Posted in Ֆիզիկա9

Դաս 10: Ամպերաչափ, Հոսանքի ուժ

Տևողությունը 10․10- 14․10 2022 թ․

Էլեկտրական հոսանքի ազդեցությունները կարող են լինել թույլ կամ ուժեղ, ունենալ իրենց քանակական բնութագիրը:

Էլեկտրական հոսանքը քանակապես բնութագրող ֆիզիկական մեծությունը կոչվում է հոսանքի ուժ: Հոսանքի ուժը ցույց է տալիս հաղորդիչի լայնական հատույթով մեկ վայրկյանի ընթացքում անցնող լիցքի քանակը: Եթե կամայական հավասար ժամանակներում հաղորդչի լայնական հատույթով անցնում են լիցքի նույն քանակը, ապա այդպիսի հոսանքն անվանում են հաստատուն հոսանք:

Հաստատուն հոսանքի ուժը նշանակում են “I” տառով: Հաստատուն հոսանքի ուժը դրական սկալյար մեծություն է, որը հավասար է հաղորդչի լայնական հատույթով հոսանքի ուղղությամբ t ժամանակում անցած q լիցքի հարաբերությանը այդ ժամանակին:

I=q/t

Միավորների միջազգային համակարգում հոսանքի ուժի միավորը կոչվում է ամպեր(Ա), ի պատիվ ֆրանսիացի ֆիզիկոս Անդրե Ամպերի (1775-1836թ.): 

Հոսանքի ուժի միջոցով, եթե այն հայտնի է, կարելի է որոշել t ժամանակում հաղորդիչով անցնող լիցքի մեծությունը. q=I*t։

Մեկ կուլոնն այն լիցքն է, որն անցնում է հաղորդչի լայնական հատույթով 1 վայրկյանում, երբ հոսանքի ուժը հաղորդչում 1Ա է: 

DOC000697281

Հոսանքի ուժը չափում են հատուկ սարքի՝ ամպերաչափի միջոցով: 

Ամպերաչափի պայմանական նշանն է`

Ամպերաչափը միացնում են հաջորդաբար էլեկտրական շղթայի այն բաղադրիչին, որի հոսանքի ուժը պետք է չափեն:

Ամպերաչափի «+» սեղմակը անհրաժեշտ է միացնել այն հաղորդալարի հետ, որը գալիս է հոսանքի աղբյուրի դրական բևեռից, իսկ «» նշանով սեղմակը՝ այն հաղորդալարի հետ, որը գալիս է բացասական բևեռից:

Թեմատիկ հարցեր և խնդիրներ՝

1․ Որքա՞ն է նկարում պատկերված ամպերաչափի չափման սահմանը: 

Պատ՝․ սահմանը 100 Միլիամպեր է։

2․ Հաշվեք կայծակի տևողությունը, եթե 18000Ա հոսանքի ուժի դեպքում կայծակի խողովակի ընդլայնական հատույթով անցնում է 40 Կլ լիցք:

Բանաձև՝ t=q/l

I=18000Ա

q=40Կլ

___________________

t=?

t=l=q/t=> 40Կլ/18000Ա=0,002վ

t=0,002վ

Պատ՝․ 0,002վ

3․ Որոշեք էլեկտրական սարքում հոսանքի ուժը, եթե 5 րոպեում նրանով անցել է 400 Կլ լիցք:

Բանաձև՝ l=q/t

t=5ր=300վ

q=400Կլ

_________________

I=?

l=q/t=> 400Կլ/300վ=1,3Ա

l=1,3Ա

Պատ՝․ 1,3Ա

4․ Որքա՞ն ժամանակում շիկացման թելիկով կտեղափոխվի 48 Կլ լիցք, եթե հոսանքի ուժը նրանում 1.5 Ա է:

Բանաձև՝ t=q/l

q=48

I=1,5

_________

t=?

t=q/l=> 48Կլ/1,5Ա=32վ

t=32վ

Պատ՝․ 32վ

5․ Ի՞նչ սարքերից է կազմված նկարում պատկերված էլեկտրական շղթան:

