Posted in ճամբար

Հունվարյան ճամբար 2023

Հունվարյան ճամբարը անցավ շատ հետաքրքիր: Նախագծերի մեջ էին մտնում սահադաշտը, ինտերակտիվ խաղեր, գիմնաստիկա, արկածային տուրիզմ մասին քննարկումներ, ֆիլմի դիտում, դիջիթեկի մասնակցություն և այլն։

Ճամբարական առաջին շաբաթ
Ճամբարական առաջին շաբաթվա ընթացքում ունեցել ենք քննարկումներ՝ ֆիլմերի, գրքերի և կրթության մասին։ Սպորտային գործունեյություն գիմնաստիկայի դահլիճում։  խաղացինք պոլիտեա, սիվիկ և աշխարհագրական խաղեր։ Ֆիլմի դիտում և քնարկում։

Երկրորդ շաբաթ
Երկրորդ շաբաթվա ընթացքում ունեցանք հանդիպում քոլեջի արկածային տուրիզմի բաժնի ուսանողների հետ։ Խոսեցինք քննարկեցինք նրանց ներկայացրած նախագծերը, որոնցով ուզում էին մասնակցել դիջիթեքյան նախագծին։ Շաբաթվա մեջ ունեցանք (Մահ նեղոսի վրա) ֆիլմի դիտում և քննարկում։ Ֆիլմը շատ հետաքրքիր էր և կլանող, ինձ շատ դուր եկավ խորհուդ եմ տալիս նայել։

Ճամբարային երրորդ շաբաթ
Ճամբարային վերջին շաբաթվա համար նախատեսված էր հանդիպում ֆուդ բլոգեր Տաթևիկ Թորոսյանի հետ։ Ծանոթացանք արևելյան խոհանոցի բազմազան ուտելիքների հետ և պատրաստեցինք կարկանդակներ։ Հանդիպումն անցավ շատ հետաքքիր և հագեցած։ Այցելեցինք սահադաշտ գազպրոմ արմենիա սպորտդպրոցում։ Մասնակցություն ունեցանք երկու ինտելեկտուալ խաղերում, որոնցից մեկը կազմել էին մեր ընկերները և մենք հաղթեցինք այն։

Հունվարյան ճամբարը անցավ շատ հետաքրքիր և բազմազան։ Շնորհակալ եմ մեր ջոկատավար Աննա Խաչատրյանին։

Posted in Գրականություն 9

Խուլիո Կորտասար – Զավթված տունը

Մեզ դուր էր գալիս այդ տունը, քանի որ այն բացի շատ ընդարձակ և հինավուրց լինելուց (այսօր, երբ  հին տները քանդվում են դրանց հումքից շահ ստանալու համար)՝ լի էր մեր նախատատերի, հայրական կողմի պապիկի, մեր ծնողների և մանկության մասին հիշողություններով։

Ես և Իռենեն սովոր էինք այնտեղ մենակ լինելուն, ինչը խենթություն էր, որովհետև այդ տանը կարող էին ութ հոգի ապրել՝ առանց միմյանց խանգարելու։ Առավոտյան էինք մաքրություն անում․ ժամը յոթին վեր էինք կենում, իսկ տասնմեկին մոտ ես գնում էի խոհանոց՝ վերջին մի քանի սենյակների մաքրությունը թողնելով Իռենեին։

Continue reading “Խուլիո Կորտասար – Զավթված տունը”
Posted in Դիջիթեք

Mapstop

Ես՝ Նարեկ Մնացականյանս, ուսումնասիրելով Դիջիթեքի բովանդակությունը, հասկացել եմ, որ իմ և իմ ընկերոջ ստեղծած գործիքը համապատասխանում է ստարտափ գաղափարի հետ։ Հունվարի 17-ին, ես այն կներկայացնեմ Ավագ դպրոցի սովորողներին։

Statistics

Իսկ դուք գիտեք, որ մարդիկ իրենց ճանապարհորդությունների վրա միջինը ծախսում են տարեկան 3500 ԱՄՆ դոլլար։

Մարդկանց 66%-ն իր ճանապարհորդությունները պլանավորում է համացանցի օգնությամբ։

Problem

Պատկերացրեք իրավիճակ, Դուք հոգնած աշխատանքից վերադարձել եք տուն և պետք է կազմակերպեք Ձեր հետագա հանգիստը։ Ձեզ պետք է մաքսիմալ արագ ծանոթանալ բազմաթիվ հյուրանոցների, տեսարժան վայրերի և թանգարանների հետ։

Solution

Այդ հարցում Ձեզ կօգնի մեր օնլայն հարթակը՝ «Mapstop»-ը։ Մեր հարթակը կօգնի կազմակերպել Ձեր բյուջեին համապատասխան անմոռանալի հանգիստ և ճանապարհորդություն ամբողջ աշխարհով։ Եվ այդ ամեն ինչը ընդամենը մի քանի րոպեում։ Եկեք տեսնենք, թե ինչպես է աշխատում մեր ծրագիրը։

(Step-by-step)

Սկզբում պետք է մուտք գործել կայք, մեւտքագրեք տվյալները, թե որ երկիր եք ցանկանու՞մ այցելել, Ձեր նախասիրությունները, ի՞նչ տրանսպորտի տեսակից եք օգտվելու մինչ երկիր հասնելը և երկրի ներսում։ Անպայման նշում եք, թե մոտավորապես ինչքան գումար եք պատրաստ ծախսել և վերջում ընտրում եք ներկայացված օրինակներց մեկը և վայելում Ձեր արժեք հանգիստը

Value Proposition

«Mapstop»-ը լուծում է հետևյալ խնդիրները․

Խնայում է Ձեր ժամանակը, խնայում է Ձեր ջանքերը և առաջարկում է ամենամատչելի տարբերակները։

Competitors

 MapstopTrip AdvisorTrip.comKayak.com
Online++++
Reservation+++
Automated planning+
Daily routine+++
Best match+


Ուսումնասիրելով շուկան, մենք հասկացանք, որ մեր հիմնական ու գլխավոր մրցակիցներն են Trip Advisor, Trip.com և Kayak.com։

Ի տարբերություն մեր մրցակիցների, մեր առավելություններից են Ավտոմատ պլանավորումը և լավագույն համընկնումը ։

Milestones

Team Gathering կազմավորում –  (2022) դեկտեմբեր

Cooperating համագործակցություն -(2023) փետրվարի

Building an MVP – (2023) դեկտեմբեր

Testing –  (2024) փետրվար

Launching վերչնականացնում ենք պրեդուկտը – (2024) ապրիլ

Market entry – (2024) հունիս

Revenue

Մեր հիմնական եկամուտի աղբյուրը լինելու է համագործակցությունները՝ տարբեր ծառայություններ մատուցող կազմակերպություններ հետ, օրինակ, ռեստորանների, հյուրանոցների, խանութների և թանգարանների։

Team

Մեր թիմի անդամններն են Նարեկ Մնացականյանը և Արա Բաղդասարյանը։

Mapstop your trip by your desktop