորած ջուրը, ինչպե՞ս են ստանում թորած ջուր: 

Թորած ջուրը թորման եղանակով հանքային աղերից, օրգանական ու անօրգանական նյութերից և այլ խառնուրդներից մաքրված ջուրն է։ Թափանցիկ է, անգույն և չեզոք։ Մաքրման աստիճանը կախված է կիրառման նպատակներից։ Պահում են անագե փակ անոթներում կամ քիմիապես կայուն շշերում։ Թորած ջուրը պիտանի չէ խմելու համար։ Երկարատև օգտագործումը առաջացնում է ստամոքս-աղիքային համակարգի գործունեության խանգարում։

Posted in քիմիա 9

Լաբարատոր փերձ․ Ջրի օրգանոլեպտիկ (գույնը,հոտը,համը) հատկությունները

Մաքուր խմելու ջուրը պետք է լինի զուլալ, թափանցիկ, մաքուր, հոտ չունենա։ Ջրին դառնահամություն են տալիս կալցիումական և մագնեզիումական աղերը, որոնք իոնափոխանակիչներով (կալիումական և նատրիումական) դառնում են քաղցրահամ։ Մաքուր խմելու ջուրը չպետք է պարունակի մոտավորապես 100 ախտածին մանրէից պակաս։

Posted in քիմիա 9

ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁ

Լաբորատոր փորձեր<<Ջրի օրգանոլեպտիկ հատկությունները (գույնը, հոտը, համը) և միջավայրի որոշումը (հիմնային, թթվային, չեզոք)։

  1. Ո՞րն է համարվում մաքուր խմելու ջուր։

Մաքուր խմելու ջուրը պետք է լինի զուլալ, թափանցիկ, մաքուր, հոտ չունենա։ Ջրին դառնահամություն են տալիս կալցիումական և մագնեզիումական աղերը, որոնք իոնափոխանակիչներով (կալիումական և նատրիումական) դառնում են քաղցրահամ։ Մաքուր խմելու ջուրը չպետք է պարունակի մոտավորապես 100 ախտածին մանրէից պակաս։

Posted in քիմիա 9

ՍՊԻՏԱԿՈՒՑՆԵՐ

Սպիտակուցները կազմում են մեր օրգանիզմի չոր զանգվածի համարյա կեսը` 44%-ը: Տարբերվում են լիարժեք եւ ոչ լիարժեք սպիտակուցներ, որոնք բաղկացած են ամինաթթուներից: Սպիտակուցներն ազոտ պարունակող օրգանական նյութեր են, որոնք օրգանիզմի աճի եւ ռեգեներացիայի համար անհրաժեշտ բիոգեն ազոտի անփոխարինելի աղբյուր են։ Նրանք նպաստում են սննդի մարսողությանը, վերականգնում են հյուսվածքները եւ նպաստում օրգանիզմի աճին: Կենդանական ծագում ունեցող սպիտակուցները՝ համեմատած ոչ կենդանականի հետ, կենտրոնական նյարդային համակարգի գրգռվածության բարձրացման շնորհիվ կարող են էլ ավելի ուժեղացնել սրտանոթային համակարգի գործունեությունը: Մասնագետները նյարդային համակարգը գրգռող մսամթերքին հակադրել են կաթնա-բուսականը, որը հանգստացնում է նյարդային համակարգը եւ լավացնում քունը: Դրանք չափազանց կարեւոր նշանակություն ունեն սրտանոթային համակարգի նորմալ աշխատանքի համար, որը ամենեւին չի նշանակում մսամթերքից հրաժարվել: Սպիտակուցի հիանալի աղբյուր են համարվում կաթնամթերքը, ընկուզեղենը, ձուն, հնդկահավը, սոյան եւ լոբազգիները, արեւածաղկի սերմերը, ձուկը եւ անյուղ միսը: Ամինաթթուների ներծծման համար կարեւոր է սպիտակուցների մարսողությունը: Սպիտակուցները ստամոքսաաղիքային տրակտում մարսողական հյութերի ազդեցության տակ տրոհվում են մինչեւ ամինաթթուների, որոնցից հետագայում գոյանում է տվյալ օրգանիզմին հատուկ սպիտակուցը: Սպիտակուցները օրգանիզմում չեն պահեստավորվում եւ սննդում սպիտակուցի դեֆիցիտի դեպքում օրգանիզմը ստիպված է լինում օգտագործել իր ֆունկցիոնալ պրոտեինները։ Նույնը տեղի է ունենում նաեւ ցանկացած անփոխարինելի ամինաթթվի դեֆիցիտի դեպքում։ Օրական կարելի է օգտագործել 2-3 չափաբաժին սպիտակուցով հարուստ սննդամթերք: Կանանց խորհուրդ է տրվում օգտագործել 0.75 գրամ սպիտակուց, իսկ տղամարդկանց՝ 0.84 գրամ: Տարիքով մարդկանց, հղիների, սպորտսմենների եւ քաշ հավաքող սպորտսմենների համար սպիտակուցի չափաքանակը կարող է տատանվել: 