Պատ՝․ էլեկտրական շղթան կազմված է մարտկոցից, վոլտաչափից, լամպից և սպառիչից։

6․ 40 վայրկյանում քանի՞ էլեկտրոն կանցնի վոլֆրամե հաղորդալարի լայնական հատույթով, եթե նրանում հոսանքի ուժը 4.8 Ա է:

Բանաձև՝ q=I*t

t=40վ

I=4,8Ա

________

q=?

q=I*t=>4,8Ա*40վ=192Կլ

q=192Կլ

Պատ՝․ 192Կլ

Posted in Պատմության 9

Հովհաննես Քաջազնունի
Ալեքսանդր Խատիսյան փոխարինեց որովհետև Քաջազնունին վրաստանում էր
Համազասպ Օհանջանյան փոխարինեց որովհետև չէր կարողանում ապստամբությունը հանգցնել։
Սիմոն Վրացյան փոխարինել է որ կարողանա պատերազմը հաղթի։ Օգնություննա խնդրել թուրքերից։

Հայ-վրացական պատերազմը կարճ սահմանային վեճ էր, որը տեղի ունեցավ 1918 թվականի դեկտեմբերին նորանկախ Վրաստանի Դեմոկրատական ​​Հանրապետության և Հայաստանի Առաջին Հանրապետության միջև՝ հիմնականում Թիֆլիսի նահանգապետարանի նախկին շրջանների վերահսկողության շուրջ՝ Բորչալիում (Լոռի) և Ախալքալաքում։
Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին Հայաստանն ու Վրաստանը երկուսն էլ հայտարարեցին իրենց անկախությունը Ռուսական կայսրությունից։ Վրաստանը վերահսկում էր Լոռին և Ախալքալաքը, որոնք երկուսն էլ հիմնականում հայերով էին բնակեցված։ Սահմանային վեճը վերածվեց բացահայտ ռազմական ներգրավման 1918թ. դեկտեմբերի 7-ին: Հայկական ուժերը զգալի հաջողություններ ունեցան և մոտեցան Վրաստանի մայրաքաղաք Թիֆլիսին 30 մղոն հեռավորության վրա, երբ քաղաքում դաշնակիցների ներկայացուցիչները միջամտեցին՝ պահանջելով զինադադար[6]: Փոխհրաձգությունները շարունակվեցին մինչև պատերազմը վերջապես ավարտվեց դեկտեմբերի 31-ի կեսգիշերին: Լոռու և Բորչալոյի գավառներում դաշնակիցների վերահսկողության ներքո հայտարարվեց չեզոք գոտի, որը հետագայում կբաժանվի երկու նահանգների միջև[7]։ Թիֆլիսի և Վրաստանի կողմից վերահսկվող այլ շրջանների մեծաթիվ հայ բնակչությունը ենթարկվել է մեծ ձերբակալությունների և հետապնդման այլ ձևերի ինչպես պատերազմի ընթացքում, այնպես էլ դրանից հետո: Հայաստանին չհաջողվեց հասնել մինչև Խրամի գետը հող ձեռք բերելու համարյա ձեռք բերված սկզբնական նպատակին, և ամբողջ պատերազմը տեղի ունեցավ այն հողի վրա, որը մինչ այդ վերահսկվում էր Վրաստանի կողմից, որը տարածքային նվաճումներ չէր ունեցել[10]: Պատերազմի արդյունքը համարվում է անորոշ, քանի որ հայկական կողմը հայտարարել է հայկական տարածքների հաջող ազատագրման մասին, իսկ վրացական կողմը հայտարարել է հաջող պաշտպանություն ներխուժումից

Posted in Հայոց լեզու 9

Անհատական թեստային աշխատանք

 Ընդգծել տրված բառերի ածանցները։

երկունք, պարապմունք, համեմունք, շրթունք, հիմունք, վարմունք, բուրմունք, թիկունք, երիկամունք, հարցմունք, ցուցմունք, զբաղմունք, զգացմունք, մտածմունք։

2․ Հետևյալ գոյականներից կազմել ածականներ և բայեր։

Սեր — սիրային — սիրել
Ծաղիկ — ծաղկուն — ծաղկել
Գործ — գործունյա — գործել
Դադար — անդադար — դադարել
Աղմուկ — անաղմուկ — աղմկել
Մայր — մայրական — մայրանալ
Ընկեր — ընկերական — ընկերանալ
Զգուշություն — անզգույշ — զգուշանալ
Քար — քարոտ — քարանալ

3 Լրացնել բաց թողնված տառերը։

Հախճապակի, պատշգամբ, հինավուրց, հանդիպակաց, անօթևան, սայթաքել, թպրտալ, հափշտակել, լաջվարդ, արդուզարդ, մանրէաբան, նախօրե, դիցուք, վաայրկյան, սերկևիլ, սիգապանծ, շագանակագույն, անընդհատ։

4 Ժխտական նախադասությունները դարձնել հաստատական։

Իր փնտրած ապրանքից ոչ մի տեղ չկար։ — Իր փնտրած ապրանքից ամենուր կար։ Նա ընտանիքի գործերով բնավ չէր զբաղվում։ — Նա միշտ ընտանիքի գործերով էր զբաղվում։
Տնօրենի հրամանը ոչ ոք չհարգեց։ — Բոլորը հարգեցին տնօրենի հրամանը։
Ով չի կառուցում, երբեք չի շահում։ — Ով կառուցում է, միշտ շահում է։
Ո՛չ Արագածը, ո՛չ արագահոս Ախուրյանը չէիր գրավում նրա ուշադրությունը։ — Նրա ուշադրությունը գրավում էին և՛ Արագածը, և՛ արագահոս Ախուրյանը։

5 Նշել այն բառերըորոնց մեջ ց նախածանց կա։

ցուցակ, ցպահանջ, ցամաք, ցայսօր, ցայգ, ցարդ, ցնցոտի, ցնցուղ, ցտեսություն, ցողաշաղախ, ցին, ցմահ, ցավագար, ցուցամատ, ցմրուրցցել։

6 Սյունակներից ընտրել արմատները և մեկ վերջացանցկազմել բարդածանցավոր բառ։

բյուր                 հատոր        –   յա — բյուրակնյա
երկու                տոհմ            –  յակ — երկհատորյակ
լեռ                     ակն              –  որդ — լեռնադահուկորդ
մանր                 դահուկ         – իչ — մանրանկարիչ
ազնիվ               նկար             – իկ — ազնվատոհմիկ

7 Անուղղակի նախադասությունները դարձնել ուղղակի։

Շուշանն ասաց մորը, որ տեր Գևորգի Ավետարանը ընկնավոր է բուժել։

Շուշանն ասաց մորը․ << Տեր Գևորգի Ավետարանը ընկնաոր է բուժել >>։


Գնդապետը զինվորներին հրամայեց, որ գրոհի անցնեն։

Գնդապետը զինվորներին հրամայեց՝ Գրոհի՛ անցեք։


Մտածում էի, թե կոմիսարը որտեղից իմացավ, որ ես հայ եմ։

Մտածում էի․ << կոմիսարը որտեղից իմացավ, որ ես հայ եմ >>։


Մարդն ասաց, որ դա իրենց հողն է,  և այդ հողում իրենց սպանում են։

Մարդն ասաց․ << Սա մեր հողն է, և այդ հողում մեզ սպանում են >>։


Ուզում էր վճռական որոշում ընդունել, թե վեր չկենա ու բոլորի երեսին ճշմարտությունն ասի։

Ուզում էր վճռական որոշում ընդունել․ << Եթե վեր չկենամ ու բոլորի երեսին ճշմարտությունն ասեմ >>։

8․ Փակագծերի մեջ տրված բառերից ընտրեք առավել հարմարը։

Ընկերն էր, որ նրան (մղեց/դրդեց) այդ անշնորհք քայլը կատարելու։
Դիմացինի համառությունը (ջարդելու/ կոտրելու) համար մեծ ջանքեր պետք չեղան։
Իր ողջ կյանքի ընթացքում (լցված է եղել/ համակված է եղել/ տոգորված է եղել) իշխանության մարմաջով։
Նախկին համադասարանցիների մեջ տարին մեկ անգամ մեկի տանը (հավաքվելը/ժողովվելը) (ավանդույթ/ավանդություն) է դարձել։
Այդ մտքից սկզբում թեթևակի (երկյուղեց/ վախեցավ), իսկ երբ գիտակցեց դրա ահավոր հետևանքները՝ (սարսափեց/ վախեցավ)։

9․ Առանձնացրեք այն բառերըորոնցում հնչյունափոխված արմատներ կան։

Արիակամ, ջրային, լծկամհնչերանգ, մայրաբար, իջնելհամբուրելընձուղտ, չարագույժ, սրտատրոփսրընթաց, մեղմօրոր, գունանկարմթնշաղապօրինիկիսադեմզինվորմամռապատ։

10․ Տրված բառերին մեկական հոմանիշ ու հականիշ գրեք։

Գովաբանել — ներբողել — վատաբանել,

զուլալ — վճիտ — պղտոր,

օգնել — սատարել — խանգարել,

մեծ — վիթխարի — փոքր,

սիրելի — համակրելի — ատելի։

Posted in Հայոց լեզու 9

Կետադրել տեքստը:

Ապրում էր աշխարհում մի փոքրիկ աղջիկ` որբ, անտուն, միայնակ: Հակառակ արտաքին ու ներքին բարեմասնությունների, կյանքում ոչ մի լավ օր չէր տեսել, չուներ ո՛չ տուն, ո՛չ մահճակալ, որ գիշերը գլուխը դներ, ո՛չ հագուստ և ո՛չ ուտելիք: Ունեցած-չունեցածը հագի հին շորն էր, հազար տեղից կարկատված գլխարկը` խունացած, մաշված և կոշիկները քրքրված, ներբանները ծակ:

Մի օր, ձեռքին մի կտոր հաց, գնում էր դաշտով, երբ հանդիպեց իր նման աղքատ մի ծերուկի` ոտքից գլուխ ցնցոտիների մեջ:

-Աղջի՛կ ջան, շատ քաղցած եմ, ձեռքիդ հացն ինձ չե՞ս տա,-խնդրեց ծերունին:

Առանց վայրկյան իսկ տատանվելու, աղջիկը մեկնեց հացն ու ասաց.

-Կեր, անուշ լինի:

Posted in Գրականություն 9

Հայկ և Բել

Ինձ շատ դուր եկավ «Հայկ և Բել» առասպելը: 

Հայկը արի էր ու հպարտ։ Նա իր առջև դրեց բավականին բարդ նպատակ։ Պայքարեց Բելի դեմ՝ հանուն արդարության։ Հայկն ի վերջո իրագորխեց իր նպատակը և ոչնչացրեց Բելի կողմից սփռախ անխղճությունը, և որ ամենակարևորն է՝ Հայկը ոչնչացրեց Բելին ընդամենը մեկ նետի հարվածով։

Continue reading “Հայկ և Բել”
Posted in Պատմության 9

Առաջին հանրապետությունը և Մայիսյան ապստամբությունը։

1․ Նկարագրե՛ք Հայաստանի առաջին հանրապետության քաղաքական կյանքը։ Համեմատե՛ք ներկայիս Հայաստանի քաղաքական կյանքի հետ։

1918 թվականի հուլիսի 19-ին Հայաստանի կառավարության կազմը տեղափոխվել է Երևան` թողնելով իր գրեթե ողջ շարժական ու անշարժ գույքը Վրաստանում։ Կառավարության կազմին կայարանում ճանապարհելու ժամանակ ներկա չէր Վրաստանի որևէ մեկ պաշտոնյա։ Ճանապարհային կառավարության կազմը, երբ գնացքով կանգնում է Ղազախի կայարանում, տեղի ադրբեջանցիները ճոխ ընդունելություն են կազմակերպում ու ճանապարհում դեպի Երևան։ Հետպատերազմական Երևանում կառավարության կազմին ընդունում է Արամ Մանուկյանը, ով շուրջ 2 ամիս իրականացրել էր հանրապետության ղեկավարի լիազորությունները՝ կրելով «Երևանի դիկտատոր» կոչումը։ Հենց իր վերջնագրի արդյունքում էր կառավարությունը որոշում վերջապես բարգավաճ Թիֆլիսից տեղափոխվել հետպատերազմական Երևան՝ ստանձնելու երկրի ղեկավարումը։


2․ Համառոտ ներկայացրե՛ք 1920թ․ Մայիսյան ապստամբության պատճառները, նպատակը, գործիչներին և նշանակությունը.

1920թ. Մայիսյան ապստամբությունը Հայաստանի Հանրապետության պատմության ամենադրամատիկ իրադարձություններից մեկն էր, որը բեկումնային եղավ հետագա զարգացումների եւ Հայաստանի խորհրդայնացման համար։
Մայիսյան իրադարձությունների առաջին՝ արտաքին ազդակը Ադրբեջանի խորհրդայնացումն էր։ Ապստամբության սկիզբը որոշ վերապահումով կարելի է համարել հենց մայիսի առաջին օրը, երբ Հայաստանի կառավարությունը որոշում է մեծ շուքով նշել աշխատավորների տոնը՝ Մայիսի 1-ը։ Միջոցառումների ակտիվ կազմակերպիչներից էր Երևանի արհեստակցական միության խորհուրդը՝ ձախ դաշնակցական Հայկ Ավալյանի գլխավորությամբ, որն իր հայտարարության մեջ նշել էր, որ Երևանի բանվորները ոչ մի բանով չպետք է հետ մնան և պետք է հանդիսավորությամբ նշեն տոնը։ «Ընկեր բանվորներ, կատարենք այդ օրը մեր հեղափոխական պարտքը, դուրս գանք փողոց մեր կարմիր դրոշակներով եւ ցույց տանք աշխարհի բանվորությանը, որ մենք էլ միջազգային կազմակերպված աշխատավորության մեր բանակի հարազատ մասնիկներից մեկն ենք»,- ասված էր հայտարարության մեջ։ 1920 թվականի Մայիսի 1-ին քաղաքը զարդարված էր կարմիր եւ եռագույն դրոշներով, իսկ տների պատշգամբները՝ գորգերով, ամենուր երթեր ու հանրահավաքներ էին։ Երեւանի արհեստակցական միության շնորհավորական կոչն ավարտվում էր «Կեցցե համաշխարհային հեղափոխությունը», «Կեցցե աշխատավորության իշխանությունը» եւ «Կեցցե Երրորդ ինտերնացիոնալը» լոզունգներով։ Մայիսյան ապստամբությունը ճնշվեց հիմնականում Հայոց բանակի կողմից։ Ապստամբության պարտության հիմնական պատճառը հանդիսանում էր նրանում որ ապստամբության ելած բոլշևիկները բավարար աջակցություն չստացան Հայաստանի ժողովրդի կողմից։ Բոլշևիկ ղեկավարները հույս էին դրել դրսի՝ հիմնականում Կարմիր բանակի օժանդակության վրա, այն ինչը տեղի չունեցավ։ Իսկ այլ պատճառներից կարելի է թվարկել ապստամբության անկազմակերպ լինելը, որն անջատ ընթացք ունեցավ, առանց միասնական ղեկավարության։ Ճնշվելով հանդերձ, այս ապստամբությունը սասանեց Հայաստանի կառավարության դիրքերը և լրջորեն թուլացրեց Հայոց բանակի մարտունակությունը

