Posted in Գրականություն 9

Անհատական նախագիծ

Որպես անհատական նախագիծ ես կցանկանամ պատմել իմ մասնագիտական կողմնորոշման մասին․ թե ինչ քայլեր եմ ձեռնարկում, որպեսզի հասնեմ այդ նպատակիս։ Իմ ապագա մասնագիտությունը կապված է բիզնես ոլորտի հետ։ Եթե լինեմ ավելի կոնկրետ, ապա ինձ շատ է հետաքրքրում <<Startup>> ոլորտը, որում ես ունեմ բավական մեծ հաջողություններ։ Ի՞նչու եմ ընտրել հենց այդ ոլորտը։ Պատասխանեմ։ Որովհետև ինձ շատ են հետաքրքրում նորարարություններ, կախված լինի դա բիզնես ոլորտի, թե առօրյաա կյանքում տեղի ունեցող իրադարձությունների հետ։ Ավելի քան մեկ տարի է, ինչ ես հաճախում եմ մասնագիտացված դպրոց, որի շրջանակներում ստեղծեցի իմ նորարարությունը, որն իրենից ենթադրում է մի հարթակ, որը կօգնի կազմակերպել ձեր բյուջեին համապատասխան անմոռանալի հանգիստ և ճանապարհորդություն ողջ աշխարհով։ Եվ այդ ամեն ինչը ընդամենը մի քանի րոպեում Mapstop your trip by your desktop – ի շնորհիվ։ Ներկա պահին ես հաճախում եմ պրակտիկ բիզնես դասընթացներին, որի շրջանակներում կատարելագործում եմ իմ գիտելիքը այդ ոլորտում և այդ ամենին մեկտեղ զբաղվում եմ ինքնակրթությամբ։ Ընթերցում եմ տարբեր մասնագիտական գրքեր, որոնց մի մասը ներկայացրել եմ իմ բլոգում՝ <<MOVE: The 4-question Go-to-Market Framework >> <<Amazon SWOT Analysis>>: Այս ամառվա ընթացքում նախատեսում եմ կարդալ <<rich dad poor dad>>, <<Lean Analytics>>, <<Good To Grat>> գրքերը, որոնք կոքնեն ինձ կատարելագործել իմ <Startup>-ը։

Posted in Գրականություն 9

MOVE: The 4-question Go-to-Market Framework – Վերլուծություն

Սրանք բիզնեսի աճի երեք փուլերն են, որոնց յուրաքանչյուր C-suite ղեկավար պետք է նավարկի իր ընկերության ողջ կյանքի ընթացքում: Յուրաքանչյուրից գոյատևելը բավականաչափ լավ չէ: Դուք ցանկանում եք զարգանալ, զարգանալ և, անհրաժեշտության դեպքում, վերափոխվել:

Բայց ո՞ւմ եք շուկայավարում: Ի՞նչ է ձեզ անհրաժեշտ արդյունավետ գործելու համար: Ե՞րբ կարող եք մեծացնել ձեր բիզնեսը, և ո՞ր ոլորտներում կարող եք առավել զարգացնել:

Continue reading “MOVE: The 4-question Go-to-Market Framework – Վերլուծություն”
Posted in Գրականություն 9

Կամուրջը։ Կաֆկա

Ես սառն էի և ամուր էի, ես կամուրջ էի, ես պառկած էի անդնդի վրա: Այս կողմում ոտքերիս մատները մտան հողի մեջ, իսկ այն կողմում՝ ձեռքերս: Ես ատամներս խրեցի կավահողի մեջ: Իմ սերթուկի փեշերը ճոճվում են կողքից: Ներքևում աղմկում է առվակը, որի մեջ կան կարմրախայտեր: Ոչ մի ճանապարհորդ չի մագլցել այս բարձունքը, կամուրջը դեռ նշված չէ քարտեզների վրա: Ամեն կամուրջ քանի դեռ չի փլվել, եթե այն կառուցված է, չի դադարում կամուրջ լինելուց:

Դա պատահեց երեկոյան. չգիտեմ, առաջին երեկոն էր, թե հազարերորդ երեկոն. իմ մտքերը միշտ ցաքուցրիվ էին և պտտվում էին: Մի երեկո աղբյուրը կչկչաց ավելի խուլ, և ես լսեցի մարդկային քայլերի ձայնը: Դեպի ինձ, դեպի ինձ… Բացվիր կամուրջ, ծառայիր, առանց բազրիքների գերան, պահիր նրան, ով վստահել է քեզ: Մեղմիր նրա քայլվածքի անվստահությունը, բայց եթե նա հանկարծ ճոճվի, ցույց տուր նրան, թե ինչի ես ընդունակ, և որպես լեռնային աստված, նետիր նրան այս կողմ:

Continue reading “Կամուրջը։ Կաֆկա”
Posted in Գրականություն 9

Արիփկին, Արփիկին,Իզաբելլային իմ ամենաչքնաղ երկը

Նայադների՜ նման, նայադների՜ նման
Կարոտներիս ձայնով կանչում է ինձ,
Խոստանալով սիրո անհատնելի հմայք
Եվ թողնելով մորմոք ու կորուստի կսկիծ…

Մանկությունից անդարձ՝ իմ օրերում անցած,
Տարիներիս կարմիր ավազի մեջ —
Ինձ թվացել է միշտ, որ կարոտիս կառչած՝
Ինձ սպասում է իմ Նավզիկեն…

Continue reading “Արիփկին, Արփիկին,Իզաբելլային իմ ամենաչքնաղ երկը”
Posted in Գրականություն 9

Ճանճերի տերը

Պատմությունը երեխաների մասին է, ովքեր ինչ֊ինչ պատճառներով ընկել են անմարդաբնակ կղզի ու փորձում են էնտեղ գոյատեւել։ Կարդալուց գիտեի, որ հորինված պատմություն է, բայց Գոլդինգը էնքան մանրամասն ու հետեւողական էր նկարագրել, ու ամեն դետալն էնքան ճիշտ էր համապատասխանում երեխեքի հոգեբանությանը, որ անընդհատ վախենում էի՝ «հանկարծ իրականություն կլին։

Posted in Գրականություն 9

Քուչակից հայրեններ:

Երբ սերն ի յաշխարս եկավ, եկավ իմ սիրտս բնակեցավ.

Հապա յիմ սրտես ի դուրս` յերկրէ յերկիր թափեցավ.

Եկավ ի գլուխս ելավ, ի ըղեղս ելավ թառեցավ:

Աչիցս արտասուք ուզեց, նա արյուն ի վար վաթեցավ:

Continue reading “Քուչակից հայրեններ:”
Posted in Գրականություն 9

Հայրենների մասին

Հայրեն, հայկական միջնադարյան ժողովրդական տաղաչափության տեսսակներից մեկը։ Բաղկացած է չորս 15 վանականի տողից, նույնահանգ։ Հարենների թեմաներն են սերը, բերկրանքը խաղաղոիթյունը։ Հայրենները գեղարվեստական բարձր հատկություններով օժտված արժեքներ են։

Posted in Գրականություն 9

Խուլիո Կորտասար – Զավթված տունը

Մեզ դուր էր գալիս այդ տունը, քանի որ այն բացի շատ ընդարձակ և հինավուրց լինելուց (այսօր, երբ  հին տները քանդվում են դրանց հումքից շահ ստանալու համար)՝ լի էր մեր նախատատերի, հայրական կողմի պապիկի, մեր ծնողների և մանկության մասին հիշողություններով։

Ես և Իռենեն սովոր էինք այնտեղ մենակ լինելուն, ինչը խենթություն էր, որովհետև այդ տանը կարող էին ութ հոգի ապրել՝ առանց միմյանց խանգարելու։ Առավոտյան էինք մաքրություն անում․ ժամը յոթին վեր էինք կենում, իսկ տասնմեկին մոտ ես գնում էի խոհանոց՝ վերջին մի քանի սենյակների մաքրությունը թողնելով Իռենեին։

Continue reading “Խուլիո Կորտասար – Զավթված տունը”
Posted in Գրականություն 9

Ժակ Պրևեր «Ավելի վատ»

Ցեխոտ շանը թողեք ներս…
Ավելի վատ նրանց համար
ովքեր շուն չեն սիրում
ոչ էլ ցեխ
Ոտքից գլուխ ցեխոտ շանը թողեք ներս…
Ավելի վատ նրանց համար
ովքեր չեն սիրում ցեխ
ովքեր չեն հասկանում
ովքեր չգիտեն շանը
ովքեր չգիտեն ցեխը
շանը թողեք ներս…
որ թափահարում է ցեխը վրայից
ցեխը կարող ես լվանալ
շանը կարող ես լվանալ
և ջուրն էլ կարող ես լվանալ
բայց չես կարող լվանալ նրանց
ովքեր ասում են թե սիրում են շանը
պայմանով միայն…
ցեխոտ շունը մաքուր է
ցեխը մաքուր է
երբեմն ջուրն էլ մաքուր է
նրանք ովքեր ասում են՝ պայմանով միայն…
նրանք մաքուր չեն
բացարձակապես:

Continue reading “Ժակ Պրևեր «Ավելի վատ»”