Posted in քիմիա 9

ՎԻՏԱՄԻՆՆԵՐ

Օրգանիզմ ներմուծված սննդանյութերի մեջ պարունակվում են նյութեր` վիտամիններ, որոնք անհրաժեշտ են նյութափոխանակության կարգավորման և բջիջների բնականոն կենսագործունեության համար:

Վիտամինների քանակությունն ավելի շատ է բուսական օրգանիզմներում, սակայն որոշ վիտամիններ բավարար քանակությամբ կան նաև կենդանական ծագում ունեցող սննդամթերքում:

Օրգանիզմի վիճակը վիտամինների բացակայության դեպքում կոչվում է ավիտամինոզ, անբավարարության դեպքում` թերվիտամինոզ(հիպովիտամինոզ), իսկ հավելյալ քանակի դեպքում՝ գերվիտամինոզ(հիպերվիտամինոզ):

Գերվիտամինոզի  դեպքում խիստ արագանում են նյութափոխանակության գործընթացները կամ շեղվում մեկ այլ ուղղությամբ: Սննդի միջոցով վիտամինների ընդունումը նպաստում է ֆերմենտների և այլ կենսաբանական ակտիվ նյութերի առաջացման գործընթացին: Դրանց անվանումը տրվում է լատիներեն լեզվի գլխատառերով՝ A,B,C,D և այլն:

Վիտամինները բաժանվում են 2 խմբի` ջրալույծ և ճարպալույծ: Ճարպալույծ են A,D,E,K վիտամինները, իսկ ջրալույծ՝ B և C:

вит а.jpg

A վիտամին (ռետինոլ): Անհրաժեշտ է լիարժեք տեսողության և օրգանիզմի բնականոն աճի համար: A վիտամինի անբավարարության հիմնական ախտանիշներից է գիշերային կուրությունը (հավկուրություն): Բացի այդ դանդաղում է աճը, ընկնում է դիմադրողականությունը, զարգանում են մաշկային հիվանդություններ:

A վիտամինը պարունակվում է կենդանական ծագման մթերքում՝ կենդանիների և ձկների լյարդում, խավիարում, ձկան յուղում, կարագում և յուղում, կաթնամթերքում, ձվի դեղնուցում:

Բուսական մթերքում Aվիտամինը պարունակվում է նախավիտամինների ձևով, որոնք իրենցից ներկայացնում են գունանյութեր (պիգմենտներ)՝ կարոտինոիդներ:

Դրանցով հարուստ են գազարը, լոլիկը, կարմիր տաքդեղը, կանաչ սոխը, թրթնջուկը, հազարը, մասուրը, ծիրանը, չիչխանը, արոսենու պտուղները և այլն:

B1 վիտամին (թիամին): Անհրաժեշտ է հատկապես օրգանիզմում ածխաջրերի փոխանակության համար: Թիամինի բացակայության կամ զգալի պակասի հետևանքով առաջանում է նյարդային համակարգի ծանր հիվանդություն՝ բերի-բերի: B1 վիտամինով առավել հարուստ են գարեջրի, հացի չոր և խտացված խմորիչները, ինչպես նաև լոբազգի և հացազգի բույսերից պատրաստված սննդամթերքը: Այն պարունակվում է առավելապես հատիկների թաղանթում և սաղմում, ուստի սննդի մեջ պետք է ընդգրկել ձավարեղեն (հատկապես՝ հնդկացորեն, վարսակաձավար), կոպիտ աղացած ալյուրից թխված հաց:

B2 վիտամին (ռիբոֆլավին): Մասնակցում է օրգանիզմում կենսաբանական օքսիդացման գործընթացներին: Նպաստում է վերքերի ապաքինմանը, ապահովում է լուսային և գունային տեսողությունը: Անբավարարության դեպքում նկատվում են շրթունքների չորություն և ճաքեր, անկյուններում՝ խոցեր, մատների վրա՝ խոր ճաքեր, դանդաղում է վերքերի ապաքինումը: Մեծ քանակությամբ B2վիտամին պարունակվում է խմորիչներում, լյարդում, ինչպես նաև կաթում և կաթնամթերքում: B2 վիտամինը տաքացնելիս կայուն է, բայց հեշտությամբ քայքայվում է լույսի ազդեցությունից:

B3 կամ PP վիտամին (նիկոտինաթթու): Մասնակցում է օրգանիզմում ընթացող կենսաբանական օքսիդացմանը: Բավական քանակությամբ պարունակվում է լյարդում, երիկամներում, խմորիչներում, մսում, կաթում, ինչպես նաև ոլոռում, բակլայում, ցորենի ալյուրում, հնդկաձավարում, սնկերում: Ավելի լավ է յուրացվում կենդանական ծագման մթերքից:

v-kakix-produktax-soderzhitsya-belok.jpg

B5 վիտամին (պանտոտենաթթու): Կարևոր նշանակություն ունի նյութափոխանակության համար: Կարգավորում է նյարդային համակարգի գործունեությունը, մակերիկամների և վահանագեղձի գործառույթները: Տարածված է բնության մեջ, բուսական և կենդանական հյուսվածքներում (պանտոտենային` հունարեն նշանակում է ամենատարածված):

Օրգանիզմում B5 վիտամինի անբավարարության կլինիկական ախտանշաններ չեն հաստատվել:

B6 վիտամին (պիրիդօքսին): Մասնակցում է ամինաթթուների փոխանակությանը, որոնք սպիտակուցների բաղկացուցիչ մասն են: Անբավարարությունից առաջանում է վաղ մանկական տարիքի երեխաների աճի կասեցում, սակավարյունություն, գերգրգռվածություն: B6 վիտամինը պարունակվում է մսում, ձկնեղենում, կաթում, խոշոր եղջերավոր կենդանիների լյարդում, խմորիչներում և բուսական շատ մթերքներում:

B9 վիտամին (ֆոլացին): Մասնակցում է որոշ ամինաթթուների, նուկլեինաթթուների սինթեզին, խթանում ոսկրածուծի արյունաստեղծման գործառույթը, նպաստում B12 վիտամինի յուրացմանը: Անբավարարության դեպքում առաջանում են ծանր սակավարյունություն, ստամոքսաղիքային և զգացողության խանգարումներ:

Ֆոլացինի խմբի կարևոր ներկայացուցիչը ֆոլաթթուն է, որը տարածված է բուսական և կենդանական աշխարհում: Առավել շատ պարունակվում է լյարդում, երիկամներում, բույսերի կանաչ տերևներում: Սինթեզվում է բույսերի, շատ բակտերիաների և սնկերի կողմից: Մարդու աղիների միկրոօրգանիզմները սինթեզում են մեծ քանակությամբ ֆոլաթթու, որը բավարարում է օրգանիզմի պահանջը:

B12 վիտամին (ցիանակոբալամին): Մասնակցում է նուկլեինաթթուների սինթեզին, արյունաստեղծմանը: 

B12 -ի անբավարարության դեպքում զարգանում է չարորակ սակավարյունություն: Զգալի քանակությամբ պարունակվում է լյարդում, երիկամներում, ձկնեղենում (հատկապես՝ լյարդում և խավիարում), քիչ քանակությամբ՝ մսում, կաթում, կաթնաշոռում, պանրում, ձվի դեղնուցում:
 

B15 վիտամին (կալցիումի պանգամատ): Քիմիական կազմությունը և ազդեցության մեխանիզմը բավարար ուսումնասիրված չեն: Բուժիչ նպատակով կիրառում են աթերոսկլերոզի, արյան շրջանառության խանգարումների, լյարդաբորբերի և այլ հիվանդությունների ժամանակ:

C վիտամին (ասկորբինաթթու): Կարևոր դեր է խաղում օրգանիզմում ընթացող օքսիդավերականգնման գործընթացներում: C վիտամինի անհրաժեշտ քանակությունը (մեծահասակների համար՝ օրական 50–100 մգ, երեխաների՝ 30–70 մգ) օրգանիզմը պետք է ստանա սննդի հետ: Cվիտամինի անբավարարության սկզբնական շրջանում նկատվում են ընդհանուր թուլություն, քնկոտություն, գլխապտույտ, մարդը արագ հոգնում է: Շրթունքները, ականջները, քիթը կապտում են, լնդերը՝ ուռչում, խոցոտվում և արյունահոսում, շարժվում և ընկնում են ատամները: Կտրուկ թուլանում է օրգանիզմի դիմադրողականությունը:

вит с.jpg

C թերվիտամինոզի ծայրագույն աստիճանը՝ լնդախտը (ցինգա), հազվադեպ է հանդիպում. ուղեկցվում է ցանով (վառ կարմիր, այնուհետև՝ կապտասև), արյունազեղումներով, ստամոքսաղիքային համակարգի խանգարումներով: Ավելցուկային չափաքանակները (օրական՝ մի քանի գրամ) նույնպես վնասակար են օրգանիզմի համար և կարող են առաջացնել ծանր բարդություններ (օրինակ՝ երիկամաքարային հիվանդություն):

Ասկորբինաթթվի հիմնական աղբյուր են հատապտուղները, բանջարեղենը և մրգերը:

Օրական պահանջը լրացվում է կաղամբի, կարտոֆիլի, կանաչ սոխի, լոլիկի հաշվին: Cվիտամինի առավելագույն քանակությունը (մինչև 1200 մգ) պարունակվում է մասուրում, սև հաղարջում (մինչև 200 մգ), կարմիր տաքդեղում (մինչև 250 մգ), ինչպես նաև չիչխանի հատապտուղներում, նարինջում, կիտրոնում, շատ քիչ՝ կենդանական մթերքներում: C վիտամինը լավ է լուծվում ջրում. այն ամենաանկայունն է. հեշտությամբ օքսիդանում է հատկապես բարձր ջերմաստիճանում և մետաղի (հիմնականում՝ պղնձի) առկայությամբ:

Բանջարեղենը եփելիս C վիտամինի մոտ 1/3-ը կորչում է: Սնունդը տաքացնելիս և երկարատև պահելիս կորուստը մեծանում է: Տապակելիս աննշան է քայքայվում, իսկ թթու դնելիս պահպանվում է:

C վիտամինն անկայուն է դառնում թարմ սառեցրած մրգի ու բանջարեղենի հալվելու ժամանակ, ուստի դրանք պետք է արագ օգտագործել: Խորհուրդ է տրվում գարնանը օգտագործել թարմ կանաչ սոխ և որոշ պահածոյացրած մթերքներ (լոլիկի մածուկ, կանաչ ոլոռ), որոնցում C վիտամինը լավ է պահպանվում:

D վիտամին (կալցիֆերոլներ): Օրգանիզմում փոխարկվում է հորմոնանման նյութի, որը մասնակցում է կալցիումի և ֆոսֆորի աղերի յուրացմանը, ոսկրային հյուսվածքում դրանց կուտակմանը:

D վիտամինի մեծ պահանջ ունեն հատկապես 3–4 տարեկան երեխաները (անբավարարությունից մանկական օրգանիզմում զարգանում է ռախիտ հիվանդությունը):

Սովորաբար D վիտամինը առաջանում է մարդու մաշկում՝ ուլտրամանուշակագույն ճառագայթների ներգործությամբ: Dվիտամինի աղբյուր է ձկների լյարդի ճարպը: Ոչ մեծ քանակությամբ պարունակվում է կարագում, ձվի դեղնուցում, ձկան յուղում: Մյուս կենդանական մթերքներն աղքատ են այս վիտամինով, իսկ բուսական մթերքը, որպես կանոն, բոլորովին չի պարունակում:

вит д.jpg

Մեծահասակ մարդկանց պահանջը Dվիտամինի նկատմամբ մեծ չէ, սակայն այն մեծանում է ցերեկային լույսի պակասի դեպքում (ստորգետնյա աշխատանքներ կատարելիս, հյուսիսում բնակվելու դեպքում): Ձմռանն օրգանիզմում Dվիտամինի առաջացումը կարելի է խթանել` քվարցային լամպով ճառագայթահարելով: Կանխարգելիչ նպատակով վաղ մանկական տարիքի երեխաներին հաճախ նշանակում են D վիտամինի պատրաստուկներ, որոնք կարելի է օգտագործել միայն բժշկի հսկողությամբ, քանի որ չափաքանակը գերազանցելիս կարող են բարդություններ առաջանալ:

shutterstock_576891166.jpg

E վիտամին (տոկոֆերոլներ): Խթանում է մկանային գործունեությունը և սեռական գեղձերի ֆունկցիաները: Պարունակվում է ձեթերում, գետնանուշի, ոլոռի, եգիպտացորենի, սոյայի սերմերում, հազարում, սպանախում, լյարդում, ձվի դեղնուցում, կաթում:

е.jpg

K վիտամին (ֆիլոքինոններ): Մասնակցում է արյան մակարդմանը: Անբավարարությունն առաջացնում է արյունահոսություն՝ քթից, լնդերից, ստամոքսաղիքային համակարգի օրգաններից: Պարունակվում է սպանախի, կաղամբի, եղինջի և այլ բույսերի կանաչ մասերում, գազարում, լոլիկում: Կենդանական ծագման մթերքները (բացի լյարդից) K վիտամին գրեթե չեն պարունակում: Հիմնականում կիրառվում են սինթետիկ պատրաստուկները՝ վիկասոլը և սինկավիտը:

Posted in քիմիա 9

ՔԻՄԻԱԿԱՆ  ՌԵԱԿՑԻԱՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

Լաբորատոր  փորձ՝<<Քիմիական  ռեակցիաների տեսակները՚>>

Տեղակալման   և  միացման  ռեակցիաներ՝ ջրածնի  ստացումը  և  այրումը

Փոխանակման   ռեակցիա՝ պղնձի (II) հիդրօքսիդի  ստացումը

Քայքայման  ռեակցիա՝ ամոնիումի  երկքրոմատի  քայքայումը:

Առաջադրանք. Գրեք  կատարած  ռեակցիաների  քիմիական  հավասարումները, հավասարեցրեք  և  նշեք  ռեակցիայի  տեսակը:

Միացման — Fe+S=FeS

քայքայման — CaCO3=CaO+CO2

փոխանակման — NaOH+HCl=NaCl+H2O

տեղակալման — Zn+2HCl=H2↑+ZnCl2

օքսիդավերականգման — 2H2S−2+3Օ2° = 2H2Օ−2+2Տ+4Օ

կատալիտիկ —

{\displaystyle {\mathsf {SO_{2}+O_{2}+NO_{2}\rightleftarrows 2SO_{3}+NO_{2}}}}
Posted in քիմիա 9

Սիլիցիումվ

14Սիլիցիում
Si28,086
3s23p2
Սիլիցիումը հայտնաբերել են ֆրանսիացի քիմիկոսներ Ժ․ Գեյ-Լյուսակը և Լ․ Թենարը (1811), անջատել և նոր տարր լինելը հաստատել է Ի․ Բերցելիուսը (1825)։ Սիլիցիումը ամենատարածված տարրերից է՝ կազմում է երկրակեղևի զանգվածի 29,5 %-ը (տարածվածությամբ երկրորդն է, թթվածնից հետո)։ Մաքուր վիճակում առաջին անգամ հայտնաբերվել է 1811 թվականին ֆրանսիացի գիտնական Ժոզեֆ Լուի Գեյ-Լյուսակի և Լուի Ժակ Թենարի կողմից։



Բնության մեջ
Թթվածնից հետո սիլիցիումը բնության մեջ ամենատարածված էլեմենտն է։ Նա կազմում է երԲնության մեջկրի կեղևի կշռի 1/4 մասը և այնպիսի կարևոր դեր է խաղում անկենդան աշխարհում, որպիսին ածխածինը կենդանի բնության մեջ։ Ի տարբերությոն ածխածնի, սիլիցիումը բնության մեջ ազատ վիճակում չի հանդիպում։ Նրա բազմաթիվ միացությունները կազմում են լեռնատեսակների (գրանիտներ, գնեյսներ, բազալտներ) և հանքերի հսկայական մեծամասնությունը (կվարց, դաշտաշպատներ, փայլար և այլն)։ Ավազը և կավը, որոնք կազմում են հողի հանքային մասը, նույնպես սիլիցիումի միացություններ են հանդիսանում։ Ծովի ջրերում կոնցենտրացիան հավասար է 3 մգ/լ[4]։
Կենդանի օրգանիզմներում սիլիցիումի պարունակությունը փոքր է, գտնվում է հիմնականում կարծր հյուսվածքներում։ Կուտակվում է ծովային որոշ բույսերում (դիատոմային ջրիմուռներ) և կենդանիներում (սիլիցիումեղջրային սպունգներ, ճառագայթավորներ), պարունակվում է նաև երիկամներում, ենթաստամոքսային գեղձում, հացահատիկային բույսերի ցողուններում։ Մարդու մեկ օրվա սնունդը պարունակում է մինչև 1 գ սիլիցիում։ Սիլիկահողի փոշու մեծ պարունակությունն օդում վտանգավոր է՝ առաջացնում է սիլիկոզ։


Posted in Без рубрики, քիմիա 9

Թեմատիկ հաևցեր.

  • Ինչպե՞ս  են  դասակարգվում  նյութերն  ըստ  բաղադրության
  • Ինչպե՞ս  են  դասակարգվում  նյութերն  ըստ  ծագումնաբանության
  • Անօրգանական  նյութերի  ինչպիսի՞ օրինակներ  գիտեք
  • Օրգանական  նյութերի  ինչպիսի՞  օրինակներ  գիտեք
  • Ո՞ր  նյութերն  են  ավելի  շատ, օրգանականը, թե՞ անօրգանականը, պատասխանը հիմնավորեք:

Առաջադրանքներ.  1). Հետևյալ նյութերից ընտրեք անօրգանական նյութերը և գրեք դրանց քիմիական բանձևերը. թթվածին, կերակրի աղ, շաքար, երկաթ, ջուր, քլոր, խմելու սոդա, գլյուկոզ, ծծմբական թթու, ազոտ, սպիտակուց, պղինձ, գինու սպիրտ, ածխաթթու գազ, շմոլ գազ, ճարպ:

2). Որոշեք  Ձեր  ընտրած  բարդ  անօրգանական  նյութերի  հարաբերական մոլեկուլային  զանգվածները Mr, որակական  և  քանակական բաղադրությունները՝ տարրերի  զանգվածային   հարաբերությունները, զանգվածային  և մոլային բաժինները:

Posted in քիմիա 9

Լաբարատոր փորձեր քիմյական ռեակցիաի տեսակները

Այն երևույթները, որոնց ընթացքում նյութերը փոխարկվում են մեկը մյուսի, այսինքն՝ այլ բաղադրությամբ և հատկություններով նոր նյութեր են առաջանում, կոչվում են քիմիական երևույթներ:
Լուսային (արևի լուսավորելը, կայծակի բռնկում),
Ձայնային (տարբեր տեսակի ձայների առաջացումն ու տարածումը),
Ջերմային (գոլորշացում, անձրև, ձյուն, սառույցի հալվելը, ջրի տաքանալը),
Էլեկտրական (կենցաղային սարքեր, կայծակ),

Մագնիսական (սովորական մագնիսի կողմից երկաթե առարկաներ ձգելը) 
Գույնի փոփոխությունը: Լուցկու հատիկի այրման ընթացքում նրա գույնը փոխվում է և այլն:

Posted in քիմիա 9

ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ. ՆՅՈՒԹԻ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1.ֆիզիկական (գույն, ագրեգատային վիճակ, պլաստիկություն, էլեկրա-, ջերմահաղորդականություն, մագնիսականություն)

2.քիմիական (նոր նյութ առաջանալը)

3.ֆիզիոլոգիական (համ, հոտ)

Հատկությունն այն բնութագրիչն է, որով նյութերը նմանվում են իրար կամ տարբերվում միմյանցից:  

Նյութի ֆիզիկական հատկությունները դիտարկում են կամ չափում են առանց նոր նյութ ստանալու։

ՆյութԱգրեգ. վիճակըԳույնըՀոտըՀամըԽտությունը գ/մլԼուծ. ջրումtհալմ. tեռմ.Ջերմա. Էլեկտրա. հաղորդակցությունՊլաստ.
Ջուր H2O անօրգանական, բարդհեղուկ10-100
Արծաթ Ag անօրգանական, պարզպինդարծաթագույն10,52167-961++
Երկաթ Fe անօրգանական, պարզպինդարծաթագույն7,871539-2870++
Ոսկի Au անօրգանական, պարզպինդոսկեգույն19,31063-2880++
Պղինձ Cu անօրգանական, պարզպինդկարմիր8,961083-2543++
Կերակրի աղ NaCl անօրգանական, բարդպինդսպիտակ+2,17+801-1465
Ալյումին Al անօրգանական, պարզպինդարծաթագույն2,70660-2500++
Կավիճ CaCO₃ օրգանական, բարդպինդսպիտակ2,71Քայքայվում է
Պղնձաջասպ CuSO4 անօրգանական, բարդպինդերկնագույն2,28+Քայքայվում է++
Ածխաթթու գազ CO2 անօրգանական, բարդգազային0,00198քիչ-78,5
Շաքար C₁₂H₂₂O₁₁ օրգանական, բարդպինդսպիտակ+1,59+185-քայքայ.
Էթիլ սպիրտ C2H5OH օրգանական, բարդՀեղուկ++0,79+-114-78
Քացախաթթու CH₃COOH օրգանական, բարդհեղուկ++    1,05+17-118
Ացետոն C₃H₆O օրգանական, բարդՀեղուկթափանցիկ++0,79+-95-56