Posted in Հայոց լեզու 9

Հայոց լեզու

Յուրաքանչյուր տողում գտնե՛լ տրված բառի մեկ հոմանիշ։

ա) Լուռ
1. ակնդետ, անխոս, անթարթ
2. մշտապես, հանապազորդ, լռելյայն
3. անձայն, անքթիթ, անշեղ
բ) Գեղեցիկ
1. անբարետես, դեղձան, չքնաղ
2. գեղանի, կախարդական, լուսավոր
3. բյուրեղյա, չնաշխարհիկ, պատկերավոր
գ) Գովել
1. նախատել, բաղդատել, դրվատել
2. հարատևել, պարսավել, ներբողել
3. փառաբանել, ըմբոշխնել, կենսագործել
դ) Երեկո
1. արշալույս, վերջալույս, աստղալույս
2. տիվանդորր, արևամուտ, արեգնափայլ
3. ծեգ, իրիկնամուտ, ցայգ
ե) Ցանկալի
1. հանդուրժելի, զմայլելի, բաղձալի
2. տենչալի, պատկառելի, անհերքելի
3. նշմարելի, անդրդվելի, ըղձալի

Posted in Ֆիզիկա9

Դաս 6,7․ Էլեկտրական հոսանք։ Հոսանքի ազդեցությունները։

Հաղորդիչներում լիցքավորված մասնիկները՝ մետաղներում էլեկտրոնները, էլեկտրոլիտներում` իոնները, կարող են ազատորեն տեղափոխվել մարմնի մի մասից մյուսը: Այդ լիցքավորված մասնիկներին անվանում են ազատ լիցքակիրներ: Էլեկտրական դաշտի բացակայության դեպքում ազատ լիցքակիրները հաղորդիչում կատարում են քաոսային (ջերմային) շարժում, ուստի կամայական ուղղությամբ նրանք տեղափոխում են նույն քանակի լիցքեր: Էլեկտրական դաշտի առկայության դեպքում, նրա ազդեցության տակ, ազատ լիցքակիրները ջերմային շարժման հետ մեկտեղ կատարում են նաև ուղղորդված շարժում և այդ ուղղությամբ ավելի շատ լիցք տեղափովում:

electron-mobility1

Լիցքավորված մասնիկների ուղղորդված շարժումն անվանում են էլեկտրական հոսանք:

Նյութի մեջ էլեկտրական հոսանքի գոյության համար անհրաժեշտ են`

1.ազատ լիցքակիրներ, որոնք կարող են ազատ տեղաշարժվել մարմնի ողջ ծավալով,

2.էլեկտրական դաշտ, որը էլեկտրական ուժով կազդի ազատ լիցքակիրների վրա և կստիպի շարժվել որոշակի ուղղությամբ:

Էլեկտրական հոսանքն ունի ուղղություն: Պայմանականորեն, որպես հոսանքի ուղղություն համարել են այն ուղղությունը, որով շարժվում են դրական  լիցքավորված մասնիկները:

current (1)

Մետաղներում ազատ լիցքակիրները բացասական լիցք ունեցող մասնիկներն են՝ էլեկտրոնները, հետևաբար մետաղում հոսանքի ուղղությունը հակադիր է նրանց ուղղորդված շարժման ուղղությանը:

Էլեկտրոլիտներում հոսանքի ուղղությունը համընկնում է դրական իոնների և հակառակ է՝ բացասական իոնների ուղղորդված շարժման ուղղությանը: Հաղորդիչներում շարժվող ազատ լիցքակիրներն անհնար է տեսնել: Հետևաբար, հոսանքը հայտնաբերվում է իր ազդեցություններով, որոնք չորսն են.

1. Ջերմային՝ հոսանքի անցնելու ժամանակ հաղորդիչը տաքանում է:

napryag1
heat1

2. Քիմիական՝ էլեկտրոլիտներով՝ աղերի, թթուների, հիմքերի լուծույթներով հոսանքի անցնելու ժամանակ տեղի է ունենում նյութի քիմիական բաղադրության փոփոխություն, առաջանում է նստվածք և մաքուր մետաղներ: 

0011-011-KHimicheskoe-dejstvie-elektricheskogo-toka-Vpervye-bylo-otkryto-v-1800g

3. Մագնիսական՝ հաղորդիչը, որի միջով հոսանք է անցնում ձեռք է բերում մագնիսի հատկություններ և սկսում է դեպի իրեն ձգել երկաթյա առարկաներ, ազդում է մագնիսական սլաքի վրա:

amper1

4. Կենսաբանական՝ կենդանի մարմնով անցնելու դեպքում հոսանքն առաջացնում է մկանային կծկում, արագացնում է արյան հոսքը անոթներով և նյութափոխանակությունը՝ հյուսվածքներում:

tumblr_inline_naumjypHGD1skr4va

Փորձը ցույց է տալիս, որ էլեկտրական հոսանքի բոլոր ազդեցություններից միայն մագնիսականն է, որ դրսևորվում է միշտ:

Թեմատիկ հարցեր և խնդիրներ

1․Ինչպիսի՞ շարժում են կատարում ազատ էլեկտրոնները մետաղե հաղորդչում, երբ այն անջատված է գալվանական էլեմենտից:

  • չեն շարժվում
  • քաոսային և միաժամանակ ուղղորդված
  • միայն քաոսային
  • միայն ուղղորդված

2․Շիկացման թելիկով հոսանքի անցման ժամանակ հոսանքի  ո՞ր ազդեցությունն է՝ ջերմային, կենսաբանական, քիմիական, թե մագնիսական, նպաստում լուսարձակման  առաջացմանը:

_elektrik_devresi_herodevyapilir_7-20140117-170926.gif

Պատ՝․ ջերմային

3․Նկարում հոսանքի ո՞ր ազդեցությունն է պատկերված:

tumblr_inline_naumjypHGD1skr4va.jpg
  • քիմիական
  • մագնիսական
  • կենսաբանական
  • ջերմային

4․Դրական իոնների ուղղորդված շարժման ժամանակ հոսանք կառաջանա, թե՞ չի առաջանա:

image004.jpg

Պատ՝․ կառաջանա

5․Ինչո՞վ (ջրով, սովորական կրակմարիչով, թե չոր ավազով) կարելի է հանգցնել հոսանքի աղբյուրին միացված հաղորդչում առաջացած կրակը:

1422870101_3c88da41c435292bb58bfd3e542ba43d0e1afdc3_726.jpg

Պատ՝․ չոր ավազով և սովորական կրակմարիչով

6․Ո՞ր մասնիկների շարժումով է պայմանավորված էլեկտրական հոսանքը աղաջրի լուծույթում:

0011-011-KHimicheskoe-dejstvie-elektricheskogo-toka-Vpervye-bylo-otkryto-v-1800g.jpg
  • էլեկտրոնների
  • նեյտրոնների
  • դրական իոնների
  • բացասական իոնների

7․Ո՞րն է/որո՞նք են նախադասության ճիշտ շարունակություն(ներ)ը:

Հաղորդալարում էլեկտրական հոսանքի ուղղությունը՝

1) դրական մասնիկների ուղղորդված շարժման ուղղությունն է
2) բացասական մասնիկների ուղղորդված շարժման ուղղությունն է
3) ազատ էլեկտրոնների ուղղորդված շարժման ուղղությունն է
4) ազատ էլեկտրոնների ուղղորդված շարժման հակառակ ուղղությունն է

Հրապարակել բլոգներում, հղումն ուղարկել ինձ։

Հարցեր և առաջադրանքներ

1. Ո՞ր լիցքակիրներին են անվանում ազատ։ Որո՞նք են ազատ լիցքակիրները՝ ա․ մետաղներում, բ․ էլեկտրոլիտներում։

Այն լիցքավորված մասնիկները, որոնք կարող են ազատ շարժվել մի մարմնի մասից՝ մյուս, կոչվում են ազատ լիցքակիրներ։

Ազատ լիցքակիրները մետաղներում այն էլեկտրոններն են, որոնք պոկվել են ատոմներից։

Ազատ լիցքակիրները էլեկտրոլիտներում դրական և բացասական իոններն են։

2. Ի՞նչ է էլեկտրական հոսանքը։

Լիցքավորված մասնիկների ուղղորդված շարժումն անվանում են էլեկտրական հոսանք:

3. Բացատրեք, թե 13-րդ նկարում պատկերված փորձում ինչպե՞ս է լիցքավորվում Բ էլեկտրացույցը։ Ինչու՞ է մետաղալարում ծագող էլեկտրական հոսանքը կարճատև։

Քանի, որ Ա-ն լիցքավորված է բացասական մասնիկներով, ուստի Բ-ն չի կարող լուսարձակել։ Բ էլեկտրացույցը կլիցքավորվի այն դեպքում, եթե էլեկտրոնները Ա էլեկտրացույցից անցնեն Բ-ին։ Դրա համար էլեկտրոնները մետաղալարով պետք է շարժվեն ձախից-աջ։ Լուսադիոդի լուսարձակումը պայմանավորված է ոչ միայն մետաղալարի երկայնքով էլեկտրոնների ուղղորդված շարժումով, այլ նաև նրանով, թե ի՞նչ ուղղությամբ են դրանք շարժվում։ Էլեկտրական հոսանքը բնութագրվում է ուղղությամբ։

4. Ի՞նչ լիցքակիրների ուղղորդված շարժմամբ է պայմանավորված լուսադիոդի լուսարձակումը։

Լուսադիոդը լուսարձակում է, երբ նրա միջով հոսանք է անցնում։ Դրական լիցքակիրների ուղղորդված շարժմամբ է պայմանավորված։

5. Ինչպե՞ս է ընտրվում էլեկտրական հոսանքի ուղղությունը։

Պայմանականորեն, որպես հոսանքի ուղղություն համարել են այն ուղղությունը, որով շարժվում են դրական  լիցքավորված մասնիկները:

Posted in Հայոց լեզու 9

Դասարանական աշխատանք

1.Տրված բառերից առանձնացնե՛լ հոմանշային 10 զույգ։
Հսկայական, ողորկ, համեստ, վիթխարի, դժվար, հավաքել, դյութիչ, հուզիչ,
հմայիչ, ծավի, ստերջ, բիլ, դրվատել, դեղձան, գովել, դատարկել, սնապարծ,
անպտուղ, պարպել, խոնավ, ժողովել, տամուկ, խրթին, հարթ
Հսկայական-վիթխարի
ողորկ-հարթ
դյութիչ-հմայիչ
ծավի-բիլ
դրվատել-գովել
դատարկել-պարպել
տամուկ-խոնավ
ժողովել-հավաքել
ստերջ-անպտուղ
խրթին-դժվար

2. Տրված բառերից առանձնացնե՛լ հականշային 10 զույգ։
Փութաջան-ծույլ, ամպոտ-ջինջ, ուսյալ-տգետ, գագաթ-ստորոտ,
օրինական-ապօրինի, նոսր-թանձր, ողորկ-խորդուբորդ,
արատավոր-անբասիր, ջրարբի-անջրդի, համարձակ-երկչոտ։

3. Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ հականշային նույնարմատ
զույգը և յուրաքանչյուր բառով կազմե՛լ մեկական նախադասություն։
1. մոտ-հեռու, արագ-դանդաղ, տգետ-գիտուն

Իմ եղբայրը շատ անգետ էր
2. շոգ-ցուրտ, մարդկային-տմարդի, հին-նոր

Այս մարդը շատ բարի է։
3. սառը-տաք, երկար-կարճ, վախկոտ-անվախ
Գոյություն ունի վաշ սարդերից։


4. վճարովի-անվճար, վախկոտ-արի, մաքուր-կեղտոտ
Սպասարկման վճարը կազմեց 20000։


5. ամառ-ձմեռ, մուտք-ելք, հաճելի-տհաճ

Հաճը տհաճ բառի արմատն է։
6. թեք-ուղիղ, հասուն-տհաս, կայուն-խախուտ