Posted in Без рубрики

Փորձի՛ր ներկայացնել ստեղծագործության գաղափարը:
Իմ կարծիով գաղափարը նրանում է, որ պետք շի սպանել ծառը որպիսզի մի քանի շաբաթով ձեզ ուրախացնեք կարելի է իսկականի տեղը արհեստական դնել:

Posted in Без рубрики

Օսկար Ուայլդի «Եսասեր հսկան»

այս պատմվածքի գլավոր հերոսներննեն եսասեր հսկան և տղա ով փոխեց հսկային դեպի լավ կողմ: Հսկան շատ շատ եսասեր եր նա շեր տողնում երեխաներն խաղալ իր բակւմ բաըց երբ նա նկատեց որ առանց երեխաների իր այգին սկսում է թոռոմել և նա նկատեց վոր իր բակ մտել էր մի տղա ում շնորհիվ բակը նորից սկսեց ծաղկել և նա բարիացավ և բացեց իր այգու դռները բոլորի համար:

Posted in Без рубрики

Սուրբ Ծնունդի օրվա առավոտը

1. Անհասկանալի բառերը բացատրի՛ր բառարանի օգնությամբ: 
Անհասկանալի բառեր չկային։

2. Քո կարծիքով ինչի՞ մասին է պատմվածքը:
Իմ կարծիքով պատմվածքը մի տղայի մասին էր որը միշտ ցանկանում էր օգնել իր հայրիկին ամեն ինչում :

Posted in Без рубрики

Աստծո դեմք

«Սուրբ գրերի և նկարների հայելին» համաշխարհային հիմնադրամ կոչվող կազմակերպությունը իր կայքում հրապարակել է Լեոնարդո դա Վինչիի նկարչության և գրաֆիկայի ուսումնասիրության արդյունքները: Ըստ այդ էնտուզիաստների ՝ նկարիչն իր ստեղծագործություններում օգտագործելով հայելիներ, ծածկագրեց Հին Կտակարանի Յահվեի և այլ սրբազան պատկերներ: Նրանց որոշ պատճառաբանություններ մեջբերում է բրիտանական The Telegraph թերթը:

Posted in Без рубрики

Քննարկվող հարցեր

1. Ի՞նչ է երևույթը:
Ցանակացած փոփոխություն բնության մեջ կոչվում է երևույթ: Երևույթները լինում են ֆիզիկական և քիմիական:

2. Ո՞ր երևույթն է կոչվում ֆիզիկական, բերել հինգական օրինակներ:
Ֆիզիկական երևույթների ժամանակ նոր նյութեր չեն առաջանում, այլ փոխվում են նյութի ագրեգատային վիճակը, ձևը և չափսերը:

Ֆիզիզկական երևույթների օրինակներ են՝ ապակու կոտրվելը, սառույցի հալվելը, ջրի գոլորշիանալը և այլն:

3. Ո՞ր երևույթն է կոչվում քիմիական, բերել հինգական օրինակներ:
Քիմիական երևույթներ են նրանք, որոնց ժամանակ առաջանում են նոր նյութեր՝ ռեակցաներ:
Քիմիական երևույթների օրինակներ են՝ լուցկու այրվելը, երկաթի ժանգոտելը, կաթի թթվելը և այլն:

4. Ո՞րոնքն են քիմիական ռեակցիաների հատկանիշները:
Քիմիական ռեակցիաների հատկանիշներ են՝ գույնի, հոտի համի փոփոխությունը, էներգիայի անջատումը կամ կլանումը, նստվածքի առաջացումը և գազի անջատումը:

Ֆիզիկական երևույթներՔիմիական ռեակցիաներ
սառույզի հալվելըերկաթի ժանգոտումը
ջրի գոլորշիանալըկաթի թթվելը
ապակու կոտրվելըլուցկու այրվելը

Հարցեր և վարժություններ

1 Սահմանե՛ք ֆիզիկական երևույթ հասկացությունը: Առաջարկե՛ք առնվազն երկու օրինակ:
Ֆիզիկական երևույթները այն երևույթներն են, որոնց ժամանակ նոր նյութեր չեն առաջանում:

Ֆիզիզկական երևույթների օրինակներ են՝ ապակու կոտրվելը, սառույցի հալվելը, ջրի գոլորշիանալը և այլն:

2. Հետևյալ երևույթներից որո՞նք են ֆիզիկական (ընտրությունը հիմնավորե՛ք).
ա) սառույցի հալվելը
բ) պղնձի սևանալը տաքացնելիս
գ) ջրի գոլորշիանալը
դ) բաժակի կոտրվելը

Սառույցի հալվելը, ջրի գոլորշիանալը, բաժակի կոտրվելը ֆիզիկական երևույթներ են, որովհետև դրանց ժամանակ նոր նյութեր չեն առաջանում:

3. Սահմանե՛ք քիմիական երևույթ հասկացությունը: Առաջարկե՛ք առնվազն երկու օրինակ:
Քիմիական երևույթներ են այն երևույթներն են, որոնց ժամանակ առաջանում են նոր նյութեր՝ ռեակցաներ:

Քիմիական երևույթների օրինակներ են՝ լուցկու այրվելը, երկաթի ժանգոտելը, կաթի թթվելը և այլն:

4. Հետևյալ երևույթներից որո՞նք են քիմիական (ընտրությունը հիմնավորե՛ք).
ա) ջրի եռալը
բ) արծաթե զարդի սևանալը
գ) երկաթի ժանգոտվելը 
դ) կաթի թթվելը

Արծաթե զարդի սևանալը, երկաթի ժանգոտելը, կաթի թթվելը քիմիական երևույթներ են, որովհետև դրանց ժամանակ նոր նյութեր են առաջանում:

5. Թվարկե՛ք քիմիական ռեակցիաների հատկանիշները: Բերե՛ք օրինակներ:
Քիմիական ռեակցիաների հատկանիշներ են՝ գույնի, հոտի համի փոփոխությունը, էներգիայի անջատումը կամ կլանումը, նստվածքի առաջացումը և գազի անջատումը:

Օրինակ, կաթի թթվելուց կաթի հոտն ու համը փոխվում եմ, այսինքն դա քիմիական ռեակցիա է:

6. Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ քիմիական ռեակցիաների ընթանալու համար: Թվարկե՛ք ձեզ հայտնի օրինակները:
Քիմիական ռեակցիաների պայմաններ են՝ տաքացումը, ջերմաստիճանը, ճնշումը, կատալիզացիան:

Տնային առաջադրանքներ

1. Թարմ պատրաստված մուգ թեյի բաժակի մեջ լիմոնի կտոր դրե՛ք և խառնե՛ք: Ի՞նչ է նկատվում: Երևույթը քիմիակա՞ն է, թե՞ ֆիզիկական: 
Քիմիական երևույթ է, որովհետև տեղի է ունենում ռեակցիա:

2. Բաժակի մեջ կիսով չափ ջո՛ւր լցրեք, ջրում լուծե՛ք կես թեյի գդալ խմելու սոդա և ավելացրե՛ք լիմոն: Ի՞նչ է նկատվում: Երևույթը քիմիակա՞ն է, թե՞ ֆիզիկական: 
Գազային իրավիճակ է, հետևաբար քիմիական ռեակցիա է:

Posted in Без рубрики

Գրաբար

***

Ձմեռն էանց, անձրեւք անցին եւ գնացեալ մեկնեցան: Ծաղիկք երեւեցան յերկրի մերում, ժամանակ եհաս հատանելոյ, ձայն տատրակի լսելի եղեւ յերկրի մերում: Թզենի արձակեաց զբողբոջ իւր, որթք մեր ծաղկեալք ետուն զհոտս իւրեանց: Արի եկ, մերձաւոր իմ, գեղեցիկ իմ, աղաւնի իմ, եւ եկ դու: Երեւեցո ինձ զերեսս քո եւ լսելի արա ինձ զբարբառ. զի բարբառ քո քաղցր է, եւ տեսիլ քո գեղեցիկ:

Ձմեռն անցավ, անձրևներ անցան և գնացին, մեկնեցին: Ծաղիկներ երևացին մեր երկրում, ժամանակ հասավ էտելու, ձայն տատրակի լսելի եղեւ մեր երկրում: Թզենին արձակեաց իր բողբոջը,  մեր ծաղկած որթերը տվեցին  իրենց հոտերը` բույրերը: Արի, մերձաւոր իմ, գեղեցիկ իմ, աղաւնի իմ, եւ եկ դու: Ցույց տուր ինձ քո երեսը եւ լսել արա ինձ քո խոսքը. զի բարբառ քո քաղցր է, եւ քո տեսքը գեղեցիկ:

Կարդա այսպես.

յերկրի — հերկրի

հատանելոյ — հատանելո

զբողբոջ — ըզբողբոջ

իւր — յուր

զհոտս — ըզհոտըս

իւրեանց — յուրյանց

զբարբառ — ըզբարբառ

Բառարան

էանց — անցավ

անձրեւք — անձրևներ (ը)

անցին — անցան

գնացեալ — գնացած, գնացել, գնալով (այստեղ` նաև գնացին)

մեկնեցան — մեկնեցին, հեռացան

ծաղիկք — ծաղիկներ (ը)

յերկրի մերում — մեր երկրում

եհաս — հասավ

հատանելոյ — էտելու

ձայն տատրակի — տատրակի ձայն (ը)

զբողբոջ իւր — իր բողբոջը

որթք մեր ծաղկեալք — մեր ծաղկած որթերը

ետուն — տվեցին

զհոտս իւրեանց — իրենց հոտերը` բույրերը

արի — վեր կաց

երեւեցո — երևեցրու, ցույց տուր

զերեսս քո — քո երեսը

զբարբառ քո — քո խոսքը

տեսիլ քո — քո տեսքը

Հարցեր և առաջադրանքներ

Նկատեցի՞ր, որ իւ բաղաձայնից առաջ կարդացվում է յու (հիշիր նաև իւրաքանչիւր, իւրմէ, սրբութիւն բառերը):

Աշխարահաբար դարձրու եղեւ, արձակեաց բառաձևերը:

Աշխարհաբար դարձրու հատվածը և վերնագրիր:

Հատվածը երկու մասի բաժանիր և բացատրիր այդ բաժանումը: Իսկ ինչպե՞ս են դրանք իրար հետ կապվում:

Որտե՞ղ (ո՞ր բառում, բառակապակցության մեջ կամ հատվածում) է արտահայտված բանաստեղծության տրամադրությունը:

Ո՞րն է այս բանաստեղծության մեջ արտահայտված զգացումը: